Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Աստղիկ Սաֆարյան


Առաջին հայկական փոփ-ռոք CD-ին

Նոյեմբերի 6-ին ժամը 17-ին Disc Planet խանութ-սրահում Աստղիկ Սաֆարյանը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը: “Մեղավոր ես” եգում է Աստղիկը եւ նոր խոսք, նոր երգեր խոստանում երկրպագուներին: Bravo.am-ը “բերման է ենթարկել” ամենամեծ մեղավորին :) :

Աստղիկ Սաֆարյանի CD-ի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 6-ին

Աստղիկ Սաֆարյանի CD-ի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 6-ին

- Ձայնասկավառակիդ  “մեղավորը”  ո՞վ է:
- Ես եմ : Մեղավոր եմ, որովհետեւ որոշել եմ փոփ-ռոք ոճը ներմուծել: Հայկական երգարվեստում այն բացակայում է, թեեւ Եվրոպայում, ԱՄՆ-ում դա նորություն չէ: Որոշեցի ես “լցնել” այդ անկյունը, սկսեցի աշխատել այդ ուղղությամբ, եւ , ինչու չէ, դառնալ ոճի հիմնադիրը Հայաստանում:

- Փաստորեն ընդունում ես մեղքդ :) : Ուրիշների կողմից ճնշումներ չե՞ն եղել:
- Կան լավ ռոք-խմբեր, փոփի լավ ներկայացուցիչներ, բայց ես չեմ ճանաչում մեկին, որ ստեղծագործում է փոփ-ռոք ոճում: Ալբոմս ամբողջությամբ փոփ-ռոք երաժշտական ժանրում է: Տարբեր ոճերում ինձ փորձելով` գտա հոգեհարազատը: Պրոդյուսերների կողմից շատ առաջարկներ կային ջազ երգել, կարող էի, բայց չուզեցի ինձ դավաճանել: Դա իմը չէր: Փոփ-ռոք ոճում դեռ շատ ասելիք ունեմ:

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

- Ե՞րբ ես սկսել երգել:
- Առաջին անգամ ինձ հեռուստատեությամբ տեսա, հասկացա, որ ինձ երգն է գտել: Տնտեսագետ եմ, 2007-ին ավարտել եմ ԵՊՏԻ-ն: 4-րդ կուրսից սկսեցի զբաղվել երգով: Այն դառձել է երկրորդ մասնագիտոիթյունս, բայց առաջնային պլանում: Բայց երբ հասկացա, որ ինձ երգն է գտել, չէի պատկերացնում, որ ալբոմ էլ կունենամ :) :

“32 ատամ”-ցի Գարիկի “աստղիկացած” նվերները

- Ամենասիրելի նվերներդ երգե՞րդ են:
- Երգերիս մեծ մասի հեինակը ես եմ, մյուս մասի դեպքում ինձ շատ է օգնել “32 ատամ”-ցի Գարիկը: Նա հիմնականում հենց ռոք ոճի մեջ է ստեղծագործում: Երբ իմացա, որ երգեր է գրում, շատ ուրախացա. երաժշտական լավ ճաշակ ունի: Առաջարկեցի համագործակցել, դիմեցի գործնական, Գարիկը պատասխանեց շատ ընկերական: Ալբոմում ներառված  Fabulous Boy երգի երաժշտությունը եւ գործիքավորումը Գարիկինն է: “Ես անկախ եմ”, “Քեզ` միակին” երգերն էլ է Գարիկը նվիրել:

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

- Լսել եմ` Գարիկի նվերները “աստղիկացնում” ես :) :
- Ինքը իր բառապաշարով է գրում, ես վերցնում, մշակում եմ, ինձնով եմ անում` “աստղիկացնում” եմ: Կարելի է ասել, խոսքերի համահեղինակն եմ: “Մոլորված սեր” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ, Գարիկը գործիքավորել է: Շատ գեղեցիկ, մեղեդային երգ է` ներկայացված փոփ-ռոք վիճակներում. թավջութակներ եւ այլն, եւ այլն… Մի երգ ունեմ, որ Գիսանե Պալյանն է գրել: Անի Վարդազարյանն էլ մի օր զանգահարեց ու ասաց, որ Մոսկվայից եկել է ինձ երգ նվիրելու: Շատ շնորհակալ եմ բոլորին:

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

-Ուրախ ալբոմ է՞:
- Տրամադրող ալբոմ է: 12 երգ է, վերջինը` բոնուսային: Իմ ու Գարիկի դուետն է` “Նոր տարվա” հանդես: Ռոքային մեկնաբանմամբ այս երգն անցյալ Ամանորին ենք ներկայացրել, լավ արձագանքների պատճառով կամ շնորհիվ դա էլ եմ ներառել ալբոմում: Նոր տարին մոտ է, ակտուալ կլինի : Կուրախանան այդ երգի տակ: 2 մեղեդային երգ կա, որոնք համարում եմ մեղեդայնորեն ներկայացված փոփ-ռոք ստեղծագործություններ: Շատերին թվում է` ռոքը մետալն է, կաշվե շորերը: Ռոքը շատ ավելի գեղեցիկ ճյուղեր ունի, որ կարելի է շատ-շատ սիրել:

- Ումի՞ց ես ազդվել :) :
- Շատ-շատ են սիրելի խմբերը` երիտասարդ տղաների խումբ Jonas Brothers-ը, Coldplay, Green Day, լավ երգչուհիներ էլ կան, որ այդ ոճում ստեղծագործում են: Աշխատում եմ միշտ նրանց ձայնասկավառակները գնել, եթե անգամ այստեղ չեմ գտնում:

- Սուրճ կխմե՞ս:
- Չեմ սիրում: Վերջին անգամ առաջին անգամ եմ խմել, այն էլ փորձելու համար. ես թեյի կողմնակից եմ:

- Հիմա կանաչ թեյ կհյուրասիրեմ :) :

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

Աստղիկ Սաֆարյան: Լուսանկարը` Արթուր Վարդանյան

“Ջիգյարով” հայ տղաներին  գնահատում եմ”. Աստղիկ Սաֆարյան

- Երգերդ քո մասին են պատմո՞ւմ:
- Հեղինակների ստեղծագործություններն ավելի ճիշտ ենք ընկալում, եթե կյանքը գիտենք, թե ինչերի միջով է անցել: Ես խոսում եմ աղջիկների սրտից: Սովորաբար աղջիկներն են իրենց մեղավոր զգում, բայց տղաներն էլ պետք է սխալն իրենց մեջ փնտրեն: Ցանակցած իրավիճակ ճիշտ գնահատել է պետք: Դա բողոք չէ, ոչ էլ վեճ, ուղղակի ակնարկ` բնավորության գծերը վերանայելու համար: Մենթալիտետի որոշ գծեր շտկել է պետք: Երկրպագուհիները շնորհակալություն են հայտնում այդ թեմաներով երգելու համար:

- Հայ տղաները ջղայինացնո՞ւմ են քեզ:
- “Ջիգյարով” հայերին շատ-շատ գնահատում եմ: Շատ երկրներում հենց այդ “ջիգյարով” տղաներին չեմ տեսել: Դա եմ կարոտում, երբ երկար ժամանակ բացակայում եմ Հայաստանից: Լինում են դեպքեր, երբ սխալ մոտեցում ունեն: Պարզապես պետք է լինել անկեղծ ցանկացած հարաբերություններում` սիրային, ընկերական, խոսել, քննարկել: Իմ զենքը իմ անկեղծությունն է :) :

- Հիմա ո՞ւմ հետ ես անկեղծ :) :
- Անձնականը չեմ ուզում քննարկել, կամ էլ գուցե դեռ չկա այն մեկը, ով արժանի է, որ նշեմ :) :

Հ.Գ. Նոյեմբերի 6-ին ժամը 17:00-ին Disc Planet խանութ-սրահում Աստղիկ Սաֆարյանը անհամբեր կսպասի իր երկրպագուներին. “Գիտեմ, նրանք էլ սպասում են իմ ձայնասկավառակին”:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1146 | Downloads: 0 | Rating: 4.1/7
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: