Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մարիաննա Հովհաննիսյան


Երիտասարդ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը նախորդ տարի իր ընտանիքի հետ ջերմ ու տպավորիչ ամառային հանգիստ էր անցկացրել Թունիսում: Այս տարի էլ երգչուհին արդեն կազմել է ամառային հանգստի պլանները: :) Հուլիսի 26-ին ընտանիքով մեկնելու են Շրի-Լանկա՝ 10-օրյա հանգստի, այնտեղից էլ միանգամից կուղեւորվեն Արաբական Էմիրություններ՝ Դուբայ, որտեղ, հավանաբար, կանցկացնեն 5 օր:

Երգչուհին շատ է ուզում լինել Լոնդոնում ու Փարիզում

Մարիաննան ճամպրուկները դեռ չի հավաքել, բայց անհրաժեշտ իրերն արդեն ձեռք է բերել, ամենակարեւորը` նորաոճ լողազգեստներ:). "Չեմ սիրում նախապես պատրաստվել, բայց ծովափնյա հանգստի գնալիս պարտադիր լուծում եմ լողազգեստների հարցը, քանի որ առանց դրանց անիմաստ է ծովափ մեկնելը:)”:

Նրա խոսքով, որոշել են մեկնել Շրի-Լանկա, քանի որ եղել են տարբեր ծովափնյա քաղաքներում ու երկրներում, իսկ Շրի-Լանկան նորություն է իր տեսակով, մշակույթով ու էկզոտիկ բնությամբ: Ուզում է տեսնել այն ամենը, ինչ հնարավոր է, հետո էլ կպատմի Bravo.am-ին . "Գիտեմ, որ կղզի է Հնդկական օվկիանոսի ափին, կրոնը բուդդիզմն է, ունեն հիանալի բնաշխարհ, բազմաթիվ առողջարար բույսեր եւ շատ համեմունքներ: Մնացածը կպարզեմ տեղում”: :)

Երիտասարդ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը Թունիսում

Երգչուհին շատ է ուզում լինել Լոնդոնում ու Փարիզում, բայց. "Ամռանն ընտանիքս նախընտրում է ծովափնյա հանգիստ, որպեսզի կարողանանք լիովին լիցքաթափվել ու տրամադրվել հետագա աշխատանքին”:

Մարիաննան նշում է, որ նաեւ հայաստանյան հանգստի սիրահար է. Ծաղկաձորն ամենից շատն է սիրում. "Հայաստանի քաղաքներում էլ ենք հանգստանում, տարվա մեջ մի քանի անգամ Ծաղկաձորում եմ լինում, Նոր տարին այնտեղ ենք անցկացնում. թեկուզ մեկ օրով գնալը հաճելի է ու հարազատ: Միայն Ծաղկաձորով չեմ սահմանափակվում. սիրում եմ Սեւանը, Դիլիջանը, Հանքավանը: Ամռանն արտերկրյա հանգտից հետո կամ առաջ անպայման գնում եմ մեր կուրորտային քաղաքները:)”:

Երգչուհին այս տարի մեկնելու է Շրի-Լանկա՝ 10-օրյա հանգստի

Այն ընթերցողներին, ովքեր աշխատանքային գրաֆիկի մեջ են, հանգստանալու ժամանակ կամ հնարավորություն չունեն, Մարիաննան առաջարկում է իր տարբերակը. "Կարելի է քաղաքում գտնել զով կանաչապատ վայրեր, գնալ լողավազան կամ երեկոյան ժամերին զբոսնել մտերիմ մարդկանց հետ: Նաեւ կառաջարկեմ ըմպել համեղ ու բնական սառը ըմպելիքներ, եւ, իհարկե, պաղպաղակ ուտել:)”,- ասաց երգչուհին:




Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1577 | Downloads: 0 | Rating: 2.9/9
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: