Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Արեւիկ Ալավերդյան


Երգչուհու առաջին մինի-համերգը:)

Արեւիկ Ալավերդյանն ընկերների հետ /երգչուհին այդպես է անվանում բենդի երաժիշտներին/ մայիսի 2-ին իր առաջին մինի-մենահամերգն իրականություն դարձրեց "Stop” ակումբում. "Մյուս ընկերներին էլ հրավիրել ենք, որ լավ ժամանակ անցկացնենք”:

Արեւիկ Ալավերդյան.

Արեւիկ Ալավերդյան. "Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”

Երգչուհին համաշխարհային հիթեր կատարեց Քերի Անդերվուդի, "Աերոսմիթի”-ի եւ այլ հայտնի երաժիշտների ու խմբերի երգացանկից: Առաջին հատվածում բլյուզային ստեղծագործություններ էին հնչում, հետո Արեւիկ Ալավերդյանը աշխուժացրեց հյուրերին. "Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”:

"Արեւիկ Ալավերդյան եւ ընկերներ”

"Էնքան մարդ կա, չէի պատկերացնում` այսպես կլինի, անգամ գետնին են նստել, անչափ հաճելի է: Փոքր մենահամերգի պես բան է: Քավերներ եմ կատարում: Ես բավականաչափ երգացանկ չունեմ, որ միայն իմ ստեղծագործությունների երեկո անեմ, դրայվ էինք ուզում ու հատուկ ընտրեցինք փոփ-ռոք ոճը”,- Bravo.am-ի հետ իր ուրախությամբ կիսվեց Արեւիկ Ալավերդյանը:

Կիթառի ձայնից Արեւիկի արյունը սկսում է եռալ

Կիթառի ձայնից Արեւիկի արյունը սկսում է եռալ

Արեւիկն ասում է, որ վաղուց էր սպասում այս երեկոյին, ավելի ճիշտ` այդքան էլ չէր սպասում:): "Նոր տարուց առաջ էի համերգիս ծրագիրը կազմել, մի ամիս առաջ էլ փորձերն ենք սկսել: Սկզբում շատ էի վախենում, մտածում էի պատճառ գտնել, որ համերգը չկայանա:): Երեկ էլ հաց չկերա, բայց այսօր մի կաթիլ հուզմունք չկա”,- նշեց նա:

Հունիսին լույս կտեսնի երգչուհու տեսահոլովակը

Հունիսին լույս կտեսնի երգչուհու տեսահոլովակը

Երգչուհին համոզված է, որ իր ոճը գտել է."Փոփ-ռոքից հաստատ չեմ շեղվի, բլյուզ-ռոք էլ եմ սիրում: Էստրադա չեմ սիրում, չկա մեջս այդ ոճը, չեմ զգում այն, իսկ երբ կիթառի ձայնն եմ լսում, արյունս եռում է: Շատ վաղուց որոշել էի եղբորս` կիթառահար Հովակ Ալավերդյանի հետ համերգ տալ, բայց նա հիմա Միացյալ Նահանգներում է, մետալ-ռոք խումբ ունի”:

Stop Club-ում սպասվածից շատ հյուրեր կային

Stop Club-ում սպասվածից շատ հյուրեր կային

Մենահամերգին երաժիշտների հնչեցրած կիթառի ձայնից, ինչպես միշտ, Արեւիկի արյունը սկսեց եռալ:): "Նվագախմբի տղաներն ինձ համար վերջն են: Իրենք որ նվագում են, ուզես-չուզես երգելդ գալիս է: Բեք-վոկալ էլ հանդես է գալիս մտերիմ ընկերուհիս` Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը”,- ասաց Արեւիկ Ալավերդյանը:

2011 թվականին Արեւիկ Ալավերդյանը մտադիր է ձայնասկավառակ թողարկել

2011 թվականին Արեւիկ Ալավերդյանը մտադիր է ձայնասկավառակ թողարկել

Երգչուհու երաժիշտ ընկերներն էին`

Արթուր Զաքյան – ստեղնաշարային գործիքներ
Կորյուն Բոբիկյան – հարվածային գործիքներ
Արթուր Մոլիտվին – բաս-կիթառ
Վարդան Գաբոյան – սոլո-կիթառ
Հրայր Մկրտչյան – ակուստիկ կիթառ:

Արեւիկի առաջին փոքրիկ մենահամերգին ներկա էր քույրը` երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: "Քույրս ռոքի հետ չունի, ընտանիքով եկել են ինձ ոգեւորելու”,-նշեց Արեւիկը: Երգչուհուն ունկնդրելու էին եկել նաեւ ԴերՀովան, Նաիրա Գյուրջինյանը եւ ուրիշներ:

Արեւիկ Ալավերդյան.

Արեւիկ Ալավերդյան. "Պոզիտիվ, բարի երեկո էր”:)

"Պոզիտիվ, բարի երեկո էր”,- ասաց Արեւիկը` համերգը եզրափակելով Aerosmith խմբի ստեղծագործությամբ: Երգչուհին շատ է աշխատելու, որ 2011-ին ձայնասկավառակ թողարկի: Մինչ այդ հունիսին նոր տեսահոլովակ կներկայացնի. "Խոսք եմ տալիս, որ շատ լավն է լինելու: Երգը կա, ուղղակի բառերը պատրաստ չեն, Կարեն Գրիգորյանն է ձգձգում:): Երաժշտությունը Արթուր Զաքյանն է գրել: Փոփ-ռոք բալադ է, շատ պոզիտիվ երգ է”:

Արեւիկ Ալավերդյանը համոզված է, որ գտել է իր ոճը

Արեւիկ Ալավերդյանը համոզված է, որ գտել է իր ոճը

Bravo.am-ը շնորհավորում է Արեւիկ Ալավերդյանին իր առաջին համերգային երեկոն անցկացնելու կապակցությամբ ու բուռն ստեղծագործական գործունեություն մաղթում: : )


Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1049 | Downloads: 0 | Rating: 5.0/3
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: