Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Անահիտ Շահբազյան


Անահիտ Շահբազյանն երկրորդ անգամ միջազգային մրցույթի մասնակցեց ու երկրորդ մրցանակին արժանացավ:): Օրերս Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացավ "Славянский базар” էստրադային երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնող երգչուհին հաղթանակը կիսել է Ուկրաինայի ներկայացուցչի` Իննա Վորոնովայի հետ: "Գրան պրին” ու 10 հազար դոլարը "գնացել են” Խորվաթիա:):

Երգչուհի Անահիտ Շահբազյանը

Երգչուհի Անահիտ Շահբազյանը

Անահիտ Շաhբազյանն էլ արդեն Երեւանում է` երկու հազար դոլարով ու անհատական ձայնասկավառակ թողարկելու հնարավորությամբ: "Այդ գումարով նոր ձայնագրություններ կանեմ. շատ երգեր կան, որ անավարտ են մնացել ժամանակի ու գումարի պատճառով, հենց դրա համար օգտակար կլինի: 8000 դոլարին համարժեք նվերն էլ միջքաղաքական ֆոնդի կողմից եմ ստացել, պետք է վճարեն, որ ձայնագրեմ իմ անհատական ալբոմը: Եթե ամեն բան լավ լինի, տարեվերջին կամ 2011-ի սկզբին կթողարկվի առաջին CD-ս”,-Bravo.am-ին ասաց Անահիտ Շահբազյանը:

"Славянский базар” էստրադային երգի միջազգային մրցույթին երգչուհին արժանացավ երկրորդ մրցանակին

"Славянский базар” էստրադային երգի միջազգային մրցույթի հայ մասնակցին ընտրելու հնարավորությունը Մշակույթի նախարարությունը տվել էր Արթուր Գրիգորյանին, Երգի պետական թատրոնի ղեկավարն էլ որոշեց իր թատրոնի մենակատարներից Անահիտին ուղարկել հաղթելու:): "Հունվարի 3-ն էր, որ իմացա, շատ եմ ուրախացել այդ կապակցությամբ: Հենց այդ օրվանից սկսեցինք ամեն ինչով զբաղվել: Երգի ընտրության համար էլ Արթուր Գրիգորիչն ու Անդրեն խորհրդակցեցին` ինչ երգ կարելի է սլավոնական շուկային ներկայացնել: Որոշվեց, որ իմ ձայնին շատ կսազի Ալեքսանդր Ժուրբինի` "Зови меня любовь”-ը: Սկզբում խորթ էր, մտածում էի` ինչպես կկատարեմ, կգնահատե՞ն, բայց քանի որ իրենց երգն էր, պետք է պատվով դուրս գայի: Էստրադային երգի մեջ իմ ջազային էլեմենտներն եմ մտցրել,  որովհետեւ ես զուտ էստրադա չեմ կատարում”,- պատմեց երգչուհին:

Արթուր Գրիգորիչը Երեւանում էր անհանգստանում, ամեն օր զանգահարում էր, որ իմանա` ինչպես է անցնում: Անահիտ Շահբազյանին էլ ուղեկցում էր երգիչ Սերգեյ Գրիգորյանը, ով երկու տարի առաջ ինքն է մասնակցել, անցյալ տարի էլ Լիլուին էր ուղեկցել: Անահիտ Շահբազյանը "Славянский базар”-ում կատարել է նաեւ Արթուր Գրիգորյանի "Ծով” ստեղծագործությունը, որը "Իրական պատմություն” մյուզիքլում է երգում:

Անահիտ Շահբազյանը երկրորդ տեղի համար էլ է շնորհակալ

Անահիտ Շահբազյանը երկրորդ տեղի համար էլ է շնորհակալ

"Ինձ համար ամենահուզիչը հայ երգի ընդունվելու փաստն էր տեղի ժողովրդի կողմից: Իսկապես, շատ ջերմ ընդունեցին, ծափերը շատ-շատ էին: Ես 15-րդն էի ելույթ ունենում: 19 պետություն էր մասնակցում, Կուբայից էլ մասնակից կար, ով լեզուներ չգիտեր, ու փորձում էինք ժեստերով շփվել: Ես անգլերեն եւ ռուսերեն շատ ազատ շփվում էի”, -նշեց երգչուհին:

Անահիտ Շահբազյանն երկրորդ տեղի համար էլ է շնորհակալ, բայց. "Ուկրաինայի ներկայացուցչի հետ կիսեցին, որովհետեւ քաղաքական խնդիրներ կան. ժյուրիի նախագահը ուկրաինուհի էր: Չեմ մեղադրում, ճիշտ է` իր բալերը բավական ցածր էին, բայց ամեն դեպքում երրորդ տեղն էլ երեք հոգու մեջ են կիսել: Շատ-շատերի համար ես առաջինն էի”:

Անահիտ Շահբազյանն ու Լուսինան

Անահիտ Շահբազյանն ու Լուսինան

Մրցույթին երգչուհին հանդես է եկել Լիլիթ Մարգարյանի ստեղծած զգեստներով. "Մեկը ծովին համահունչ էր, մյուսն էլ` բեմական, կարմիր: Շատ լավ ընդունեցին ինձ: Հարցերի մեջ պատասխանել էի, որ ինձ ասոցացնում եմ հայտնի ֆիլմից միսիս Սմիթի հետ, հարցրին` միսթր Սմիթին գտե՞լ եմ, ասացի` դեռ ոչ, դահլիճից մեկը բղավեց` "ես այստեղ եմ”…. Հաճելի էր շատ”:

"Славянский базар”-ը Անահիտ Շահբազյանի համար երկրորդ միջազգային մրցույթն էր: Նախորդը Մոլդովայում տեղի ունեցած փորձություններն էին, որոնցից երգչուհին հաղթանակած` առաջին հորիզոնականով էր դուրս եկել: "Չեմ դադարելու, էլի եմ գնալու մրցույթների: Սիրով կմասնակցեմ "Նովայա Վոլնա” մրցույթին, "Եվրատեսիլ” եմ ուզում մեկնել, տեսնենք….”,- ասաց 24-ամյա Անահիտ Շահբազյանը:

Ի դեպ, գուցե հենց այսօր Երգի թատրոնը կմեկնի որեւէ հանգստյան վայր` Արսեն Գրիգորյանի երգերով հեղինակային երեկո-համերգին պատրաստվելու համար:):

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 877 | Downloads: 0 | Rating: 4.0/8
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: