Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Հռիփսիմե Հակոբյան


Երգչուհու նոր տեսահոլովակը` "Հոգիս”

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` "Հոգիս”: :)


պատմելով տեսահոլովակի մասին` Հռիփսիմեն ասաց, որ երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է:

"Սցենարի մտահաղացումն իմն ու ընկերուհունս է. իր հարսանիքին պատրաստվող աղջիկը նայում է հարսանյաց զգեստին եւ ուրախությամբ սպասում այն օրվան, երբ կհագնի այն”:

Երգչուհին ասում է, որ տեսահոլովակը նկարահանվել է Ծաղկաձորում` ընկերուհու տանը: Տեսահոլովակի պրեմիերան կլինի փետրվարի 14-ին:
Փետրվարի 14-ի մասին խոսելով` չէինք կարող չանդրադառնալ "Եվրատեսիլ”-ին (այդ օրը Հայաստանի մրցույթի նախընտրական փուլն է մեկնարկում). "Ես չեմ մասնակցելու մրցույթին, քանի որ այս պահին ցանկություն չունեմ”:

Հռիփսիմեն ասում է , որ կան երգիչներ, ովքեր ավելի լուրջ են մոտենում այդ հարցին եւ պատրաստվում: Մրցույթի մասնակիցներից հավանական թեքնածու է համարում իր լավ ընկերոջը` Ռազմիկ Ամյանին. "Իհարկե, շատ լավ երգչուհի է նաեւ Էմմին”:

Երգչուհին ասում է, որ իր համար նույնպես այդ պահը կհասունանա. "Սակայն չգիտեմ` դա կլինի մյուս տարի, թե ավելի ուշ”:

Մինչ այդ Հռիփսիմեն շատ գործ ունի անելու. "Շուտով պատրաստ կլինի նաեւ իմ ձայնասկավառակը”: Հռիփսիմեն իր համագործակցությունը կշարունակի Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վահրամ Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկոյի եւ Արման Ղազարյանի հետ: Ունի նաեւ անակնկալ դուետ, որի փակագծերը դեռ չցանկացավ բացել:

Համերգային գործունեության մասին խոսելով` Հռիփսիմեն ասաց, որ այս տարի հնարավոր է ունենա մենահամերգ. "Ուզում եմ, որ դա սպասված լինի եւ ասելիք ունենա”: 2010 թ-ի ընթացքում Հռիփսիմե Հակոբյանը կունենա նաեւ համերգային շրջագայություն մարզերում:
Իսկ այս պահին Հռիփսիմեն պատրաստվում է փետրվարի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք   "Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը, որին ներկայացված է մի քանի անվանակարգերում:

Bravo.am-ը հաջողություն է մաղթում Հռիփսիմե Հակոբյանին եւ մրցույթի բոլոր մասնակիցներին: :)








Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1082 | Downloads: 0 | Rating: 4.2/4
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: