Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
"Ի՞նչ սպասել, երբ երեխայի ես սպասում”
2012-ին մայիսին Քեմերոն Դիասը չի մայրանա. կայանալու է դերասանուհու մասնակցությամբ` "Ինչի՞ սպասել, երբ երեխայի ես սպասում” ֆիլմի պրեմիերան : Բայց ամերիկուհու անձնական կյանքում էլ փոփոխություններ կան: Քեմերոն Դիասը 1988-ին վերջակետ է դնում երկու տարի տեւողությամբ` իր եւ դերասան Մեթ Դիլոնի սիրավեպին, ուղիղ մեկ տարի անց դերասանուհին սիրային նոր հարաբերություններ է սկսում Ջարեդ Լետոյի հետ, որոնք ավարտվում են 2003-ին: Հենց նույն տարում նրա նոր սիրելին է դառնում Ջասթին Թիմբերլեյքը… 2010 թվականի հուլիսին Քեմերոնը սկսում է հանդիպել Ալեքս Ռոդրիգեսի հետ: Ինչպես հայտնի է դարձել, դերասանուհու այս սիրավեպը եւս ավարտվել է. նա կրկին միայնակ է: 39-ամյա Քեմերոնն ու 36 -ամյա Ալեքսը հարաբերությունները խզել են այս ամառ: "Քեմերոնը զբաղված է իր կարիերայով: Ալեքսը եւս ցանկանում է կենտրոնանալ սպորտի վրա: Երկուսն էլ իրենց նվիրել են սեփական մասնագիտություններին: Այնուամենայնիվ, նրանք ընկերներ են մնացել, շարունակում են շփվել եւ միմյանց լավ են վերաբերվում: Ալեքսը հարգում է Քեմերոնին”,- նշել է բեյսբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:): Նշենք, Դիասը ողջ կարիերայի ընթացքում պարբերաբար կրկնել է` "իրեն դուր է գալիս չամուսնացած կին լինել, ցանկանում է միայնակ լինել”, այնպես որ, Դիասի հերթական սիրելին դառնալու հույս ունեցող երկրպագուների աչքը լույս;): | |
Views: 1116 | Downloads: 0 | Rating: 3.1/7 |
Total comments: 0 | |