Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Լիլու


“Անձնականիս հարցում մի անգամ եմ սխալվել”

Հոկտեմբերի 3-ին Լիլուն լիմուզինից կիջնի կարմիր գորգի վրա… Երգչուհին չի ամուսնանում. “Star City” խանութ-սրահում հանդիսավոր կերպով նշելու է իր թվով 2-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը. “Փարթի չեմ կազմակերպում, իմ երկրպագուները կգան, կշփվեմ, կստորագրեմ, հանգիստ կանցնի ամեն ինչ, հետո էլ երեկոյան տանը հյուրեր կընդունեմ”:

Երգչուհին շուտով նշելու է իր թվով 2-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը

Լիլուի ամառը լարված, անգանգիստ է անցել. “Ընդհանրապես չեմ հանգստացել, այն կարգի, որ հազար անգամ պատրաստվեցի մեկնել, բայց ոչ մի ձեւ չստացվեց”: Արդյունքում “ClubMix”-ն արդեն պատրաստ է: CD-ում զետեղված է 9 երգ, “Քեզ եմ սպասում”-ից բացի մյուս ստեղծագործությունները նոր են: “Ասա, Լիլու”-ի ռեմիքսն էլ կա: CD-ն Նիկ Էգիբյանն է գործիքավորել, միքսել: Այս տարի աշխատել եմ նրա, Ռիչարդ Մադլենյանի եւ A Chilla-ի հետ: Ձայնասկավառակի անվանման ու  լուսանկարների հեղինակը Կարեն Գրիգորյանն է, հանգիստ ֆոտոշարք է` երգերին համապատասխան ու ոչ մի երեկոյան սանրվածք”,- ասաց Լիլուն:

Լիլու. “Անձնականիս հարցում մի անգամ եմ սխալվել”

“ClubMix”-ը դրական լիցքեր փոխանցող ալբոմ է լինելու:): “Ակումբային վիճակներ են, շատ ուրախ երգեր: “Եկել ա”-ն է հրաշալի երգ, որի հիման վրա պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել, բայց չեմ կարող ասել` երբ, հետո էլ բենդի նվագակցությամբ մեծ մենահամերգ եմ տալու հավանաբար “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Դա կամ այս տարվա վերջ, կամ 2011-ին կլինի: Ու դրանից հետո կգնամ հանգստի”,- նշեց երգչուհին:

Եթե Լիլուին եթերում շատ չեք տեսնում, չի նշանակում` չի աշխատում:):  Ավելին, նոր տեսահոլովակ ունի: “MegaMix”-ը նրա լավագույն երգերի միքսերի ամբողջությունն է, տեսահոլովակն էլ նույն գաղափարով է արվել: Երգչուհին իր նախորդ տեսահոլովակն է շատ հավանում, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է. “Շատ ռեժիսորների հետ եմ աշխատել` Սուրեն Թադեւոսյան, Արեն Բայադյան, Կարեն Գրիգորյան, Գեորգի Հարությունյան: Կարեն Ստեփանյանի հետ էլ կյանքում չեմ աշխատի, որովհետեւ ցանկացած տեսահոլովակ շատ տգեղ է ստանում, ասես` ճաշ լցրած լինի կադրերի վրա: Փոշմանել եմ, որ իրեն տեսահոլովակ պատվիրեցի, բավական գումարներ տվեցի ու անիմաստ”,- ասաց Լիլուն:

Դիզայներ Գեորգի Հարությունյանն ու Լիլուն Եգիպտոսում

Ի դեպ, Լիլուն ու Կարեն Ստեփանյանը` “KS”-ն, մոտ տարի ու կես սիրավեպ են ունեցել: Bravo.am-ը երգչուհուց հետաքրքրվեց` արդյոք նման վերաբերմունքը անձնական հաշիվների հե՞տ է կապված: “Ժամանակին ընկերություն ենք արել, բայց դա կապ չունի, աշխատանքը մնում է աշխատանք, տեսահոլովակները կապ չունեն անձնականի հետ, այն, որ ինքը վատ ռեժիսոր է, դա փաստ է: Իսկ ինչ վերաբերում է անձնականին, ես կյանքում մի անգամ եմ սխալվել, որ շփվել եմ շատ ցածր մարդու հետ: Սխալս ճիշտ ժամանակին հասկացա: Ուրախ եմ, որ հիմա ինքն իրեն արժանի մեկին է գտել”,- նշեց Լիլուն: Ի դեպ, մեզ տեղեկացրել են, որ խոսքը եւս երգչուհու մասին է:

Սեւանի ափերից մեկը Լիլուի՞նն է :)

Լիլուն թեեւ երկարատեւ հանգստի չի մեկնել, բայց  մի երկու օրով Սեւանում գտնվող գաղտնի “վայր” է այցելել:). “Մարդաշատ լողափեր չեմ գնում: Այդտեղ միայն ես եմ լինում: Ափն իմն է, հանգիստն էլ:): Չեմ գնել այն, բայց իմն է: Այս տարի ամռանն եմ պեղել, այն էլ դժվարությամբ: Խելքից դուրս վարել եմ, մինչեւ գտա: Սիրում եմ ջուրը”:

Երգչուհու երազանքների երկիրը Մոնտենեգրոն է

Նոր ալբոմը “ClubMix” է կոչվում, բայց երգչուհին ասում է` իրեն ակումբներում հաճախ չես տեսնի. “Մարդ ես, ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու կարիք է լինում: Բայց էլի ես ահավոր կոմպլեքսավորվում եմ: Ակումբում կարող է այնպիսի տեղ նստեմ, որ ինձ չնկատեն, չեմ սիրում երեւալ: Կամ պետք է մի փոքր գինովցած լինեմ, որ առհամարհած ունենամ բոլորին ու կարողանամ այդ կոմպլեքսը կոտրել: Բայց ոչ թե հոգնել եմ, ուղղակի գերծանրաբեռնված աշխատում եմ, հետո հանգիստ լինելու ցանկություն է առաջանում: Բայց ճնշված չեմ, շատ ուրախ եմ”:

Ինչ վերաբերում է հանգիստ կազմակերպելուն, նախորդ տարիներին Լիլուն  անպայման արտասահման է մեկնել. “Ձմռանը դեռ կհասցնեմ տաք երկրներ մեկնել: Գուցե Թաիլանդ գնամ: Մինչ այս Ֆրանսիայում, Իտալիայում, Եգիպտոսում, Մոնտենեգրոյում, Ավստրիայում եւ շատ այլ վայրերում եմ եղել”:
Երգչուհու երազանքների երկիրը Մոնտենեգրոն է. “Այնտեղ հանգստացել են Սոֆի Լորենը, Մերլին Մոնրոն, աշխարհահռչակ շատ այլ մարդիկ: Լիարժեք հանգիստ էի կազմակերպում` առանց հեռախոսի, ինտերնետի, անջատված, ջուրը, ես, գիրքը: Մեկ էլ Բուլղարիայում եմ ինձ շատ լավ զգում”:

Երգչուհու խոսքերով, նրա նոր ալբոմը` “ClubMix”-ը դրական լիցքեր փոխանցող ալբոմ է լինելու:)

Լիլուի համար տեսարժան վայրերից առավել կարեւոր է ճանապարհի ընկերոջ հանգամանքը: “Օրինակ, Եգիպտոսը իրենից բան չէր ներկայացնում, շատ հիասթափված եմ եկել` չնայած, որ տեսել եմ աշխարհի հրաշալիքներից մեկը, որովհետեւ, ասես, մի մեծ հանրային զուգարանում լինեինք, այդքան կեղտոտ ու մռայլ քաղաք էր: Բայց որ Ժոռայի` դիզայներ Գեորգի Հարությունյանի հետ էի մեկնել, վայելել եմ: Հազար անգամ Ժորայի հետ կգնամ թեկուզ աշխարհի ծայրը: Շատ լավ ճանապարհի ընկեր է”,- ասաց Լիլուն ու հավելեց. «Թող չմտածեն` սիրավեպ ենք ունեցել, որովհետեւ մենք շատ լավ ընկերներ ենք: Գուցե հարսնացու ճարեմ Ժոռայի համար, չնայած` շատ նեղվելով, տանջվելով, որովհետեւ ընկերս է վերջիվերջո, բայց զուտ ընկեր է:)”:

Կուրորտային սիրավեպեր էլ երգչուհին ման չի գալիս: Սիրելիի հետ` ուր կմեկնի մեղրամիս, դա էլ հայտնի չէ. “Թող սիրածս մարդը լինի, հետո կորոշենք”:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2013 | Downloads: 0 | Rating: 4.2/15
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: