Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Արմենչիկ


"Չի լինի”, իսկ առաջին զավակը տղա կծնվի ;)

Արմենչիկը վերջերս դուետով հանդես եկավ Սնուփ Դոգի հետ, որի տեսահոլովակը BRAVO.am-ը եւս ներկայացրել է, հետո հայտնի դարձավ, որ երգիչն այս աշուն հայր է դառնալու. նրա` աշնան վերջ լույս աշխարհ գալ պատրաստվող առաջնեկը տղա է:):

Արմենչիկի նոր տեսահոլովակի նկարահանումներին

"Չէ, չէ, չէ, չի լինի, քեզ պես սիրուն չի լինի”, այս խոսքերը, որ, հավանաբար, ուղղված են Արմենչիկի կնոջը, իր նոր` "Չի լինի” երգի բառերն են, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կլինի հենց այս ամիս:

Երգիչը համագործակցել է Ժոռ Մելոյանի հետ: "Սա մեր երկրորդ համատեղ աշխատանքն է` Արմենչիկի ցանկությամբ, թեեւ "Կյանքի գինը” սաունդտրեկի նկարահանումները նախաձեռնել էր "Արմենիա” TV-ն”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արմենչիկի նոր տեսահոլովակի ռեժիսորը:

Սիրուշոյի, Պավել Վոլյայի, Սոսո Պավլիաշվիլիի եւ այլ հայտնի արտիստների տեսահոլովակները հեղինակած Ժոռ Մելոյանի խոսքերով` երաժշտության ժանրը կարեւորում է միայն տեսահոլովակի հետ դրա համահունչ լինելու համար:). "Արմենչիկի այս երգը ուրախ եւ պարային է, ես էլ ստացել եմ աչքին հաճելի տեսարաններ: Նշեմ` այս անգամ եւս տեսահոլովակի գեղարվեստական ղեկավարն  Արման Ջուլհակյանն է, իսկ գլխավոր օպերատորը` Վազգեն Մուրադյանը”:

"Չի լինի” տեսահոլովակի նկարահանումներին

Բու, աֆրիկյան աղվես, աղջիկներ, վառ գույներ…. "Տեսահոլովակում շատ դետալներ կան, կերպարներն էլ են բազմաթիվ, պարեր էլ կտեսնեք: Մի խոսքով` մաքսիմալիստական գործ է` մասշտաբային, դրական տրամադրություն ապահովող, գունեղ”,- ասել է ռեժիսորը:

BRAVO.am-ին Ժոռ Մելոյանը տեղեկացրել է` շարունակում է համագործակցել Գրիգոր Գասպարյանի հետ` աշխատելով "Comedy Club” փրոդաքշնի համար, "Meloyan Media House”-ի անվան ներքո գովազդային հոլովակներ է նկարահանում, նոր տեսահոլովակ էլ կա, որի մասին կպատմենք առաջիկայում:):

Ստորեւ կարող եք դիտել "Չի լինի” տեսահոլովակի "trailer”-ը:


Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1886 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 3.2/5
Total comments: 1
0  
1 narine   (2011-09-30 4:16 PM) [Entry]
shat lav erga

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: