Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Անժելա Սարաֆյան


Հայազգի դերասանուհին հանվել է Maxim-ի համար

Անժելա Սարաֆյանի կիսամերկ նկարները զարդարում են "Maxim”-ի սեպտեմբերի համարը: 28-ամյա դերասանուհին տղամարդկանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցում պատմել է հայ տղամարդկանց, ինչպես նաեւ իր երազանքների տղամարդու մասին:):

"Փնտրում եմ այն տղամարդուն, ով կստիպի ինձ պարել եւ պոեզիա գրել ամբողջ օրը: Ես շատ "քթի մազ” եմ այդ հարցում:)”,- ասել է հայազգի Անժելա Սարաֆյանը:

Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը

Ամերիկաբնակ դերասանուհին Maxim-ին խոստովանել է նաեւ, որ "շատ ամաչկոտ անձնավորություն է եւ տղամարդու հետ շփման ժամանակ առաջին քայլը չի անի”. "Շատ եմ նյարդայնանում, երբեմն նույնիսկ չեմ կարողանում նորմալ խոսել: Երբեք չեմ համբուրվել առաջին հանդիպման ժամանակ: Շատ եմ սիրում անակնկալներ, այնպես որ դա թողնում եմ տղամարդուն:”

Անժելան հարցազրույցում նշել է, որ "ուրախ է ամեն ինչ փորձելու համար, բայց եթե սեքսուալ բնույթի սանձարձակ առաջարկ ստանա, միանգամից տաքսի կկանչի եւ տուն կմեկնի”:

Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը

Նշենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականի հունիսի 30-ին  եւ ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 4 տարեկանում: Հայուհին նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում ու հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են  "The Good Duys’’-ը, "Buffy The Vampire Slayer”-ը, "Cold Case”-ը, "CSI:NY”-ը եւ այլն:

Հայազգի դերասանուհուն առավել ճանաչված է դարձրել "Մթնշաղ. Սագա. Լուսաբաց” ֆիլմում խաղացած դերը: Ի դեպ, Անժելա Սարաֆյանը այս ամառ մասնակցել է Հայաստանում նկարահանվող "Կորել եւ գտնվել է Հայաստանում” ֆիլմի նկարահանումներին` ստանձնելով գլխավոր հերոսուհու դերը:






Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2019 | Downloads: 0 | Rating: 3.5/15
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: