Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Լիլի եւ Համո


Մինչեւ դրախտ` իրար հետ :)

Սպիտակ ոսկուց ամուսնական մատանիները, որոնց ներսում փորագրված է "Մինչեւ դրախտ դու ես” արտահայտությունը, այլեւս մատնեմատերից չեն հանում Լիլի Էլբակյանն ու Համոն: 24-ամյա դերասանուհին ու  26-ամյա ռեփերը այս տարվա նոյեմբերից այր ու կին են ու նշում են` այդ կարգավիճակում են լինելու մինչեւ դրախտ:): Bravo.am-ին Լիլին պատմել է` երբ Համոյին իրեն ամուսին տեսավ:):

Կայացավ Լիլի Էլբակյանի ու Համոյի պսակադրությունը

Ի սկզբանե Համոն որոշել էր, Լիլին էլ հնազանդվեց:)

Լիլի.- Մեր տանը լիքը տեղերում էլ գրված է "Մինչեւ դրախտ դու ես”: Դա առաջին նախադասությունն է, որ Համոն ասել է ինձ, երբ նոր էինք ծանոթացել: Չգիտեի` հավանում է, սիրում է… Մի օր գրեց` մինչեւ դրախտ ես եմ, պատասխանեցի` կարող է ուրիշին է գրել, ասաց` չէ, ինձ:): Հասկացա, որ անտարբեր չի, հետո որոշեցինք, որ մեր ամուսնական մատանիների մեջ էլ անպայման այդ նախադասությունը պետք է լինի: Համոն հենց սկզբից  որոշել էր, որ մինչեւ դրախտ ես եմ, ես այդպես չէի որոշել, բայց փաստորեն այդպես ստացվեց:):

Հարսանիքից` թատրոն

Պլանավորել էինք նոյեմբերի 16-ին ամուսնանալ, բայց նոյեմբերի 10-ին որոշեցինք երեք օրից ամուսնանալ, որովհետեւ "Էդգար Էլբակյան” թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն ես եմ, պրեմիերա ունեինք, ու չէի հասցնում գործերս: Բոլորն ասում էին` 13-ը վատ թիվ է, բայց ես սնահավատ չեմ:): Չէ, կուռք չեմ դարձնում թատրոնը, ինձ համար առաջին տեղում, իհարկե, ընտանիքն է, բայց թատրոնը այն վայրն է, որ ընտանիք, բարեկամ չի ճանաչում: Եթե մարդիկ տոմս են գնել ու սպասում են ներկայացմանը, անգամ ծնողդ մահանա, հիվանդ լինես… Չես կարող ասել` գիտեք, այսօր կոկորդս ցավում է: Կոտրված ձեռքով եմ խաղացել, բարձր ջերմությամբ, շատ տխուր օրերի, որ ընդհանրապես ներկայացման տրամադրություն չկար, բայց մարդիկ գալիս են հաճույք ստանալու, ու դու  պետք է հագնես քո դիմակը, ժպտաս ու խաղաս:

"Մեր սերը նման է մի բաժակի, որ անընդհատ լցվում է, իսկ ջուրը այդպես էլ չի թափվում”. Լիլի

Աշնանային Երեւանում ամուսնացան :)

Ամուսնությանս օրը տաքություն չունեի:). մի քիչ հիվանդ էի, բայց ասես Աստված մեզ հետ էր, շատ տաք օր եղավ, թեեւ դրանից մի երկու օր առաջ ահավոր ցուրտ էր, ու ափսոսում էի, որ հարսի շորի վրայից պետք է ինչ-որ բան հագնեմ: Աշունն ու գարունն իմ սիրած եղանակներն են, այն շրջանը, երբ ամենաշատն ես մտածում սիրո մասին, որովհետեւ մնացած ժամանակ սիրո մասին մտածելու ժամանակ չի լինում): Ուրախ եմ, որ աշնանն ամուսնացա, եթե ամռանն էլ երեխա ունենամ, հրաշալի կլինի:):

Թեկուզ առանց ծաղկի, բայց փեսան թող գա:)

Հարսանիքի օրը առավոտյան գեղեցկության սրահից տուն եկա, լվացվեցի, որովհետեւ դուրս չէր եկել շպարը, լավ լացեցի, հետո ինքս ինձ դիմահարդարեցի: Հարսի շորը հագա, նայեցի հայելու մեջ ու սկսեցի էլի լացել. ինձ դուր չեկա: Փղոսկրի գույնի մեկ այլ զգեստ էի ուզում, հետո ինձ բոլորը համոզեցին, որ պետք է ճերմակ լինի: Ուռուցիկ հարսի շորով էի` տիկնիկի պես, այդպես եմ սիրում ու չէի ցանկանում ներկայում նորաձեւ էլեգանտ զգեստներից հագնել: Բայց չեմ սպասեցրել հյուրերին, այ Համոն ուշացել է, ավելի ճիշտ, եկավ, հետ գնաց. ծաղկեփունջը մոռացել էր:): Ասում էի` թող փեսան գա, առանց ծաղկի, թող միայն գա:):

24-ամյա դերասանուհին ու "Հայ Թիմ”-ից 26-ամյա ռեփերը այս տարվա նոյեմբերից այր ու կին են

Ափսեները միանգամից կոտրվեցին

Բոլոր ադաթները պահպանել ենք: Նույնիսկ չէի պատկերացնում, որ իմ հարսանիքին կարող է զուռնա, դհոլ հնչեն: Բայց այնքան ուրախ էի այդ օրը, հարսանիքս կարծես մի մեծ ներկայացում լիներ, որին մասնակցում էինք բոլորս: Ուսերին լավաշ գցել, մեղր ուտել, աման կոտրել… Ամեն ինչ արել ենք: Հա, ափսեները միանգամից կոտրեցինք:):

Լիլին Համոյին իրեն ամուսին տեսավ

Առաջինը ահավոր հուզվեցի դհոլ, զուռնայի ձայնից. չէի պատկերացնում, որ այդ ձայնից երբեւէ կհուզվեմ: Հետո երբ Համոն ներս մտավ, այնպիսի տպավորություն ունեի, թե իրեն առաջին անգամ եմ տեսնում: Հասկանում էի` որոշում եմ կայացնում, որին պետք է հետեւեմ ամբողջ կյանքում: Վախ կար,  շատ հետաքրքիր զգացողություններ ունեի. ակնածանք, որ երբեւէ չեմ տածել նրա հանդեպ: Էլի հարգել, սիրել եմ, բայց ավելի ընկերական ենք եղել միշտ:  Ու հիմա ես իրեն պետք է ասեմ ամուսին, ինքն էլ ինձ` կին…

Ի սկզբանե Համոն որոշել էր, Լիլին էլ հնազանդվեց:)

Երբ հասկանում ես` իրականությունը շատ ավելի լավն է

Հինգերորդ Մասիվում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում ենք ամուսնացել: Քանի որ Համոյի մայրը հաճախում է այդ եկեղեցին, որոշեցինք հենց այդտեղ էլ կատարել պսակադրությունը: Հենց սկզբից որոշել էինք, եթե հարսանիք չանենք, միեւնույնն է` եկեղեցի անպայման կգնանք, դա երկուսիս համար էլ կարեւոր էր, իսկ ԶԱԳՍ դեռ չենք գնացել:): Բոլոր արարողությունները ինձ համար հետաքիքիր դարձան, երբ սկսեցին իրագործվել: Ամեն ինչ իմ երազածի, պլանավորածի պես չէր, բայց հետաքրքիր է, որ այդպես ավելի ուրախ էր, որովհետեւ նոր էր… Երբ ինչ-որ բան ես երազում ու դարձնում քո իդեալը, այն սկսում է քեզ խանգարել, իսկ երբ հասկանում ես` իրականությունը ավելի լավն է, քան քո երազանքը, դա շատ ավելի հրաշալի զգացողություն է:

Մեր հարսանիքին ամենաուրախը մենք էինք:)

Ես ու Համոն մեր երգն ունենք` Սթիվի Ուանդերի "Isn’t She Lovely”-ն: Երբ նոր էինք ծանոթացել, նկարահանման վայրում Համոն անընդհատ այս ստեղծագործությունն էր լսում: Ես մտածում էի` ինչո՞ւ, երբ անցնում եմ իր կողքով, այդ երգն է միացնում:): Հետո մի oր այն CD-ով բերել, դրել էր մեր դռան տակ, հարցրել` սիրո՞ւմ եմ իրեն, թե՞ ոչ, ասել էի` չէ:): Հարսանիքի օրը ռեստորան մտանք «տադադադամ, տադադադամ» հնչյունների ներքո, ու անմիջապես հնչեց "Isn’t She Lovely”-ն: Այնքան պարեցինք, ասում էին, որ այսքան ուրախ հարս ու փեսա երբեք չեն տեսել, լավ քեֆ ենք արել, ես իմ ուռած շորով նույնիսկ Համոյի ոտքերի տակով էի անցնում:): Տարերքի մեջ էինք, ինքն ինձ անընդհատ գրկում, պտտում էր: Մեր հարսանիքին ամենաուրախը մենք էինք: Նշեցինք ընտանեկան, ընկերական մթնոլորտում: Արսեն Գրիգորյանը երգեր նվիրեց, Համոն ինձ համար երգեց:): Խնջույքին DJ Smoke-ն էր նվագում: «Բիթլսի» ժամանակաշրջանի երգեր էինք ընտրել, որոնց ներքո մեծահասակներն էլ էին լավ պարում:

Լիլի. "Հարսի պարը շատ ջրիկ ստացվեց”:)

Հարսի պարը շատ ջրիկ ստացվեց:)

Ահավոր չէի ուզում հարսի պարը պարել: Հանդիսավարի հետ էլ կռվում էի, որ հանկարծ հարսի պար չհայտարարի, կամ գոնե հարսի ու փեսայի պար անվանի: Մի խոսքով, ես պարեցի այդ պարը շաատ մեծ դժվարությամբ, որովհետեւ հայկական չեմ պարում, բայց Համոն միշտ ասում է` շատ լավ եմ պարում: Ես, իհարկե, ջրիկացա, ու հարսի պահը շատ ջրիկ անցավ:):  Ծաղկեփունջն էլ նետեցի. դերասանուհի ընկերուհիներիցս մեկը բռնեց:

"Հարսանիքիս միակ լացողը ես էի”

Ծնողներս էին շատ հուզված, բայց իմ հարսանիքին ոչ ոք չի լացել: Ես այնքան ուրախ էի, որ բոլորը ուրախ են. միակ լացողը ես էի: Նույնիսկ մտածում էի` կարող է ինձ չեն սիրում, ուզում են շուտ ուղարկել:): Մամայի աչքերում տեսնում էի, որ ինքը ուղղակի չլացելու որոշում է կայացրել, որ բոլորը ուրախ լինեն, որ անպայման երեկոն ուրախ անցնի:

Աստղերով լի ննջասենյակում են քնում:)

Շատ գումար նվիրեցին, մենք նույնիսկ մեքենա գնեցինք: Ամենահետաքրքիրը մի զատիկ է, որ Համոյի երկրպագուներից մեկն է նվիրել: Այն գիշերով աստղերով ու լուսիններով է լուսավորում մեր ննջասենյակը: Համոն մինչեւ դա չմիացնի, չի քնում:):

Զույգը բոլոր ադաթները պահպանել է

"Սկեսրոջս հետ ոչ մի խնդիր չունեմ”

Համոյի ծնողներին մամա, պապա եմ ասում: Շուտ էի որոշել այդպես ասել, բայց ամաչում էի: Հարսանիքի հաջորդ օրը զանգահարեցի, մամ ասացի:): Ես Համոյին ասել էի, որ ուզում եմ առանձին ապրենք, որովհետեւ Աստվածաշնչում էլ գրված է` թող նա թողնի իր հորն ու մորը, միանա կնոջն ու մեկ մարմին կլինեն: Համոն էլ է այդպես մտածում: Ես հասկացա, որ դժվարությունները պետք են ու դրանք պետք է անպայման երկուսով անցնենք, չնայած` շատ եմ սիրում իր ծնողներին ու անձնական ոչ մի խնդիր չունենք:

Լիլին օնլայն ճաշ է պատրաստում:)

Մինչ ամուսնանալս ոչ մի բան չեմ պատրաստել: Հիմա մայրս հեռախոսով ճաշերի բաղադրատոմսեր է ասում, օնլայն ճաշ եմ պատրաստում:): Սկզբից վախենում էի եփել, Համոն էլ կատակում էր` կտեսնենք` ինչ է փոխվելու իմ կյանոում ամուսնությունից հետո: Հիմա էլ ասում է` խնդրում եմ` այդքան շատ գործ մի արա, արի մի քիչ շփվենք: Ամուսինս հավի դոշից պատրաստված ուտեստներ է սիրում: Գիտես` չեմ կարողանում մենակ ուտել, սպասում եմ մինչեւ աշխատանքից գա, միասին ընթրենք:

Մեղրամիսը Նոր տարուն կանցկացնեն

Այդ ժամանակ ներկայացումներ չկան: Երեւի Եգիպտոս կգնանք, տաք վայր եմ ուզում մեկնենք, Եվրոպայում շատ եմ եղել:

Տղա զավակ են ուզում:)

Երկար ենք մտածել այդ մասին, մանավանդ վերջերս` էս երկու օրը էլի:),  երբ կասկածում էինք` հղի եմ: Համոն ուզում է, որ տղա լինի, բայց ասում է, որ աղջկան էլ շատ կսիրի:

"Ուրախ եմ, որ աշնանն ամուսնացա, եթե ամռանն էլ երեխա ունենամ, հրաշալի կլինի:)”. Լիլի


Համերաշխ ամուսիններ են

Ընտանեկան վեճերը չեն սկսվել, չեն էլ սկսվի, որովհետեւ Համոն շատ փափուկ է, ես էլ շատ բռնկուն: Բռնկվում եմ, տեսնում` Համոն շատ փափուկ է, սկսում եմ փսկել ու ներողություն եմ խնդրում:): Դժվարությունները սկսվել են հենց առաջին օրվանից: Տունը ջուր լցվեց, հետո մաքրում էինք: Փոխըմբռնում կա մեր մեջ, դա շատ կարեւոր է. ինքը համակարգչային խաղեր է սիրում շատ խաղալ, ես էլ նեղանում եմ, դա զգում է ու միանգամից անջատում:

Լիլիի ու Համոյի սերը

Այն նման է մի բաժակի, որ անընդհատ լցվում է, իսկ ջուրը այդպես էլ չի թափվում: Ամուսնության հաջորդ օրը մի բան ինձ համար հայտնաբերեցի: Արթնացա, նախ` շատ տարօրինակ էր կողքիս ուրիշի դեմք տեսնել:), նայեցի Համոյին ու մտածեցի` ինչ լավ է, որ ինքն է, ուրիշը չի: Այդ զգացողությունը չի անցնում մինչ օրս ու ոչ մի առավոտ: Դա ամենակարեւոր բանն է մեր սիրո մեջ. մենք իրարով ուրախանում ենք, սա սովորական ընտանիք չի, որ հիմա սկսեց հոգսերով ապրել: Ես չգիտեմ` ինչքան կշարունակվի, բայց գիտեմ` ամենակարեւորը աստվածային, ընկերական եւ մարմնական սերերի միաձուլումն է: Այդ երեքն էլ մենք կիսում ենք մեր կյանքում:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1719 | Downloads: 0 | Rating: 4.7/13
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: