Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Andy


Իրանահայ երգիչն ելույթ ունեցավ Երեւանում

Յոթ օր ու յոթ գիշեր է՝ իրանցիները Երեւանում տոնում են իրանական տոմարով Նոր տարին՝ Նովռուզը: Ու քանի որ Իրանում հիմնականում արգելում են, իրենց կարծիքով, "բաց” ոճում երգող երգիչներին համերգներ տալ, իրանահայ երգիչ Անդին մարտի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուրախացրեց իրանցիներին: Տիմատին, ով անցյալ տարի համերգ տվեց նույն համերգասրահում, կերազեր այդպես "լցնել” դահլիճը:):

Իրանահայ երգիչ Անդին

Իրանահայ երգիչ Անդին

Դահլիճում հայաստանցիներն ու հայերը, բնականաբար, փոքրամասնություն էին կազմում, իսկ իրանցիների ու իրանահայերի` Անդիին ուղղված ֆանատիզմի դրսեւորումները չափ ու սահման չունեին: Անվտանգության աշխատակիցներին դժվարությամբ էր հաջողվում կասեցնել պարահրապարակում կանգնածների գրոհը երգչի ուղղությամբ:):

Մինչ Անդիի բեմ դուրս գալը ելույթ ունեցավ իրանահայ նմանակող Մայքլը, ով նաեւ Անդիի ձայնով է երգում: Բեմից հնչող խոսքերի մասին ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ. պարսկերեն էր: Մայքլից հետո Անդիի "շողալու” պահն էր: Երգիչը հիմնականում ներկայացրեց իր իրանական ոճով եւ լեզվով երգերը:

Սոֆի Մխեյանն ու Անդին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Սոֆի Մխեյանն ու Անդին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Անդին Bravo.am-ի հետ զրույցում ասաց՝ շատ ուրախ է, որ "Էսօր նորից եկել է Հայաստան”: Ի դեպ, երգիչը համերգից ընդամենը մի ժամ առաջ էր ժամանել: "Շատ հոգնած եմ, բայց այն պահին, որ բեմին եմ գտնվում ու մարդկանց տեսնում եմ, ծափահարություններից ուրախանում եմ ու մոռանում, որ քանի գիշեր չեմ քնել: Երեւանցիք մյուզիքը հասկանում են, գովում ու քաջալերում, դրա համար միշտ ուրախ եմ գալ այստեղ: Քիչ-քիչ եմ գալիս, որ հայաստանցիք ինձնից չհոգնեն:)”,- նշեց երգիչը:

Սոֆի Մխեյանը երկրորդ անգամ է Անդիի հետ դուետով հանդես գալու

Սոֆի Մխեյանը երկրորդ անգամ է Անդիի հետ դուետով հանդես գալիս

Անդիի այս շրջանի համերգային շրջագայությունները հենց իրանական Նոր տարվա կապակցությամբ են: "Ամեն օր մի երկրի մեջ ենք: Սկսեցինք Շվեդիայից՝ Ստոկհոլմից, գնացինք Դուբայ, այսօր Երեւանում ենք, վաղը նորից ուրիշ քաղաքում կլինենք. Գերմանիա պետք է գնանք, Կիպրոս, էլի Դուբայում մի քանի գիշեր կնվագենք”,- ասաց Անդին:

Բոն Ջովիի եւ Անդիի դուետը ԱՄՆ-ում մեծ դռներ է բացել Անդիի  համար

Իրանահայ երգիչը նշում է, որ ուրախ երգերով է ուրախացնում հանդիսատեսին: Երկու նոր երգ ունի, որոնցից մեկը հայերեն է: Ստեղծագործությունների երաժշտության հեղինակն ինքը` Անդին է, գործիքավորումն ու պրոդյուսինգն էլ է իրենը: Հիմա նոր ձայնասկավառակի աշխատանքներն է իրականացնում, բայց ճամփորդությունները թողարկումը ձգձգում են: "Հուսով եմ՝ ամռանը կավարտեմ, ու հատուկ խոսակցություններ կան, որ ամռանը նորից գամ: Մի հատ էլ միջազգային շրջագայություն ունեմ: Ջոն Բոն Ջովիի հետ երգ եմ երգել՝ "Stend by me” /«Մնա ինձ հետ»/: Այդ երգը շատ մեծ դռներ բացեց մեզ համար Միացյալ Նահանգներում: Հիմա էլ մեծ շվեդական կազմակերպությունն իմ ու Լայնել Ռիչիի համար է երգ գրում, որ երգենք: Նոր ալբոմս ավելի միջազգային պետք է լինի, դրա համար այլ ամերիկացի երգիչների հետ էլ պետք է երգեմ”,- պատմեց Անդին:

Իրանահայ երգչի ելույթը Երեւանում

Իրանահայ երգչի ելույթը Երեւանում

Նա նշեց, որ Սոֆի Մխեյանն իր հայաստանցի լավագույն ընկերներից է: Համերգի ժամանակ դուետով Անդիի "Գարուն, գարուն է” երգը կատարեցին: "Սոֆիի ձայնը շատ եմ սիրում, CD-ն լսած եմ, շատ եմ սիրում, միշտ, երբ գալիս եմ, Նունե Եսայանը, Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը գալիս եւ ինձ հետ երգում են”,- ասաց իրանահայ երգիչը:

Անդիի երկրպագուհիներից

Անդիի երկրպագուհիներից

Սոֆի Մխեյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է Անդիի հետ դուետով հանդես գալու: "Անցյալ անգամ, որ եկել էր, զանգեց ինձ: Ծանոթ էի նրան, բայց անկեղծ` նման առաջարկի չէի սպասում: Ցանկություն ուներ իր համերգին միասին երգենք: "Գարունը” ամենահարմարն է, կփորձեմ կատարել ինձ համար մի քիչ անսովոր երգը: Համաշխարհային աստղերի հետ Անդիի կատարած բոլոր երգերը գիտեմ, տարիներ առաջ էլ մեր պարսկահայ ընկերները լսում էին նրա երգերը, նույն "Գարուն, Գարունը”, "Ալագյոզ աչերը”… Ես էլ երեւի 10 տարեկան էի ու լսում էի իրենց հետ: Ինձ համար հաճելի է այսօր ներկա լինել: Այս հանդիսատեսը ֆանտաստիկ ջերմ է”,- նշեց Սոֆի Մխեյանը:

Անդին արդեն մեկնել է: Նա Լոս Անջելեսում է բնակվում  եւ, երբ մի քիչ հանգստանալու ժամանակ գտնի, վերադառնալու է այնտեղ:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 840 | Downloads: 0 | Rating: 3.8/4
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: