Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Էմմի


Երգչուհին հավատում է Ձմեռ պապին : )

Էմմիի համար Ամանորն ամենասիրելի տոնն է, անգամ առավել սիրելի իր ծննդյան օրից. «Ամանորին ավելի շատ եմ պատրաստվում, քան իմ ծնունդին»,-տոներից առաջ Bravo.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, պատմեց, թե ինչպես են պատրաստվում դիմավորել 2011-ը:

Էմմիի համար Ամանորն ամենասիրելի տոնն է, անգամ առավել սիրելի իր ծննդյան օրից

Դեռ մանկուց մեր զրուցակիցը կարծել է, որ Նոր տարին իր հետ ինչ-որ նոր բան է բերելու. «Կարծես այն պատճառ լինի, որ մտածես ինչ-որ նոր բանի մասին, ձգտես այն իրագործել ու հետո ասես, որ դա իմ ամանորյա երազանքն էր»: Սովորության համաձայն Էմմին Նոր տարին դիմավորում է տանը. ուր էլ որ լինի, թողնում է բոլոր գործերն ու շտապում տուն, ինչի վառ ապացույցը դեռ 2009-ի դեկտեմբերի 30-ն էր, երբ նա ԱՄՆ-ից շտապեց Հայաստան` Ամանորը ընտանիքի հետ նշելու համար:

Երգչուհին ասում է, որ հետագա օրերին էլ շարունակում է տոնել ընկերների, մտերիմների հետ, շատ է սիրում նվերներ ստանալ եւ հավատում է Ձմեռ պապիկին, ինչն էլ համարում է Ամանորի իր հեքիաթը: Տոնական տրամադրությունը երգչուհու համար ամեն տարի իր չափաբաժինն ունի. երբեմն տոնում է մինչ հին տոմարով Նոր տարին, երբեմն` մի քանի օր, իսկ այս տարի կարծում է, որ այն կտեւի մի քանի ժամ. «Քանի որ ժամանակ չի լինելու անընդհատ նշել, ընկերներին այցելել, ինչպես եղել է դեռ մանկուց: Հենց 2011-ի սկզբից պետք է շարունակեմ մենահամերգի ու «Եվրատեսիլ»-ի պատրաստությունները. տարին շատ բուռն եմ սկսելու»,-ասում է Էմմին: «Խոստանում եմ`կանենք ամեն ինչ, որ այսքան մեծ աղմուկից հետո արդարացնեմ ինձ սպասողների հույսերը»:

2011-ից Էմմին իր նվերների մի մասն արդեն ստացել է : )

2011-ից Էմմին իր նվերների մի մասն արդեն ստացել է : )

Մեզ հետ զրույցում Էմմին ասաց, որ 2011-ը դեռ 2010-ի ավարտին իրեն շատ բան մատուցեց. հունվարին 30, 31-ին կայանալիք մեծ մենահամերգները, «Եվրատեսիլ 2011»-ի մասնակցությունը եւ այլն: Այժմ նրան հետաքրքրող միակ հարցը լավ երգն է, որի մասին դեռ պատկերացում չունի, բայց չի էլ ուզում կոնկրետ ուղղություն նշի, որպեսզի երգահաններին թյուրիմացության մեջ չգցի. «Ով ինձ համար երգ գրի, գիտի իմ հնարավորությունները, «Եվրատեսիլ»-ի պահանջները»: Խոսելով Հայաստանը ներկայացնելու առաջարկի մասին` Էմմին ասում է, որ նման բան չի սպասել. «Նույնիսկ ես այլ անուններ էի լսել: Երբ վերադարձա ԱՄՆ-ից,  գնացի Իրան համերգների, ասում են, որ այդ ընթացքում մայրիկիս են զանգել, բայց նա ինձ բան չի ասել, իսկ երբ ես եկա Հայաստան, ինձ զանգեցին Հանրայինից ու … : )»: Լսելով առաջարկի մասին`երգչուհին ասում է, որ առաջին հերթին մտածել է իր երկրպագուների մասին, որոնք այսքան ժամանակ իրեն ասում էին, որ պետք է մասնակցի, նամակներ գրում եւ այլն. «Մտածեցի, որ եթե մերժեմ, նրանց կհիասթափեցնեմ. Գերմանիայի բեմում իմ ելույթը ես նվիրում եմ իրենց: Երբ երգը պատրաստ լինի, կանեմ ամեն ինչ, որ լավագույնս ներկայանամ»:

Էմմի. «Ամանորին տոնածառը ես եմ զարդարում»

«Ամանորին տոնածառը ես եմ զարդարում»

Չնայած, որ մեր զրուցակիցն ունի շատ դիզայներ ընկերներ, այնուամենայնիվ, Ամանորին իր տոնածառով ու տան զարդարանքով ինքն է զբաղվում. «Ամեն տարի ես որոշում եմ, որ տոնածառն ու խաղալիքները լինեն միատոն, բայց այս տարի այն կլինի կանաչ, իսկ խաղալիքները` կարմիր: Պատշգամբի ու սեղանի ձեւավորումը եւս կլինի այդ գույների մեջ. անձեռոցիկները, անձեռոցիկների բռնիչները եւ այլն»: Երգչուհին ասում է, որ զարդարանքից բացի նաեւ աղցաններ ու կոկտեյլներ է պատրաստում: Աղցանների մեծ մասն իմպրովիզներ են լինում. «Կարող է դրա հիմքում լինել իտալական որեւէ աղցան, բայց ես այնտեղ նորություններ եմ մցնում»: Էմմին ասում է, որ իրենց տան համով ձեռքը մայրիկինն է. ամեն ինչ նրան են վստահում, բայց, ինչպես ինքն է նշում, իր պատրաստածներից էլ դժգոհ չեն: Ամանորյա սեղանից մեր զրուցակիցը նախընտրում է բլինչիկը. «Շատ եմ սիրում բլինչիկ, հատկապես մորաքրոջս պատրաստածը. Նա գիտի ինչպես անել դա, որ ինձ դուր գա»: Բլինչիկից բացի մորաքույրը նրանց սեղանի համար պատրաստում է նաեւ ավանդական պասուց դոլման, որը գալիս է դեռ տատիկից:

«2011-ին ինձ պատկերացնում եմ նապաստակի պես սպիտակ, փափուկ ու շատ արագաշարժ». Էմմի

«2011-ին ինձ պատկերացնում եմ նապաստակի պես սպիտակ, փափուկ ու շատ արագաշարժ»

Կատվի եւ նապաստակի տարում երգչուհին իրեն պատկերացնում է նապաստակի պես սպիտակ, փափուկ ու արագաշարժ, ապա ավելացնում. «Շատ արագաշարժ :) »: Էմմին դեռ չի պատրաստել Ամանորյա իր զգեստը, բայց ասում է, որ արդեն պատկերացնում է, թե ինչ է ուզում. «Կան մարդիկ, որ նայում են, թե հեռուստահաղորդումների ժամանակ ինչ են խորհուրդ տալիս հագնել, ինչ գույների մեջ լինել կամ ինչ աքսեսուարներ կրել: Ես ամեն տարի պատրաստում եմ իմ հագուստն ու աքսեսուարներն, հետաքրքիրն այն է, որ երբ նայում եմ նման հաղորդումներ, իմ պատրաստածները համընկնում են»: Երգչուհին նշում է, որ զբաղվածության պատճառով դեռ չի հասցրել նաեւ մտերիմների համար նվերներ պատրաստել, իսկ ընկերների համար ուզում է երեկույթ կազմակերպել, բայց տեղը դեռ պարզ չէ:

Ամփոփելով 2010-ը` մեր զրուցակիցն այն համարեց շատ բուռն եւ հաջողակ տարի, որի ընթացքում ունեցել է շատ լավ ծանոթություններ հայտնի կոմպոզիտորների հետ, մեծ ծավալի աշխատանք կատարել. «Անգամ տարեսկզբի անհաջողությունն եմ հաջողություն համարում, քանի որ դրանից հետո սկսեցի ավելի շատ բան հասկանալ, ճանաչեցի մարդկանց. Հիմա ունեմ եւ իրական ընկերներ, եւ ուղղակի ընկերներ»,-ասում է Էմմին ու հավելում, որ  թշնամի հաստատ չունի: : )

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2384 | Downloads: 0 | Rating: 3.6/17
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: