Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Լանա Խաչատրյան


Երգչուհին սերիալում է նկարահանվում:)

Երգչուհի Լանա Խաչատրյանը, ով նաեւ “Լանա Քեյ փրոդաքշն” ընկերության հիմնադիր տնօրենն ու “Հարս” պարբերականի գլխավոր խմբագիրն է, շուտով որպես դերասանուհի է հանդես գալու: Հ1-ի եթերում առաջիկայում  կցուցադրվի “Վեր կաց ու քայլիր” նոր հեռուստասերիալը, ուր երգչուհին գլխավոր հերոսուհու դերում է:):

Երգչուհի Լանա Խաչատրյանը

“Մինչ այս հրաժարվել եմ ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու բոլոր առաջարկներից, բայց քանի որ Հանրային հեռուստաընկերության հետ եմ աշխատելու, դերասանական կազմն էլ շատ լավն է ու պրոֆեսիոնալ, գրավվեցի: Բացի այդ, այն դերը, որ ես եմ ստանձնել, իրականում չի տարբերվում իմ իրական կերպարից”,- Bravo.am-ին ասաց Լանա Խաչատրյանը` նշելով, որ երեկ նկարահանվել է սերիալի սաունդտրեկի տեսահոլովակը. “Ընտրվել է “Սիրում եմ քեզ” երգը, կատարում է Հայկոն`  “Սիրում եմ քեզ, մոռացել ես…”: Ընթացքում հնարավոր է, որ երգը դուետով կատարենք”:

“Վեր կաց ու քայլիր” նոր հեռուստասերիալում Լանան հանդես է գալու գլխավոր հերոսուհու դերում

Բաց տեսարաններ ու համբույրներ Լանա Խաչատրյանից չսպասեք:)

“Սերիալի տղան”` գլխավոր հերոսը Արսեն Լեւոնյանն է. “Սիրային պատմություն ենք ներկայացնելու` Ռոմեո-Ջուլիետ գեղեցիկ վիճակ: Դեռ մոտավոր եմ ծանոթ սցենարին, չգիտեմ` ավարտը ինչքան տրագիկ կլինի”,- ասաց երգչուհին: Ի դեպ, “Վեր կաց ու քայլիր”-ի դերասանական կազմն արդեն որոշված է եղել, երբ Լանա Խաչատրյանին գլխավոր հերոսուհու դերն են առաջարկել: Նրա շնորհիվ կամ պատճառով պետք է սերիալում շատ տեսարաններ փոփոխվեն:): “Շատ շնորհակալ եմ, որ հարգեցին իմ սկզբունքներն ու սահմանափակումները: Գուցե բեմը համարձակություն է  պահանջում, բայց ինձ համար անկեղծությունից ու սիրուց առավել որեւէ բան չկա: Մերկությունն ու նմանօրինակ տեսարանները կարող են շատ ավելի կիրթ ու գրագետ ձեւով փոխարինվել: Ֆիլմն էլ այնպիսի ժամերի է հեռարձակվելու, որ երեխաներն էլ կդիտեն: Հետեւաբար, բաց տեսարաններ չեն լինի, որի համար շատ ուրախ եմ”,- ասաց երգչուհին:

Լանան “Լանա Քեյ փրոդաքշն” ընկերության հիմնադիր տնօրենն ու “Հարս” պարբերականի գլխավոր խմբագիրն է

Bravo.am-ը Լանա Խաչատրյանից հետաքրքրվեց` որդյո՟ք համբուրվելու տեսարաններ էլ չեն լինելու. “Իմ խաղում` չէ: Պայմանավորվածությունը արդեն կա: Դրանք իմ սկզբունքներն են: Ես ողջունում եմ համարձակ մարդկանց, բայց ես այդպիսին չեմ, չեմ կարող: Անձնական շատ փորձ էլ չունեմ իրականում, որ մեկ էլ ֆիլմում նմանօրինակ տեսարաններում հանդես գամ: Ընտանիքիս չնեղացնելու համար էլ չեմ կարող նման բան անել. երգելուս հետ հազիվ էին համակերպվել, հիմա էլ ֆիլմում եմ նկարահանվում:)”:

Լանա Խաչատրյանն ամուսնանալու հարցում չի շտապում

Լանա Խաչատրյանը նշում է` սերիալը հավանաբար մինչեւ դեկտեմբեր եթերում կլինի, “Հարս”-ի գործերն էլ լավ են, բայց, այնուամենայնիվ, իր համար առաջնայինը երգարվեստն է. “Մայիսին Բեյրութում  եմ համերգի մասնակցել, որ “70-ականների Երեւան” խորագիրն էր կրում: Ռադիկ Գաբրիելյանը, Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանն էին երգում, երեք երիտասարդներով` ես, Սոնյան ու Վարդան Բադալյանը, միացել էինք իրենց: Մեր ելույթների ժամանակ կենդանի նվագակցություն էր ապահովում պարոն Երզնկյանի եւ պարոն Վարդազարյանի ղեկավարած նվագախումբը: Երկու նոր երգ ունեմ պատրաստ, որոնք ռադիոյով հնչում են”:

Լանա Խաչատչյանը “Հարս” պարբերականի շապիկին

Պահպանողական ու միասեր երգչուհին

Նոր երգերից “Հետ, Հետ”-ի երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերը գրել է Վահրամ Պետրոսյանը: “Մտովի հետ-հետ եմ գնում: Բնականաբար, աղջկա, տղայի պատմություն է, որն այլեւս չկա: Բայց միեւնույնն է` ես դեռ մտովի հետ-հետ եմ գնում: Իրականում այդպես էլ կա. ես ընդհանրապես շատ պահպանողական ու միասեր եմ, հեշտությամբ չեմ կարողանում էջերը թերթել ու առաջ նայել, չնայած ուժեղ մարդ եմ ինձ համարում: Բայց մարդիկ, ովքեր ինձ հարազատ են դառնում երկարատեւ փորձաշրջան անցնելու շնորհիվ, նրանց կորցնել չեմ կարողանում, շատ դժվար է լինում ինձ համար”,- ասաց Լանա Խաչատրյանը եւ հավելեց, որ
վերոնշյալ երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանելու:

Երգչուհու համար առաջնայինը երգարվեստն է

“Ժամանակին սիրահարված  եմ եղել”. Լանա Խաչատրյան

Երգչուհին արդեն հինգ տարի է` ասպարեզում է, բայց դեռ ձայնասկավառակ չունի. “Մոտ երկու տարի միայն միջազգային մրցույթների եմ մասնակցել, բոլորն ասում էին` ժամանակն է իմ հեղինակային երգն ունենամ: Իրականում 7 ամսական եմ ծնվել, բայց նման կարեւոր հարցերի շուրջ` երգում, մեկ էլ իմ անձնական կյանքում, շատ երկար եմ մտածում, որովհետեւ կարծում եմ` պետք է յուրաքանչյուր արված քայլն ինքնանպատակ չլինի, ճիշտ լինի ու  ժամանակին”:

“Ժամանակին սիրահարված եմ եղել”. Լանա Խաչատրյան

Լանա Խաչատրյանը Bravo.am-ին ասաց` ամուսնանալու հարցում չի շտապում. “Իրականում մինչեւ հիմա տղամարդ կողքիս չի եղել, որովհետեւ ես միասեր եմ, ու եթե լինի իմ կողքին այդ մեկը, գուցե շատ դժվարությամբ, բայց կլինի ամբողջ կյանքի համար: Գուցե շատ համբերություն պահանջվի կողակցիցս, իսկապես ցավակցում եմ իրեն:), բայց, ամեն դեպքում, միայն հարսանիքով ամեն ինչ չի սահմանափակվում. խորանի առջեւ կանգնելուց առաջ շատ երկար է պետք մտածել: Սերն ու սիրահարվածությունը մարդիկ հաճախ շփոթում են, դրա համար պետք չի շտապել: Ես ժամանակին սիրահարված եմ եղել, կարծում էի, որ վերջ… Չնայած որեւէ լուրջ հարաբերությամբ չի զարգացել այդ ամենը, ու հիմա մտածում եմ` իսկապես, պետք չի շտապել”:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1169 | Downloads: 0 | Rating: 4.4/15
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: