Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Գարիկ Մարտիրոսյանը


Շոումենը որդի է ունեցել

Հայտնի շոումեն եւ պրոդյուսեր, Comedy Club ակումբի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանն որդի է ունեցել:

Գարիկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նրա կինը` Ժաննան հոկտեմբերի 27-ի առավոտյան մայրացել է: Մինչեւ վերջին պահը հումորիստը չգիտեր երեխայի սեռը, եւ որդու ծնունդն անակնկալ էր իր համար:

Գարիկը, Ժաննան եւ 5-ամյա Ժասմինը

Գարիկը, Ժաննան եւ 5-ամյա Ժասմինը

Մարտիրոսյանը ասել է, որ ոչ իր, ոչ էլ իր կնոջ համար երեխայի սեռը էական չէր:
"Մենք միանգամից որոշեցինք. Աստված ում ուղարկի մեզ, նրան էլ կսիրենք”,- ասել է Գարիկը եւ ավելացրել, որ ուրախ է կրկին հայրանալ:

Գարիկը եւ Ժաննան 5-ամյա դուստր ունեն` Ժասմինը, ում այդպես են անվանել Գարիկի մոր պատվին:

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ: Լուսանկարը` Shoq.ru

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ: Լուսանկարը` Shoq.ru

Իր ապագա կնոջ հետ Գարիկը ծանոթացել է 1997թ. Սոչի քաղաքում ՈՒՀԱ  փառատոնի ընթացքում: Մեկ տարի անց նրանք կրկին հանդիպել են նույն փառատոնի շրջանակներում եւ կես տարի անց ամուսնացել:






Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 890 | Downloads: 0 | Rating: 4.2/6
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: