Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

32 ատամ


Թագավորը մեռավ, կեցցե թագավորը

Լինում է, չի լինում… Չէ, 4 տարի եղավ, “32 production” կոչվեց, Կարեն Բաբաջանյանի պրոդյուսերությամբ Գարիկը, Վահագնը, Զառան, Արամ MP3-ն, Վաչեն, Տիկոն, Չարենցը, Արմուշը  “32 ատամ”-ի շրջանակներում ուրախացրին հանդիսատեսին, հիմա ասում են` էլի ուրախ է լինելու, ընկերներով են աշխատելու, բայց խումբը նոր ղեկավարներ ու նոր անուն կունենա:):

“32 ատամցիները” ասուլիսի ժամանակ

Նախկին “32 ատամցիները” ասուլիսի ժամանակ

Այսօր “32 ատամցիները” առանց Կարեն Բաբաջանյանի ու Վահագն Գրիգորյանի ասուլիս էին տալիս: Այսպիսով, վերոհիշյալ բոլոր անունները նորից խմբով են հանդես գալու. դեռ բրենդային անուն չունեն, շարունակելու են ներկայանալ “բեմական հումոր” ֆորմատով: Պրոդյուսերը Գարիկն է, գեղարվեստական ղեկավարը` Ռոբերտ Մարտիրոսյանը, տնօրենը` Վլադիմիր Սահակյանը: ՍՊԸ-ն էլ կոչվում է “ՎԻ-ԼԻՏ”:

“Խմբի անունը կփոխվի, քանի որ “32 production”-ի իրավահաջորդ չենք համարվում: Անվան ընտրության հարցը բանակցային փուլում է, տարբերակներ կան, բայց բարձրաձայնելու ենթակա չեն”,- ասաց “ՎԻ-ԼԻՏ” ՍՊԸ տնօրեն Վլադիմիր Սահակյանը, ով նախկինում “32 production”-ի ֆինանսական տնօրենն է եղել:

Չարենցը, Վաչեն, Գարիկն ու Արամ MP3-ը

Չարենցը, Վաչեն, Գարիկը, Վլադիմիրն ու Արամ MP3-ը

Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանը այսուհետ էլ կմասնակցեն խմբի գործունեությանը, բայց զուտ համագործակցության առումով: Ասուլիսից հետո Գարիկը գնալու էր նկարահանվելու “Արմենիա TV”-ով հեռարձակվող “Մեր բակ”-ում, որն էլ, ինչպես հումորիստն է ասում, հերքում է այն փաստը, որ վատ բաներ են եղել:): “Մենք շարունակում ենք ընկերություն անել, խումբը չի ցրվել, հեսա այստեղ նստած ենք, խմբի անդամներից բացակա են Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանը, ովքեր մեր ընկերներն են: Այս տղաները, աղջիկը, որ տեսնում եք, չեն գտնվում “32 production”-ում, բայց որպես խումբ, որպես 32-ի տղաներ եւ աղջիկ շարունակում են գործել, շարունակում են արտադրել եւ շատ շուտով ձեր դատին կհանձնեն տարբեր տեսակի շատ հետաքրքիր նախագծեր”,- ասաց արդեն խմբի պրոդյուսեր Գարիկը կամ Գարիկ Պապոյանը:

Խմբի պրոդյուսեր Գարիկը

Գարիկն ու “ՎԻ-ԼԻՏ” ՍՊԸ տնօրեն Վլադիմիր Սահակյանը

Նշվեց, որ “32 production”-ում տարաձայնություններ չեն եղել, ուղղակի խմբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանն այլ գործերով` “Մեր բակ”-ով է զբաղված: “Կարենն այսօրվա դրությամբ ուրիշ շոուների պրոդյուսինգով է զբաղվում, ինչը նախատեսում է ավելի շատ անհատական գործունեություն: Խմբի անդամներն էլ կարող էին տարբեր նախագծերում առանձին-առանձին լինել, բայց նախընտրեցինք խումբ մնալ: “32 ատամը” ընկերությունից բացի  “ընգերություն” էր, ուներ ներքին խոհանոց, այս որոշումն էլ մի ժամ առաջ չենք ընդունել, մոտ մի ամիս է,  ինչ հաղորդումը չի նկարահանվում, բայց քանի որ եփման փուլում էր, որոշվել էր, որ պետք է գաղտնի մնա”,- ասաց Գարիկը:

Նոր ղեկավար կազմով խումբը շարունակելու է նույն ձեւաչափով հանդես գալ, որեւէ հեռուստաընկերության հետ խնդիր չունի, պատրաստ է համագործակցել բոլորի հետ: “Շարունակելու ենք գործել, անհատական փոքր արտադրանքներ էլ կլինեն, շատ գաղափարներ կան, հարյուր տոկոսով հաճելիորեն զարմացնելու ենք բոլոր մարդկանց, ովքեր մեզնից սպասելիքներ ունեն”:

Զառան, Տիգրանն ու Արմուշը

Զառան, Տիգրանն ու Արմուշը

“32 ատամը” եթերից դուրս է գալիս, բայց համերգային շրջագայության կմեկնի  Եվրոպա, այսինքն` “32 production”-ն էլ է շարունակելու իր գործունեությունը:  Խմբի անդամները խորհուրդ են տալիս. “Մի փնտրեք վատ բաներ, եթե փնտրեք, կգտնեք”:):

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1045 | Downloads: 0 | Rating: 3.5/12
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: