Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Արփինե Գաբրիելյան


Երգչուհու առաջին տեսահոլովակը «միստիկային» վիճակներում է

21-ամյա Արփինե Գաբրիելյանը վաղուց է երգում, նրա "Սերը” երգը շուրջ երեք տարի պտտվում է ռադիոկայանների եթերում, այժմ էլ այդ երգի տեսահոլովակն է նկարահանել:

Արփինե Գաբրիելյանի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Արթուր Ուստյանը, զգեստի հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է, իսկ դիմահարդարը` Աղավնի Խաչատրյանը: Ռեժիսորն ու երգչուհին իրար ճանաչում են Երգի պետական թատրոնից, միասին աշխատում են ATV հեռուստաընկերությունում, դեռ մի քանի ամիս առաջ են որոշել «Սերը» երգի տեսահոլովակը նկարահանել. "Կլիպային առաջին համագործակցությունն է, բայց կարծում եմ` ոչ վերջինը: Արփինեի հետ աշխատելը հեշտ էր ու շատ հաճելի: Նրա դեպքում երկու երնեկ մեկ տեղում է:). լավ ձայնով, անթերի արտաքինով, արտիստիկ երգչուհի է”,- ասաց Արթուր Մանուկյանը:

Արփինեի կերպարը սիմվոլիկ բնույթ է կրում, միստիկ վիճակներում է

Արփինեի կերպարը սիմվոլիկ բնույթ է կրում, միստիկ վիճակներում է

Ռեժիսորի խոսքերով, տեսահոլովակը կարող ենք տեսնել շուտով` մոտ 10 օրից. "Երկու պարզ տեսարաններից բաղկացած կլիպ է, Արփինեի կերպարը սիմվոլիկ բնույթ է կրում. «միստիկ» վիճակներում է: Յուրաքանչյուր մարդ իր սիրո կորստի արտահայտման ձեւն ունի, այդ արտահայտման վիճակում է Արփինեի կերպարը: Փոքր բյուջեով է, բայց, կարծում եմ, դա որակի վրա չի ազդի:)»,- նշեց Արթուրը:

"Սերը” երգի հեղինակներն Ավետ Բարսեղյանն ու Արսեն Գրիգորյանն են: Արփինեն այդ երգից հետո մի քանի երգեր է ձայնագրել, բայց վերջնական ընտրությունը կանգ է առել վերոնշյալ երգի վրա. "Դեռ այն ժամանակ Երգի թատրոնում աշխատում էի որպես մեներգչուհի, կարող էի նկարել տեսահոլովակը, բայց փոխարենն երգերն էի ընտրում, որ ավելի հարմար պահի միանգամից մի քանիսը նկարեմ: Վաղուց էի որոշել, որ հենց "Սերը” երգը պիտի վիդեո տարբերակն ունենա: Ինքս շատ եմ սիրում երգը, այն իրոք իմն է”:

"Սերը” երգի հեղինակներն Ավետ Բարսեղյանն ու Արսեն Գրիգորյանն են

Արփինեն պատմեց նաեւ, թե ինչու է տեսահոլովակում հարսի զգեստով. "Ֆաինայի հետ համագործակցել էի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, այս անգամ էլ գիտեի, որ միասին ենք աշխատելու: Սկզբում 2 տարբեր հագուստով պետք է լինեի, բայց երբ Ֆաինայի կարած հարսի շորը տեսա, միանգամից ուզեցի դա հագնել: Մի քիչ ձեւափոխեցինք, ավելի ուռած "կիսահարսի շոր” դարձրինք: Միստիկային տեսահոլովակ է, ինքս ինձ ցեխոտում եմ, կարծես "ուժաս” ֆիլմից լինեմ: Հիմա հարսի շորն ամբողջությամբ կեղտոտ է, պիտի քիմմաքրման տանեմ:)”, – ասաց Արփինեն:

Արփինեն

Արփինեն "Սերը” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Արփինե Գաբրիելյանը սովորել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, այնուհետեւ տեղափոխվել ռեժիսուրայի ֆակուլտետ: Այժմ աշխատում է ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագրի արտասահմանյան նորությունների բաժինը: Արփինեն նկարահանվել է նաեւ Մուրադ Ջանիբեկյանի «Ավելորդը» ֆիլմում. «Գլխավոր հերոսի սիրած աղջկա դերն եմ կատարել: Փոքր դեր է, բայց առանցքային նշանակություն ունի այդ տեսարանը: Սիրում եմ ֆիլմերը, նույնիսկ անվճար կնկարահանվեմ: Սերիալներում նկարվելու առաջարկներ եղել են, բայց չեմ ուզում կոմերցիոն դեմք դառնալ: Երբ մի քիչ հասունանամ, կուզեմ ինքս ֆիլմեր նկարահանել»:

Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը

Արփինեն ATV հեռուստաընկերությունում վարում է «Show News» ծրագիրը

Նորահայտ երգչուհին պրոդյուսեր չունի. նախընտրում է ինքնուրույն աշխատել: 14 տարեկանից հայտնվել է պրոֆեսիոնալ բեմում, մասնակցել է «Կանաչ գոտի» ու «Արմինա» նախագծերին, «Ընծա» մրցույթին հատուկ մրցանակ է ստացել, իսկ «Armenian Golden Star Awards»-ին նախորդ տարի դարձել է " Տարվա հայտնություն”:

Նա արդեն մտածում է 2-րդ տեսահոլովակի մասին. «Բլյուզ ոճի անգլերեն լեզվով սիրուն երգ է. կոչվում է «Still I don’t know»: Երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը` Վարդան Զադոյանը: Այս տեսահոլովակից հետո ամռանը կսկսեմ հաջորդի վրա աշխատել”,- եզրափակեց Արփինեն:

Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Արփինեն ATV հեռուստաընկերությունում, վարում է «Show News» ծրագիրը


Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1038 | Downloads: 0 | Rating: 5.0/5
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: