Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Անի Քոչար եւ Արման Մուշեղյան


”ArmAni” հարսանիքն իր ոչ հայկական ավանդույթներով  :)

10.10.10-ին “Ե՞ս Yes!”ամսագրի գլխավոր խմբագիր, նախկին մանեքենուհի Անի Քոչարը  «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանին խոստացավ հնազանդ լինել, Արմանն էլ` տեր: Կայացավ արդեն տասը ամսվա օրինական ամուսինների պսակադրությունը, նրանք ստացան Աստծո օրհնությունը: Երկու մասից բաղկացած հարսանյաց արարողությունը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Անին,  անցավ առանց ավելորդ վազքի ու լարվածության. ամեն ինչ մի վայրում կատարվեց: Նախ ռեստորանի բացօթյա տարածքում կատարվեց պսակի արարողությունը, ապա փոքրիկ հյուրասիրություն, հարսանեկան ֆոտոսեսիա, իսկ արդեն երկրորդ մասում սկսվեց շախով-շուխով, բայց ոչ չաղ հարսանիքը::)

Կայացավ Անի Քոչարի ու Արման Մուշեղյանի հարսանեկան արարողությունը

Անիի ու Արմանի հարսանիքին որեւէ հայկական ավանդույթ չի եղել` բակում պարել, ավտոմեքենաների ազդանշաններով քաղաքում շրջել, ափսե կոտրել, մեղր, լավաշ եւ այլն. «Ի սկզբանե որոշել էինք անել շատ պարզ եւ ուրախ հավաքույթ, ուր ներկա կլինեն մեր մտերիմները, թվով մոտ 200 հոգի: Մենք արդեն տասը ամիս է` օրինական ամուսիններ ենք, իսկ այդ ավանդույթները նորահարսերի համար են, ովքեր առաջին անգամ են որպես հարս ոտք դնում փեսայի տուն: Եվ քանի որ ես արդեն տասը ամիս այդ ընտանիքի անդամն եմ, ավանդույթներն այստեղ իրենց իմաստը կորցնում են»: Փոխարենը ամուսինները մի շարք սցենարական լուծումներ էին մտածել, որոնց մի մասը հասցրեցին անել. ժամանակն այդքան էլ երկար չէր: Ունեին նաեւ բեմադրված պար, որը չկարողացան պարել. «Քանի որ զգեստս շատ լայն էր, խանգարում էր, քանի որ ամուսինս ավտովթարի պատճառով այժմ անվասայլակով է տեղաշարժվում, այդ զգեստով անհարմար էր պարել, եւ մենք չպարեցինք այդ պարը, բայց այն հետագայում կպարենք իմ կամ Արմանի ծննդյան օրը»:

Կայացավ արդեն տասը ամսվա օրինական ամուսինների պսակադրությունը, նրանք ստացան Աստծո օրհնությունը

Հարսանիքի ժամանակ մրցույթներ ու վիկտորինաներ էլ են եղել: Արմանի մայրը իր մոմով հարսի մոմն է վառել ընտանիքի լույսն ու ջերմությունը վառ պահելու խորհրդով, իսկ ամուսիններին հարսանյաց սրահում զույգի ծնողներն ու քավոր-քավորակինը դիմավորել են կարմիր, կապույտ եւ նարնջագույն ժապավեններով, որոնք այս դեպքում այլ իմաստ են պարունակում. «Խորհրդանշում էր մեր հանդիպումը, սերը, ապա արծաթե, ոսկե հարսանիք»: Քանի որ այդ օրը նաեւ Երեւանի ծնունդն էր, հնչել է նաեւ Էրեբունի-Երեւանի հիմնը, ներկաները հատուկ խմել են Երեւանի կենացը: Ի դեպ, կենացներն այդքան էլ շատ չեն եղել. ավելի շատ ուրախացել են:

Անի Քոչարն Արման Մուշեղյանին խոստացավ հնազանդ լինել, Արմանն էլ` տեր

Արմանը երգեց Անիի համար :)

Անակնկալներից Անիին շատ էր դուր եկել ամուսնու կատարած երգը, որը նա  երկար ժամանակ տանը փորձել է. “Ամուսինս կատարեց «Кто тебя создал такую» երգը: Պարզապես այդ օրը նա այնքան պարեց, հոգնեց, նաեւ հուզված էր ու այնքան էլ լավ չկատարեց, ինչպես սովորաբար երգում է տանը: Ամեն դեպքում ես շատ ուրախ եմ, որ նա այդ երգը կատարեց. հայ տղամարդիկ խուսափում են իրենց զգացմունքներն արտահայտելուց, նա այդպիսին չէ, ես էլ: Մենք չենք վախենում ցույց տալ մեր զգացմունքները”: Անիի համար շատ հաճելի էր նաեւ ԱԺ պատգամավոր, իր շատ լավ ընկեր, ավագ բարեկամ Անահիտ Բախշյանի կատարումը, որն իսկապես անակնկալ է եղել, ինչպես նաեւ նրա նվիրած ոչ նյութական նվերը` սպիտակ կաշվե կազմով ու ոսկեզօծ ծայրերով Աստվածաշունչը. “Ստացել եմ նաեւ շատ այլ նվերներ, որոնք հարսիկի համար եւ հաճելի են, եւ օգտակար”: Հրավիրվածների թվում էին ընտանիքի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, իսկ հայտնիներից Սիլվա Հակոբյանը, ում ուղեկցում էր հայրը, եւ Սերգեյ Գրիգորյանը:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն ու նորապսակները

“Ես այնքան հուզված էի, ինձ թվում էր` ինչ-որ բան այն չէ, բայց բոլորն ասում են, որ ամեն ինչ շատ լավ է եղել, մեկ րոպե անգամ չեն նստել ու պարել են”: Հարսանյաց հանդիսությունից Անիին շատ էր դուր եկել նաեւ հրավառությունը. «Մենք չէինք ուզում սրահի թղթե հրավառություն, նախընտրեցինք բացօթյա մեծ հրավառությունը…»: Իսկ 10.10.10-ի մասին Անին ասաց, որ այն ընտրել են որպես հարսանիքի օր դեռ մեկ տարի առաջ. «Շատ տարօրինակ զուգադիպություն է եղել սրանից երկու տարի առաջ, երբ դեռ մենք չէինք հանդիպել, Արմանը մի օր մտածել ու բարձրաձայն արտահայտվել է, որ պետք է ամուսնանա 10.10.10-ին, իսկ եթե մինչ այդ չամուսնացավ, իրեն թվում է, որ էլ չի ամուսնանա: Ես էլ մի երկու տարի առաջ, երբ Արմանին դեռ չէի հանդիպել, ինձ սիրահետող տղաներից մեկին, ով ինձ շարունակ անհանգստացնում էր, ասացի, որ ես արդեն ընտրյալ ունեմ, եւ մենք ամուսնանալու ենք 10.10.10-ին: Նա ինձ օրվա ընտրության համար անգամ հեգնեց, թե հայավարի գոլդ թիվ ենք ընտրել: Չգիտեմ` ով ինչպես, բայց մենք որոշեցինք այդ օրը ամուսնանալ նշածս զուգադիպության համար, քանի որ ճակատագրով իսկ ամեն ինչ կանխորոշված էր»: Հարսանիքին նաեւ անձրեւ տեղաց, որը շատերը առատության նշան են համարում, բայց այն չխանգարեց հարսանյաց հանդեսին, շատ շուտ արեւը դուրս եկավ:

Հրավիրվածների թվում էր նաեւ Սիլվա Հակոբյանը

Հարսի շորը Ղրիմից, աքսեսուարները` ԱՄՆ-ից :)

Bravo.am-ից ձեզ արդեն հայտնի է, որ ամռանը Անին եւ ամուսինը հանգստացել են Ղրիմում: Հենց այնտեղից էլ նրանք գնել են հարսի զգեստը. «Ուզում էի, որ այն առաջինը ես հագնեի, հետո պահեի. վարձույթին համաձայն չէի…» : Անին ասում է, որ իր կերպարում ոչ մի արտառոց կամ խենթ բան չի արել: Հարսին անհրաժեշտ որոշ աքսեսուարներ էլ բերվել է ԱՄՆ-ից. “Թագը, որը արծաթից էր, վրան էլ Սվարովսկի քարեր, այն ինձ շատ դուր եկավ, հարսի պայուսակը, մատանիների բարձիկները եւ այլն”: Որոշ աքսեսուարներ էլ կատարվել են Անիի ու Արմանի մտահղացմամբ. “Ամուսնուս երկու եղբայրների կանայք ձեւավորողի կրթություն ունեն. նրանք մեզ օգնեցին իրագործել այն, ինչ մենք մտածում էինք: Շատ հետաքրքիր էին մեր տարոսիկները. դրանք տուփի տեսք ունեին, որը բացելով` մեր նկարն էին տեսնում :) ”:

Հարսանյաց զգեստը նորապսակները գնել էին Ղրիմից

Հարսանիքը «զոհեր» է պահանջում :)

Երկար տարիների անդավաճան սեւահերը, ում որեւէ մեկը չէր կարողանում համոզել փոխել մազերի գույնը, հարսանյաց հանդեսի համար որոշեց անել դա. «Մտածեցի, որ ոչ սեւը, մի փոքր բաց գույնը հարսիկին ավելի շատ կսազի, քանի որ ես էլ ուզում էի թեթեւ, եթերային կերպար ստանալ, որոշեցի մազերիս գույնը մի փոքր բացացնել»: Վարսահարդար Անի Ավդալյանն ու գեղեցկության սրահի գրեթե բոլոր վարսահարդարները 3-4 օրվա ընթացքում 7 անգամ ներկել են Անիի մազերը, փորձել, սեւ գույնը կոտրելով, ստանալ բաց շագանակագույն:

«Շատ դժվար էր: Ես արդեն հուսահատվել էի, որ գույնը չի ստացվի, իսկ մազերս այնքան կորակազրկվեն, որ այդ օրը լավ տեսք չեն ունենա, բայց այդքան գունաներկումներից հետո Անի Ավդալյանին հաջողվեց ստանալ այն սանրվածքը, որն ուզում էինք: Ես չէի ուզում, որ մազերս ձիգ կապեն, ուզում էի եթերային, պարզ լինեի, ասում են` բարբի տիկնիկի էի նման»: Մեր զրուցակիցն ասում է, որ Անի Ավդալյանն ու Հրանուշ Եղոյանը, ում, ինչպես ամեն մի պատասխանատու պահերին, վստահում է իր դիմահարդարումը, կարողացել են լուծել իրենց առջեւ դրված խնդիրը: Հանուն հարսանիքի Անին հրաժեշտ տվեց նաեւ իր հոնքի փիրսինգին. «Այն ինձ համար շատ թանկ է, ես շատ երկար եմ սպասել այն դակելուն, երբեք չէի մտածի, որ մի օր կհանեմ, բայց հիմա ինձ այսպես դուր է գալիս: Գուցե մեկ շաբաթ հետո որոշեմ կրկին այն վերականգնել…»: Փիրսինգը հանելը շատ է դուր եկել Անիի սկեսրայրին ու սկեսրոջը, չնայած նրանք, ինչպես եւ ամուսինը, որեւէ առարկություն չունեն այդ հարցում, ուղղակի կարծում են, որ նրան այդպես ավելի շատ է սազում: :)

“ArmAni” հարսանիքն իր ոչ հայկական ավանդույթներով :)

Կարմիր խնձոր չտարան…

“Կարմիր խնձորի արարողակարգը եթե անելու լինեինք, ապա դա պետք է լիներ տաս ամիս առաջ, քանի որ մենք օրինական ամուսիններ ենք դեռ այդ ժամանակից, բայց ես չեմ ընդունում այդ ավանդույթը, կարծում եմ, որ 21-րդ դարում շատ ծիծաղելի է դրա մասին խոսելը: Ես կողմ եմ ներդաշնակ եւ ինքդ քեզ համար ապրելու գաղափարին: Եվ մեր տանն էի հայտարարել, որ նման բան չի լինելու, եւ իմ ամուսնու հետ էի խոսել այդ  մասին”,- ասում է Անին ու հավելում, որ ինքը պարկեշտության եւ ազնվության կողմնակից է: “Բայց այդ ամենը` քո եւ ամուսնուդ համար, ոչ թե հարեւանի կամ բարեկամի”: Իսկ ինչ վերաբերում է սկեսրոջ ու սկեսրայրի կարծիքին ասում է, որ նրանց հետ անգամ խոսակցություն չի եղել այդ թեմայով. “Եվ իմ սկեսուրը, եւ սկեսրայրը շատ կրթված, բարեկիրթ մարդիկ են, նրանք իրենց թույլ էլ չէին տա, որ այդ ամենը հանրային քննարկման կամ ընտանեկան ժողովի վերածվեր”:

Անի Քոչար. “Ես կողմ եմ ներդաշնակ եւ ինքդ քեզ համար ապրելու գաղափարին”

Անին կզիջեր այն դեպքում, եթե հերթականությունը խախտած չլինեին ու հարսանիքից շուտ ԶԱԳՍ-ով պաշտոնապես ամուսնացած չլինեին. “Եթե ես իմ հոր տնից հարսի շորով, տաշի-տուշիով դուրս չեմ եկել, մենք նախ գնացել ենք ԶԱԳՍ, ապա ամուսնական ճամփորդության, հետո նոր պսակադրվել, ի՞նչ իմաստ ուներ, որ հիմա ձեւական կարմիր խնձոր տանեին: Ես բովանդակության կողմնակից եմ, ոչ թե ձեւի: Մեր հարեւաններն ինձ շատ լավ ճանաչում են, գիտեն, թե ես ինչպիսի աղջիկ եմ, կարիք չկա կարմիր խնձոր տանեն, որ նրանք ինձ ճանաչեն”:

Կայացավ Անի Քոչարի ու Արման Մուշեղյանի հարսանեկան արարողությունը

Անին այս թեման շատ գռեհիկ է համարում. ուզում է գա մի սերունդ, որը հեղաշրջում կկատարի. “Ատում եմ ձեւապաշտությունն ու ձեւապաշտ մարդկանց: Ես անգամ հարսի պարին չեմ սպասել. երբ Սիլվան երգում էր, ասացի` ես պիտի Սիլոյիս երգի տակ պարեմ, ամուսինս ասաց` Ան, նստի, թող հարսի պարը լինի նոր, բայց ես խնդրեցի չսպասել: Նա այնքան լավ երգեր էր ընտրել, իսկը հարսանիքի համար էին: Ով չի հասկանում, թող չհասկանա, ես չեմ վախենում չհասկացված լինելուց: Կարեւորը` այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն իմ տեսակը, իսկ իմ տեսակը հայ աղջկա այն տեսակը չէ, որ ապրում է ուրիշների համար եւ ընկնում է ձեւերի հետեւից”:
Իրեն շատ երջանիկ համարող Անի Քոչարն նշում է, որ անպայման  պետք է մեկնեն նաեւ մեղրամսի, բայց, քանի որ այս շրջանում նա եւ ամուսինը աշխատանքը չեն կարող թողնել, սպասված մեղրամիսը կանցկացնեն այս ձմռանը. “Երեւի Ամանորին կմեկնենք, բայց դեռ չգիտենք` ուր…”:

Իսկ բալիկիների մասին ասում է, որ դեռ նորություն չունեն, երբ էլ լինի Աստծո այդ պարգեւը, զույգը, սիրով կընդունի: :)

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2120 | Downloads: 0 | Rating: 4.3/15
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: