Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Հայկո եւ Անահիտ Սիմոնյան


Տեր է Հայկոն, հնազանդ է Անահիտ Սիմոնյանը. սիրահարներն այսօրվանից այր ու կին են: "Աստղային” զույգը մի քանի ժամ առաջ ամուսնացել ու Աստծո խորանի առջեւ իրար հավերժ ու անսահման սիրելու խոստում է տվել:): Bravo.am-ն ամենաքննարկվող, սպասվող ու "աստղային” հարսանիքի մասին դեռ ամիսներ առաջ էր պատմել: Հիմա էլ սիրով ներկայացնում ենք պսակադրության մանրամասներն ու հարսանեկան ֆոտոշարքը:

Հայկո եւ Անահիտ Սիմոնյան.

Հայկո եւ Անահիտ Սիմոնյան. "աստղային” զույգն ամուսնացավ :)

Եվ այսպես, հունիսի 11-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում կայացավ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի պսակադրության արարողությունը: Տեր Հայրը օրհնեց նորապսակներին, զույգը ամուսնական մատանիներով փոխանակվեց, սիրո, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողեց:): Ի դեպ, նորապսակների խոսկապը եւս ամսի 11-ին է եղել:

Հայկոն ու Անահիտ երկինք են բաց թողնում խաղաղության աղավնիներին:)

Հայկոն ու Անահիտը երկինք են բաց թողնում խաղաղության աղավնիներին:)

"Աստղային” զույգի կնքահայրը "Քոմեդի Քլաբ Փրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն է: Պսակադրությանը ներկա էին զույգի բարեկամները, ընկերները, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն

Գեղեցիկ էր Անահիտ Սիմոնյանի հարսանեկան զգեստը: Հայկոյի կինը Bravo.am-ին պատմել էր, որ հարսի զգեստը կարելու է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը: Հիմա ռեստորաններից մեկում նորապսակները շարունակում են իրենց խնջույքը: Հայկոն էլ Bravo.am-ին ասել էր, որ իր ընկերը` Սոսո Պավլիաշվիլին, անպայման ներկա է լինելու իրենց տոնին ու երգելու է:

Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի պասակադրությունը

Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի պսակադրությունը

Անսահման է Անահիտի ու Հայկոյի սերը, այդպես է բնորոշում իր զգացմունքներն այս գեղեցիկ զույգը: Անահիտը գտել է իր երազների ասպետին, Հայկոն էլ աշխարհի ամենաերջանիկ տղամարդն է այսուհետ:):

Հայկոյի եւ Անահիտի սերն անսահման է:)

Հայկոյի եւ Անահիտի սերն անսահման է:)

Bravo.am-ն ի սրտե շնորհավորում է նորապսակներին: Սիրեք իրար, երջանկություն…



Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 3284 | Downloads: 0 | Rating: 3.4/14
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: