Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյան


Հարսանեկան նոր լուսանկարներ:)

Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի հարսանիքից արդեն իսկ մեկ ամիս անցել է, բայց ռեալիթի-շոուի հայազգի աստղն այնպես է անում, որ իր համար կարեւոր օրվա մասին խոսակցությունները չդադարեն:):

Քիմ Քարդաշյանը

Մեղրամսի նկարներն օրերս հրապարակած գեղեցկուհու հարսանեկան նոր լուսանկարները, որոնք առաջինը ներկայացնելու իրավունքը "People”-ինն էր` խոսակցությունների համաձայն` 1.5 միլիոն դոլարի դիմաց:), եւս տարածվել են  համացանցում:

Հիշեցնենք, 30-ամյա Քիմ Քարդաշյանը դարձել է  26-ամյա մարզիկ, "New Jersey Nets” բասկետբոլի թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի կինը: Զույգը պսակադրվել է օգոստոսի 20-ին: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում  գտնվող`  200 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը:

Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը

Մոտ 450 հյուրին հարսը ներկայացել է հայտնի դիզայներ Վերա Վանգի փղոսկրի գույնի ժանեկազարդ զգեստով, "Guiseppe Zanotti” կոշիկներով եւ երկու անգամ զգեստափոխվել է խնջույքի ընթացքում, իսկ փեսան` Քրիսը` "Ermenegildo Zegna” բրենդի կոստյումով: Ներկաների մեծամասնությունը, Քարդաշյանի ցանկությամբ, եւս սպիտակ  գույնի հագուստով  են եղել:

Զույգը փոխանակվել է  Lorraine Schwartz-ի հեղինակած ամուսնական մատանիներով: Քիմը հարսանիքի ընթացքում կրել է նաեւ ամուսնու նվիրած ադամանդե  թեւնոցը: Գլխի հարդարանքի համար էլ գեղեցկուհին ծախսել է 2.5 միլիոն դոլար:):

Քիմ Քարդաշյանը եւ դիզայներ Վերա Վանգը

"Շունչս կանգնեց: Այնքան գեղեցիկ էր: Զգացի, որ ստեղծված ենք միմյանց համար’’,- Քիմին հարսի զգեստով տեսնելով` նման զգացողություններ է ունեցել գեղեցկուհու ամուսինը` Քրիս Համֆրիսը:

Զույգը կտրել է սեւ-սպիտակ տորթը,  այս լուսանկարը եւս կարող եք տեսնել ֆոտոշարքում: Իսկ ամուսինների կարգավիճակում Քիմի եւ Քրիսի առաջին պարը եղել է  Ռոբին Թիկի "Angels” երգի ներքո, հետո էլ սոուլ երգիչը հնչեցրել է  "Let’s Stay Together” ստեղծագործությունը:




Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2631 | Downloads: 0 | Rating: 4.0/8
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: