Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Աննա Բաբայան


Բլից»-ը նոր հաղորդավարուհի ունի : )

Հայ հեռուստադիտողին վաղուց ծանոթ է «Բլից» ժամանցային ծրագիրը, որը կրկին վերադառնում է TV5 հեռուստաընկերության եթեր: Պարբերաբար հաղորդավարուհիներ «փոփոխած» «Բլից»-ն այժմ ունի նոր հաղորդավարուհի`  մոդել Աննա Բաբայանը, որի մեկնաբանությամբ էլ հնչելու են բլից-նորությունները:

«Բլից»-ն այժմ ունի նոր հաղորդավարուհի` մոդել Աննա Բաբայանը

«Բլից»-ն այժմ ունի նոր հաղորդավարուհի` մոդել Աննա Բաբայանը

Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ծրագրի ուղղվածությունը գրեթե նույնն է` միջազգային կինոպրեմիերաներ, շոու-բիզնեսի նորություններ, մրցանակաբաշխություններ ու զավեշտալի պատմություններ. «Ծրագրի ֆորմատը վարկանիշային է, միջազգային շոու-բիզնեսը մարդկանց հետաքրքրում է, նույնիսկ եղել են զանգեր, որ հաղորդումը նորից եթերում հայտնվի:)»:

Մոդելը դեռ ինքն իրեն կադրում չի հավանում

Մոդելը դեռ ինքն իրեն կադրում չի հավանում

Ծրագիրը եթերում է շաբաթը 3 անգամ` մոտ 20 րոպե տեւողությամբ: Աննան ասաց, որ ծրագրի ողջ տեքստն անգիր է սովորում:). «Ամեն հաղորդավարուհի ունի իր շարժուձեւը, ոճն ու խոսելաձեւը: Սիրում եմ ընթացքում իմպրովիզներ անել, ոչ թե ուղղակի անգիր ասել: Արդեն կարծիքներ լսել եմ, հիմնականում դրական արձագանքներ են , բայց դեռ ինքս ինձ կադրում չեմ հավանում»:

Աննան սիրում է հաղորդման ընթացքում իմպրովիզներ անել

Աննան սիրում է հաղորդման ընթացքում իմպրովիզներ անել

Ինֆորմացիոն-ժամանցային հաղորդաշարի պատրաստման վրա աշխատում է մոտ 6 հոգի: Նշենք, որ մեր հանդիպման օրը միանգամից մի քանի ծրագիր էր տեսագրվում, քանի որ հաղորդավարուհին 2 շաբաթով բացակայելու է Երեւանից. «Մեկնելու եմ Իսպանիա` քրոջս աջակցելու: Նա արեւելյան մոտիվներով ֆլամենկո ոճի մենապարուհի է: Բարսելոնայում ու Մայորկայում իրենց խմբով մեծ համերգներ են ունենալու»,- ասաց հաղորդավարուհին ու չբացառեց, որ մի օր էլ ինքը կտեղափոխվի Իսպանիա մշտական բնակության::)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1094 | Downloads: 0 | Rating: 4.0/6
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: