Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Հ.Տ. Հայկո


Ոչ մի աջ ու ձախ, ուղիղ` "Դինամո” : )

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Ես ասեմ Հ.Տ., դուք ասեք Հայկո… Չէ, ես չեմ ասում, երեկ Հ.Տ. Հայկոն էր ասում, ֆանատներն էլ բղավում էին` Հայկոոոոոոոո: Հունիսի 1-ին Հ.Տ. Հայկոն իր ռիթմիկ երեւանյան պոեզիան էր ներկայացնում: Հայ տղայի առաջին մենահամերգը, իր համանուն երգի պես, արդեն "անցած էտապ” է: ):

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

"Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ Հ.Տ. Հայկոն էթում ա աջ”: Սա ռեփերի թեւերի դաջվածքն է: Բայց ամռան առաջին օրը, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, աջ ու ձախ գնացողներ չկային : ), "սաղ” եկել էին "Դինամո” մարզահամալիր: Եկել էին, որ Հ.Տ.-ն ասի "քուանշ”: Էհ, ասաց, բայց հավատալ-չհավատալու խնդիր չդրեց, ուղղակի երկրպագուների հետ "Քոչարի” պարեց : ):

Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան

Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան

"Դինամո”-ում բոմբերի մասին խոսք եղավ, ու Հ.Տ. Հայկոն խնդրեց դիմավորել Rippi-ին. "Ինքը բոմբ ա”: Ուրիշ բոմբեր էլ կային մենահամերգին. պարող բոմբեր էին ու շապիկներին էլ police էր գրած: Հա, էլ ի՞նչ ռեփ համերգ առանց պիտբուլ ցեղատեսակի շան, դաջվածապատ էակների ու բեմում տեղադրված ավտոմեքենաների "կմախքների”: Դիջեյական վահանակի մոտ Apricota-ի Հայկերն էին ու ուրիշ DJ-ներ:

"Հ.Տ.-ն ա ու Հ.Տ.-ն ա”

Մարիաննա Հովհաննիսյանն ու Հ.Տ. Հայկոն հիթ դարձած իրենց դուետը կատարեցին` "Հեռանում եմ քեզ սիրելով”: Հետո ժամանակն եկավ, որ Հայ տղան ջղայնանա. իր պատմական, ջղայնանալու գլխարկը դրեց ու "Քուանշ” CD-ից երգեր կատարեց: Դե քանի որ հայերը հայկական, ժողովրդական պարերից լավ են, Հայկոն "ժողովրդի հետ սպիտակցիոտ պար պարեց”. սիրված հիթ "Քոչարին” երգեց: Ուրիշ երգիչներ էլ բեմ դուրս եկան, նորահայտ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի հետ դուետով Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց: "4 տարի ա` իրար հետ ենք, ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը, սերն ավելանում ա”: Թող Հայկի ընտանեկան երջանկությունը երբեք չանցնի:):

Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան

Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան

"Քո ցավը տանեմ”-ն էլ երգվեց, բնականաբար: Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան: "Նոր ջահելություն” երգը տղերքով կատարեցին: "Հայկոն մնում ա Հ.Տ. Հայկո: Ինքն առաջին մարդն ա, որ կարողացավ այսպես մեծ համերգ կազմակերպի, ինչ ասեմ, Հ.Տ.-ն ա ու Հ.Տ.-ն ա: Էս ասպարեզում ինքն ինձ լիքը օգնել ա, ալբոմիս 6-7 երգ ինքն է գործիքավորել”,- Bravo.am-ին ասաց ռեփեր Davo-ն:

Bravo.am-ը եւս շնորհավորում է Հ.Տ. Հայկոյին առաջին մենահամերգի կապակցությամբ: Ռիթմիկ երեւանյան պոեզիայիդ երկրպագուների պակաս չունենաս:):

Ռեփերի թեւերի դաջվածքն է.

Ռեփերի թեւերի դաջվածքն է. "Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ ես էթում եմ աջ”






Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 813 | Downloads: 0 | Rating: 4.2/6
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: