Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Գարիկ


"Միշտ երգ եմ գրում”

Ալտերնատիվ ռոքը ստեղծվել է 1960-ական թվականների վերջին: Այդ ոճի առաջին ներկայացուցիչներից են David Bowie-ն, "The Velvet Underground” եւ "Iggy and the Stooges” խմբերը: Հայկական ալտերնատիվ ռոքի հնչյուները առաջին անգամ հնչեցին երեւի թե 2009 թ-ին Երեւանում: Հայաստանում այդ ոճի վառ ներկայացուցիչներից է Գարիկը, ով շատերին հայտնի է "32 Ատամ” ակումբից: Հումորիստ, երաժիշտ, հաղորդավար, երգիչ, տուրիզմի մասնագետ, պրոդյուսեր … Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը ալտերնատիվ Գարիկի հետ:

Գարիկը կոնկրետ պայքարում է եթերում անճաշակության դեմ :)

Գարիկը կոնկրետ պայքարում է եթերում անճաշակության դեմ :)

- Գարիկ անունը նշանակում է "մարտիկ”, "նետահար”: Ինչի ՞ դեմ եւ համար ես մարտնչում, եւ ո՞րն է նետիդ թիրախը:

- Բայց ես գիտեի, թե Գարիկ նշանակում ա "լայն ուսերով”: Մարտիկի հետ համաձայն եմ: Ամեն ոլորտում գտնում եմ ինձ դուր չեկող մի բան ու չեմ հանդուրժում: Ընդհանուր առմամբ, չեմ կարող կյանքում միայն մի բանի դեմ պայքարել:

Այս պահին որտեղից որտեղ հանկարծ հայտնվեց հաղորդավար եւ երգիչ Արսեն Գրիգորյանն ու ասաց, որ Գարիկը կոնկրետ պայքարում է եթերում անճաշակության դեմ :) :

Պայքարս պետք է նպատակ ունենա: Եթե ես իմանամ, որ պայքարելով կհասնեմ իմ նպատակին, հաստատ կպայքարեմ:

Ինքս շատ բաների համար եմ պայքարում ու հասնում: Էն, ինչին հասել եմ այսօր, իրականում դրա համար շատ երկար պայքարել եմ: Հումորն այդքան չէ, բայց երաժշտաության ոլորտում որ ձայնասկավառակի հասա, պայքարել եմ մինչեւ ձայնասկավառակի լինելը, հիմա էլ պայքարում եմ, որ այն հասկանան: Իսկ այդ պայքարի ընթացքում ես արդեն գրում եմ երկրորդ ձայնասկավառակս:

Գարիկ.

Գարիկ. "Շատ բաների համար եմ պայքարում ու հասնում”

Նետահարի հետ կապած` ինձ համար թիրախ ա հայկական երաժշտությունը, ոչ թե այն առումով, որ մարդիկ պետք է լսեն իմը, այլ պետք է լսեն տարբեր բաներ, իսկ հայկական երաժշտությունը հիմա դարձել ա մի բան, միայն մի տեսակ ա: Ինձ համար նպատակ ա, որ հայկական երաշժտությունը լինի բազմաժանր: Թող լինի 6/8, ես դեմ չեմ, մարդիկ կան, որ իրոք սիրում են, բայց ուղղակի պետք չի, որ այդ մարդիկ լինեն ամենաշատը: Ամեն երկրում գոյություն ունի junk music հասկացողությունը: Կան մարդիկ, որ սիրում են պրիմիտիվ երաժշտոըթյուն, բայց չեմ ուզում, որ «հայկական» բառը բնորոշվի պրիմիտիվ ու վատ երաժշտությամբ: Այսօր եթե մեկը ասում է` ես հայկական երաժշտություն եմ սիրում, դրա տակ բոլորը նկատի ունեն ռաբիզը: Իսկ եթե ասում են` ես հայկական ընդհանրապես չեմ լսում, ոչ թե չեն սիրում, որ հայերեն բառերով ա, չեն սիրում ռաբիզ: Հայկական երաժշտությունը սկսել ա բնորոշել հենց անորակը ու պրիմիտիվը, էդ պահից էլ դարձելա ինձ համար թիրախ: Էն ժամանակ զենք չունեի, հիմա արդեն մի քանի հատ ունեմ ու ամեն ինչ անում եմ, որ տենց չլինի: Ուղղակի պետք չի, որ հայկական փոփը լինի պրիմիտիվ: Իսկ հիմա հայկական փոփը ուղղակի թուրքական մոտիվներ ա իրենից ներկայացնում:

Բազմաթիվ երգերի հեղինակ Գարիկը

Բազմաթիվ երգերի հեղինակ Գարիկը

- Ամսով Կույս եւ տարով Առնետ տղամարդկանց մասին ասում են, որ նրանք առատաձեռն, վերլուծող եւ հետեւողական են: Համամի՞տ ես եւ ի՞նչ կավելացնես:

- Հորոսկոպի հանդեպ հավատքս կազմում ա զրոյական տոկոս: Ամենաշատը ինձ բնորոշա վերլուծողականությունը, մնացածից էլ ինչ-որ քանակությամբ կա: Բայց ժլատ ինձ երբեք չեն համարել:

- Կնշե՞ս որեւէ չլուսաբանված փաստ քո մասին, որը շատ կզարմացնի մարդկանց:

- Կա տենց բան, բայց մեեեեեեեծ գաղտնիք ա: Անձնական չի, բայց ամեն մարդու կյանքում պետք ա լինեն բաներ, որոնց շնորհիվ ինքը կհասունանա: Իմ կյանքում եղել ա էն, որ ինձ ստիպել ա մտածեմ ու կյանքին նայեմ այնպես, ոնց հիմա նայում եմ: Դա ինձ սարքել ա էն լիարժեք Գարիկը, որ ես հիմա կամ:

- Լինելով հումորիստ` երաժիշտ, հաղորդավար, երգիչ, տուրիզմի մասնագետ,  ինչպե՞ս ես ուզում, որ մարդիկ ընկալեն քեզ:

- Ես հիմա ուզում եմ գտնեմ ոսկե միջինը, բայց իրականում դժվար ա: Տուրիզմի հետ կապված չեմ կարող գտել միջինը, վառ ապացույց` ես այսօր լիկվիդ էի հանձնում, առարկան էլ չեմ հիշում: Տուրագենտի գործում ես ինձ այդպես էլ չտեսա: Գիտե՞ք, ինչն ա ապացուցում, որ ես ինձ գտել եմ երաժշտության մեջ: Որ ես գրում եմ այնպիսի երգեր, որոնք կոմերցիոն չեն, այսինքն` ես հերթական բիզնես չեմ սկսել: Անում եմ, քանի որ ապրում եմ դրանով: Իսկ հաղորդավարությունը եւ հումորը ուղղակի ունակություն եւ բնավորության գիծ ա, որ ապահովել ա ինձ գործով, հարգանքով ու, կարծում եմ, սիրված լինելով: Բայց հաղորդավարության ու հումորի մեջ ես չեմ կարող լինել այնքան անկեղծ, որքան երգերումս: Դրա համար, եթե մարդիկ իրոք ուզում են տեսնեն իմ էությունը, պետք ա տեսնեն ինձ երգի մեջ:

Գարիկը զբաղվում է նաև գործիքավորմամբ

Գարիկը զբաղվում է նաև գործիքավորմամբ

- Իսկ ո՞րն է եղել քո մասին ձեւավորված ամենաթյուր կարծիքը:

- Ինչ-որ շատ աբսուրդ կարծիք, որ իմ հետ ընդհանրապես կապ չունի, չեմ լսել: Շատ եմ լսել, որ ասում են` մի տեսակ պարզ եմ, ու ես համաձայն եմ: Երբեմն ասում են` գոռոզ եմ, ի դեպ դա բոլորին են ասում, բայց նորմալ ա: Գոռոզ չեմ, բայց մարդիկ կան, որոնց մոտ, բա իհարկե, պետք ա լինել գոռոզ, իրանք են ստիպում: Գոռոզությունը մի հատկանիշ ա, որ մարդու մեջ կա, կամ այդ հատկանիշը վառ արտահայտվում ա, կամ դու ես արտահայտում, քո ուզած ձեւով ու ժամանակ: Ինձ ճանաչողը երբեք գոռոզ չի համարել, իմ համար կարեւորը էտ ա:

- Ինչպե՞ս ստեղծվեց քո ինքնատիպ ոճը եւ ի՞նչ ես անում, որ չկորցնես այն:

- Իմ մոտ ոճը մանկուց ա ձեւավովել: Դպրոցական տարիներին, երբ բոլոր տղաների մազերը պարզապես կարճ էր կտրած, իմը դեմից "յոժիկ” էր, որ ինձ չէր սազում, բայց ամեն առավոտ նույնը` ջրով սարքում էի, գնում էի դպրոց, չնայած դպրոցում եսիմ ինչ էր դառնում, որովհետեւ "յոժիկ”-ը մազի աճելու ձեւա: Մի շրջան կար, որ պետք ա հագնեի ջինս, ջինսից երկար մայկա, հետո մի հատ կարճ կուրտկա, որ մայկան տակից երեւար: Ու ոճը ինձ մոտ արհեստական բնույթ չի կրում, նենց չի, որ ես բեմի մարդ եմ ու պետքա սիրուն հագնվեմ:

 Գարիկ.

Գարիկ. "Ռոքը դաստիարակող երաժշտություն ա”

- Ի՞նչ է տեղի ունենում, երբ մնում ես մենակ` ինքդ քո հետ:

- Միշտ երգ եմ գրում: Կապ չունի` որքան ժամանակ եմ մենակ մնում, հենց մենակ եմ մնում, գրում եմ:

- Առանց ու՞մ եւ ինչի՞ է քո կյանքը դատարկ:

- Կարող ա վատ հնչի, բայց անձ չկա: Ես շատ եմ սիրում առանձին լինել, բայց առանց շրջապատի ինձ այնքան դատարկ եմ զգում:

- Կնկարագրե՞ս քո աշխատասեղանը, սենյակը, որտեղ ստեղծվում են երգերդ:

- Դա համակարգիչն ա ու երկու տարբեր կիթառներս: Երգում եմ հեռախոսի դիկտոֆոնի մեջ: Օրինակ, երկրորդ ձայնասկավառակիս համար այլ տրամադրվածություն եմ ուզում, ոչ թե սենյակ, այլ մի տուն է հարկավոր վարձել մի 2-3 ամսով, որտեղ բացարձակ մենակ պետք է լինեմ:

- Գրում ես երգեր ու նաեւ զբաղվում գործիքավորմամբ: Ի՞նչն ու ո՞վ է քեզ ոգեշնչում` երգ գրես:

-  Ավելի շատ ով չէ … Ես խառնվածքով ու բնավորությամբ ահավոր ներս քցող անձնավորություն եմ: Շատ ուշադիր եմ, ոչ մի բան աչքիցս չի վրիպում` թե լավը, թե վատը: Ավելի շատ վատի ազդեծությունից եմ ստեզծագործում, չեմ հիշում, որ լավ բանից երգ գրեմ: Իրականում, ես ուրախ երգեր չունեմ: Այս ձայնասկավառակի երգերից բացի էլի շատ երգեր ունեմ գրված:

Գարիկն իրեն անկեղծ է համարում

Գարիկն իրեն անկեղծ է համարում

- Ի՞նչ ուտելիքի, խմիչքի հետ ես ասոցիացնում քո մատուցած ռոքը:

- Իմ մատուցած երաժշտությունը ասոցիացնում եմ ոչ թե խմիչքի, այլ խմիչքի ազդեցության հետ: Նկատի ունեմ ալկոհոլի ազդեցությունը: Ես ընդհանրապես խմելու հետ սեր չունեմ, գինովցած վիճակը չեմ սիրում ու ինձ միշտ ընկերներս ասում են, որ ես դրա կարիքը չունեմ, որովհետեւ էն, ինչ ես անում եմ, կարծես դրա արդյունքը լինի: Որովհետեւ մարդ երբ խմում ա, ինչ որ բաներ ա հիշում, ավելի խորն ա դառնում, մի տեսակ ա նայում բոլորին: Իմ մոտ կյանքում արդեն տենց ա, ու խմիչքի կարիք չունեմ: Գուրման ու քաղցրակեր չեմ, իսկ երաժշտությունս նմանեցնում եմ fast food-ի, որովհետեւ ես գործիքները ձեռքս արագ գործիքավորելով գրում եմ երգը, երգի վրա երբեք երկար չեմ կանգնում: Բառերն էլ գրում եմ միանգամից ու փոփոխության չեմ ենթարկում:

- Ինչու՞ ընտրեցիր հենց ալտերնատիվ ռոքը:

- Որովհետը այն ստեղծագործական բխում ա ու կոմերցիոն չէ: Ռոքի ալտերնատիվ վիճակն ա, քանի որ ներկայացնում եմ ռեփի հետ համատեղ: Հաջորդ ձայնասկավառակս ավելի էքսպերեմենտալ ա լինելու ու ավելի indie-ռոք ոճում: Նպատակս ա հավաքել իմ մտածելակերպի մարդկանց: Եթե քիչ են, ես ուրախ եմ, որ ուրիշերի պես չեմ մտածում, բայց տխուր եմ, որովհետեւ քիչ են նման մարդիկ, բայց հույսով եմ, որ կշատանան:

- Շատ երաժշտութուն լսելով ինչպե՞ս ես խուսափում նմանակելուց:

- Շատ լսելը իրականում ոչ թե խանգարում ա, այլ օգնում, որ նման չգրես: Ես չեմ աշխատում այդ ուղղությամբ, որ նման չլինի, ուղղակի չի լինում եւ վերջ:

Գարիկ.

Գարիկ. "Վատի ազդեծությունից եմ ստեզծագործում”

- Գործիքավորում եւ գրում ես երգեր նաեւ այլ կատարողների համար: Ինչպես ես հասկանում, ո՞ր երգը կատարես դու, ո՞րը` ոչ:

- Իմ առաջին գործիքավորումը Անդրեի համար ա եղել, ու դա ինձ համար մի փորձություն էր, որովհետեւ պատասխանատվությունը շատ մեծ էր: Երգեր եմ գրել Աստղիկ Սաֆարյանի, նաեւ Աննա Ավետյանի համար, դեռ պետք ա ձայնագրի: Շպռոտի երգի համար բառեր եմ գրել:

Ես նստում եմ երգ գրելու ու չեմ մտածում, որ ուրիշի համար ա, ինչ ստացվի` տալու եմ նրան: Վերջերս չասեմ ում համար մի երգ գրեցի, բայց ստացվեց այնպես, որ չէի  ուզում տալ: Բայց տվեցի: Հետո պայմանները այնպես փոխվեցին, որ նա չէր կարող երգել, ու երգը վերադարձավ ինձ մոտ:

Լինում ա, որ զգում եմ` երգը իմն ա ու չեմ ուզում տամ, բայց տալիս եմ, որովհետեւ լավ բանը պետք չի քեզ պահել: Մարդիկ նեղվում են չէ, որ լավը քիչ ա: Եթե լավ բանը մենակ քեզ պահես, կողքդ չի շատանա:

- Կա՞  մի երգ, որի հեղինակը կուզենայիր լինել դու:

- Մի քանի տարի առաջ, երբ լսեցի Muse խմբի Bliss երգը, հասկացա, որ ես պետք ա գրած լինեի այն: Տենց երգեր շատ կան, որ լսում եմ ու ասում` ինչի՞ ես չեմ գրել:

Գարիկն առանց շրջապատի իրեն շատ դատարկ է զգում

Գարիկն առանց շրջապատի իրեն շատ դատարկ է զգում

- Ե՞րգ, որ օգնում է քեզ գոյատեւել, առաջ գնալ եւ արդյոք այն հաճախ է փոխվու՞մ:

- Շատ չի փոխվում, ուղղակի մի երգը էնքան երկար եմ լսում ու էնքան շատ, չարաշահում եմ էտ երգը լսելու լիմիտը ու հետո արագ անցնում եմ մի ուրիշ երգի: Երկար ընդմիջումից հետո, երբ լսում եմ այդ երգը, միանգամից հիշում եմ էտ ապրած օրերս:

Իսկ երեկ նայեցի, թե ինչպես ա Զեմֆիրան փոխած, կենդանի կատարում «Самолет» երգը, ու աչքերս նույնիսկ լցվեցին: Դրանից տպավորված` այսօր ամբողջ օրը մեքենայումս Զեմֆիրա եմ լսել, երկար ժամանակ չէի լսել: Վարջին անգամ լսել եմ, երբ լույս տեսավ նրա "14 недель тишины” ձայնասկավառակը, "Пяный мачо” երգը դաշնամուրով սովորել էի նվագել:

- Ո՞ր երգերն են քեզ մոտ գլխացավ առաջացնում:

- Ես, օրինակ, ստոր երգերի հավաքածու ունեմ: Նյարդայնանում եմ, երբ ուրիշները այդ տիպի երգերից հաճույք են ստանում, ապրում են էտ երգերով, բայց եթե մարդիկ դրանց հումորով են վերաբերվում, ուրախանում եմ:

- Կասե՞ս ռոք կատարող լինելու դրական եւ բացասական կողմերը:

- Ես ռոք մասսաների հետ չեմ շփվել, ու դա ոչ թե իմ նախաձեռնությունն ա եղել, այլ ուղղակի մեր ուղիները չեն խաչվել: Չեմ եղել ռոք-փառատոններին Հայաստանում: Իմ մոտ նենց տպավորություն ա, որ Հայաստանում ռոքերները բավարարված են իրենց արածով: Դրանից նյարդայնանում եմ, ոչ մեկ ոչինչ չի ուզում փորձի: Այսպես եմ ասում` նրանց չիմանալով, իսկ ռոքը էն երաժշտությունն ա, որի մասին պետք է բոլորը իմանան: Ռոքը դաստիարակող երաժշտություն ա: Ռոքերները էն մարդիկ են, որ ամբողջ կյանքում եղել են ըմբոստ, բա ո՞նց ա, որ էդ ըմբոստությունը այսօր ոչ մի ձեւ չի արտահայտվում, չի դուրս գալիս նկուղներից ու ակումբներից: Ով ռոքեր չի, ռոքի մասին վատն ա խոսում: Նենց տպավորություն ա, որ եթե Հայաստանում ռոք ես լսում, պիտի արդարանաս:

Գարիկ

Գարիկ

- Որքանո՞վ հումորը խթանեց քո երաժշտական գործունեությանը:

- Ես երկու արտահայտչամիջոց ունեմ: Երաժշտությունն ու հումորը: Նենց ստացվեց, որ իմ ներկայացրած երաժշտությունը լայն մասսաների կողմից չի ընդունվում, ցանկություն չկա լսել այդ երաժշտութունը ու թե ինչ եմ ասում երգերիս միջոցով: Իսկ հումորը ավելի ընդունելի երեւույթ ա: Հայ ազգը հումորով ա, միշտ էլ լավ հումոր ա ունեցել:

Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ երբ վերջերս գնացել էինք Մոսկվա համերգով, երկրպագուները սպասում էին, որ նկարվեն մեզ հետ, ու կային մարդիկ, որ եկել էին ոչ թե «32 Ատամ» ակումբի Գարիկի, այլ ռոքեր Գարիկի համար: Ինքնագիր վերձնելուց խնդրում էին ձայասկավառակիս անունը` "Inquam” գրեմ ու հեռախոսներով բարձր երգերս էին միացնում: Հայաստանում նման բան քիչ եմ հանդիպել:

Վերջերս էլ Կանադայից երաժշտական պրոդյուսեր գրեց ինձ, որ իմ ձայնասկավառակից Միշոյի հետ ձայնագրված "Քաղաքը լավ գիտի” երգը մեկ ամբողջ օր հնչել ա Կանադայում «Virgin» ռադիոյով:

- Ի՞նչ այլ հաղորդագրություն է կրում իր մեջ հումորը, բացի ծիծաղից:

- Հումորը բնավորության գիծ ա, որ օգնում ա մարդկանց հետ հեշտ շփվել: Մանկությունից ձեւավորված ոճս, երգերը, որ լսել եմ, ձգտումները, որ ունեցել եմ, էտ ամեն ինչը եղել ա ինձ շրջապատից կտրող հանգամանք, իսկ հումորը միացրել ա ինձ շրջապատին: Բազմաթիվ նոր շրջապատներում  հումորն ա օգնել ինձ հաստատվել:

- Կա՞ ն ծիծաղի համար փակ թեմաներ, եւ ո՞ վ է որոշում սահմանները:

- Երբ որ հումորը պետք ա բեմականացվի, որոշում ա մեր ընդհանուր խորհուրդը: Մտածում ենք, որ ոչ մեկին չվիրավորենք, քանի որ մեր առջեւ եղած դաշտը սահմանափակ ա, մենք չենք կարողանում ծավալվել: Ամենածիծաղելի թեմաները այսօր փակ են շոշափելու համար:

Իսկ կյանքում ես զզվում եմ զուգարանի մասին հումորներից, ինձ համար տհաճ է էդ թեման: Իսկ սեւ հումոր շատ սիրում եմ, ու ինձ շատ հեշտ ա էդ թեմայով հումորներ անել: Դա էնքան ռեալ ա, էնքան շատ ա մեր շուրջը ու անխուսափելի ա:

- Շատ ե՞ ս փոխվել ճանաչված դառնալուց հետո:

- Ես միայն մի տեսակի կոմպլեքս ունեի` չէի կարողանում նոր շրջապատում ինձ դրսեւորել: Միշտ երկար ժամանակ ա պահանջվել, որ ցույց տամ` ես ով եմ: Միշտ տարբերվել եմ, ուրիշ ձեւ եմ մտածել ու չեմ հարմարվել: Իսկ հիմա մտնում եմ նոր շրջապատ, ու ինձ ճանաչում են, ապացուցելու բան չունեմ: Բայց երկրից դուրս, որտեղ ինձ չեն ճանաչում, այդ կոմպլեքսը հետ է վերադառնում:

- Կբնութագրե՞ս քեզ մեկ բառով:

- Անկեղծ եմ:

- Ո՞ր հարցին ես միշտ ցանկանում պատասխանել, բայց այն քեզ այդպես էլ չեն հղում:

- Ես միշտ երազել եմ, որ Հայաստանում լինի punk խումբ ու բաղկացած լինի միայն աղջինկերից; Վերջապես նենց ստացվեց, որ հանդիպեցի այդպիսի աղջիկների: Նրանք տարիքով փոքր են` 14-15 տարեկան, շատ ճաշակով են, տաղանդավոր ու շատ լավ երգում են: Կարեւորը` նրանց մատուցած երաժշտությունը շատ բնական է ու անկեղծ: Հիմա ես պատրաստվում եմ օգնել նրանց` խումբ ստեղծեն, ու կզբաղվեմ նրանց պրոդյուսինգով:

Նրանք դիմեցին ինձ` հարցնելով, արդյոք ճանաչում եմ մեկին, ով կզբաղվի նրանց պրոդյուսինգով: Ասացին, որ կիթառ են նվագում, երգեր են գրում: 2 օր առաջ լսել եմ նրանց, ու մեծ ոգեվորությամբ պատրաստվում ենք սկսել ավելի լուրջ աշխատանքները: Շատ խարիզմատիկ երեխաներ են: Հիմա սա իմ առաջնային գործերից ա: Դեռեւս խումբը անուն չունի, հանձնարարել եմ, որ ինքնուրույն որոշեն: Ամեն ինչ անելու եմ նրանց օգնելու համար, կարծես իմ երեխաները լինեն: Սրա մասին ինձ դեռ չէին հարցրել:

- Ինչ խորհուրդ կտա՞ս Bravo.am-ի ընթերցողներին:

- Մարդիկ առաջին հերթին պետք է իրենք իրենց գտնեն, ու կարևոր չի, թե որ ոլորտում: Կողքից միշտ հեշտ ա քննադատել ու դժգոհ դեմքերով քայլել, բայց մարդ պետք ա գտնի ինքն իրեն ու զբաղվի նրանով, ինչն իրենն է: Պետք է մի բանից սկեն, որ հետո չփոշմանեն:

Իմ սեղանի գիրքը հանրագիտարանն է: Որովհետև ինձ ամեն ինչ հետաքրքրում ա` երաժշտությունից մինչեւ բժշկություն: Ուղղակի գտեք ձեզ ու յուրաքանչյուր բան արժանապատվորեն ներկայացրեք:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1209 | Downloads: 0 | Rating: 4.4/14
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: