Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Լուսինե Թովմասյան


«Հենց ամուսնանամ, կիմանաք` ով է ընտրյալս»

Գեղեցկուհի, բիզնես-լեդի Լուսինե Թովմասյանը ներկայումս նկարահանվում է “Արտիստը” ֆիլմում` ըստ Շիրվանզադեի համանուն պատմվածքի: Հանդես է գալիս գլխավոր հերոսուհու` Լուիզայի դերում: “Նյու մեգ” ամսագրի տնօրենն ու “Նոր ռադիո”-ի հիմնադիր նախագահը գտել է իր միակին, ամուսնության մասին դեռ չի շտապում խոսել, ընկերոջը ժամադրություններին չի սպասեցնում, գործի բերումով սկսել է ավելի հաճախ դասական հագնվել, հարցազրույցի օրն էլ “Շանել Մադմուազել” օծանելիք էր ցանել:

Գեղեցկուհի, բիզնես-լեդի Լուսինե Թովմասյանը

Գեղեցկուհի, բիզնես-լեդի Լուսինե Թովմասյանը

- Ի՞նչ  լավ բան կասես:

- Շատ լավ եմ եւ շատ ուրախ, որ “Արտիստը” ֆիլմում եմ նկարահանվում: Մի քանի ամսից  պատրաստ կլինի: Ռեժիսորը ջահել աղջիկ է. շատ հաճելի է Զառայի հետ աշխատել: Դեկտեմբերին սկսեցինք աշխատանքները. Բաթումիում են նկարահանումներ եղել:

- Շիրվանզադեի հետ “ինչպե՞ս  ես”:):

- Շատ եմ սիրում այս ստեղծագործությունը: “Արտիստը” վաղուց էի կարդացել, վերջերս կրկին վերընթերցեցի:

- Լուիզային հե՞շտ ես  մարմնավորում:

- Հերոսուհու կերպարը ինչ-որ չափով փոխել ենք: Ավելի դրական կերպար ենք դարձրել, էմոցիոնալ: Պատմվածքում նա սառն է, էգոիստ, շահամոլ, իսկ ֆիլմում Լուիզան զգացմունքներ ունի Լեւոնի նկատմամբ:

“Նյու մեգ” ամսագրի տնօրեն ու “Նոր ռադիո”-ի հիմնադիր նախագահ Լուսինե Թովմասյանը

“Նյու մեգ” ամսագրի տնօրեն ու “Նոր ռադիո”-ի հիմնադիր նախագահ Լուսինե Թովմասյանը

- Բացասական կերպարների դերում չե՞ս ցանկանում հանդես  գալ:

- Չար, վատ կերպար լինելը վատ կստացվի իմ պարագայում: Ավելի ճիշտ` չգիտեմ, չեմ փորձել նման դերեր:

- Այսօր  նկարահանում չունե՞ս:

- Դրսում պետք է դրվագ նկարեինք, բայց քանի որ անձրեւում է, ցուրտ է, հետաձգեցինք:

- Անձրեւային եղանակ է…

- Չեմ սիրում, տրամադրության անկում եմ ունենում:

- Օդեսայում  եղե՞լ ես. պատմվածքում իրադարձությունները այդտեղ են զարգանում:

- Չեմ եղել, բայց ցանկություն ունեմ: Առանց դրա էլ ամեն ինչ վառ պատկերացնում եմ` ինչպես է եղել այն ժամանակ: 23 տարեկան լինելով` շատ եմ ճամփորդել, Ճապոնիան, Իտալիան են ինձ գրավել:

Լուսինե Թովմասյանը նկարահանվում է “Արտիստը” ֆիլմում

Լուսինե Թովմասյանը նկարահանվում է “Արտիստը” ֆիլմում

- Ինչո՞ւ առաջինը Ճապոնիան նշեցիր:

- Մի ուրիշ մոլորակ է, այլ վայրում նման բան չես տեսնի: Մեկ անգամ եւս մեծ հաճույքով կգնամ: Շատ եմ սիրում ճամփորդել:

- Արսեն Լեւոնյանի հետ ավելի հաճույքով ես աշխատո՞ւմ:

- Դերասանական խումբն արտակարգ է: Մեծ բավականություն եմ ստանում ուղղակի շփվելուց: Լեւոնը, օյ, Արսենն իրոք շատ լավ դերասան է, Լեւոնի դերն էլ շատ է սազում իրեն: Խորենի հետ էլ, Արսենի հետ էլ հավասարաչափ հեշտ է աշխատել, երկուսն էլ պրոֆեսիոնալ դերասաններ են:

- Նկարահանումների ժամանակ քմահաճություններ շատ ես անու՞մ:

- Ամեն ինչ խնդիր չեմ սարքում: Ուղղակի, երբ որ շատ եմ քաղցած լինում, հինգ րոպե ժամանակ եմ խնդրում, ուտում եմ, որ ուժերս վերականգնվեն:

Լուսինե Թովմասյան. “Մոդելային կարիերան չէ իմ ապագան ու կյանքը”

Լուսինե Թովմասյան. “Մոդելային կարիերան չէ իմ ապագան ու կյանքը”

- “Արտիստները”, երկրպագուները շատ են անհանգստացնու՞մ:

- Անհանգստություն չեմ համարում, հաճելի է: Արտառոց բաներ, ինքնասպան լինել ցանկացողներ չեն եղել:

- Ագրեսիվություն կա՞ խառնվածքիդ մեջ:

- Ահավոր աշխույժ մարդ եմ, ինձ հանգիստ չեմ կարող համարել, սիրում եմ հստակ լինի ամեն ինչ. սա իմ տունն է, աշխատանքն է, կախվածություն չեմ սիրում: Հանգիստ եմ, երբեմն` ագրեսիվ:

- Երբեմն ե՞րբ:

-Երբ որ հունից հանում են: Սպասողական վիճակն ամենաանտանելի դրությունն է ինձ համար:

Լուսինե Թովմասյան. “Ահավոր կենսուրախ մարդ եմ”

Լուսինե Թովմասյան. “Ահավոր կենսուրախ մարդ եմ”

- Վերջին անգամ ո՞վ է սպասեցրել:

- Մորս ու քրոջս հետ համերգ պետք է գնայինք: Ասացի` ժամը 7-ին կգամ, որ միասին գնանք: Մտնում եմ տուն` քույրս չի պատրաստվել, ասում է` մայրս վարսավիրանոցում է, կես ժամից դուրս կգանք: Ես էլ չգնացի. նյարդայնանում եմ, հավեսս էլ կորում է: Մեծ հաճույքով եմ համերգներ, թատրոններ գնում:

- 2003-ին արժանացար  “Միսս Հայաստան” տիտղոցին, 7 տարի է անցել, բայց բոլորը կարծում են` տիտղոսդ ուրիշին չես տվել:

- Երբեւիցե մտքովս չի անցել տիտղոսը պահել: Երբ հաղթեցի, 17 տարեկան էի, ու մտքովս էլ չէր անցնում նման բան: Պարզապես երեւի ազդեց այն, որ 2005-ին “Վիցե միսս Եվրոպա” դարձա:

- Կարծու՞մ ես` նախանձում են քեզ:

- Մի քանի տարի առաջ զգում էի դա ու շատ վատ էի տանում: Յուրաքանչյուր աղջիկ կարող է դա զգալ, գեղեցկության մրցույթի մասնակցությունը կապ չունի: Հիմա այդ ամենին այնքան թեթեւ եմ նայում, չի խանգարում ապրել:

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը շատ է սիրում ճամփորդել

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը շատ է սիրում ճամփորդել

- Գեղեցկության մրցույթների մասնակցելու ցանկություն այլեւս չունե՞ս:

- Ինձ թվում է` “Միսս Եվրոպա”-ից հետո ոչ մի մրցույթի պետք չի մասնակցել, հետո էլ այդ ամենից հավեսս հանել եմ: Մոդելային կարիերան չէ իմ ապագան ու կյանքը:

- Բիզնես-լեդի լինե՞լն  է քոնը:

- Չեմ կարող չաշխատել, յուրաքանչյուր կին պետք է աշխատի, բայց որ ասեմ` բիզնեսին կնվիրվեմ ու կարիերայիս համար ամեն ինչ կզոհաբերեմ, այդպես չէ: Ամեն ինչ սիրում եմ փորձել եւ ամեն ոլորտում չափել ուժերս: Շատ լավ աշխատողներ ու գործընկերներ ունեմ, որոնք օգնում են շատ: Նրանց շնորհիվ է, որ այս ամենը կարողանում եմ հասցնել:

- Խի՞ստ տնօրեն ես:

- Եթե խաբում են, չես կարող բարի լինել կամ ժպտալ այդ պահին, բայց շատ բարեհամբույր եմ եւ միշտ այնպիսին, ինչպիսին կամ:

Գեղեցկուհին ամուսնանալու լուրջ մտադրություն ունի

Գեղեցկուհին ամուսնանալու լուրջ մտադրություն ունի

-Օծանելիք կամ հագուստի հավաքածու չե՞ս պատրաստվում թողարկել:

- Չէ, երբեք չեմ մտածել այդ մասին, չեմ տեսնում ինձ այդ ոլորտում, նորաձեւության աշխարհը միայն որպես հաճախորդ է ձգում:

- Այսօր ի՞նչ օծանելիք ես ցանել:

- “Շանել Մադմուազել”. բույրը շատ լավն է:

- Զգեստապահարանումդ էլ դասականն է սկսել գերիշխել…

- Մի քանի տարի առաջ հարցնեիր, կասեի` սպորտային հագուստով եմ ինձ հարմարավետ զգում, հիմա գործի բերումով դասական ավելի շատ եմ սկսել հագնվել:

- Ինչպե՞ս  ես օրդ անցկացնում:

- Եթե հանգիստ օր է, 11-ին եմ արթնանում, շատ եմ սիրում քնել. պարտադիր երեւույթ է ինձ համար: Արդեն սկսել եմ մարզասրահ հաճախել: Նախաճաշելը պարտադիր է, ուտելու հանդեպ թուլություն ունեմ: Հետո գործերով… Արտաքնապես սկսում եմ մորս նմանվել:

Լուսինեն ուտելու հանդեպ թուլություն ունի

Լուսինեն ուտելու հանդեպ թուլություն ունի

- Քրոջդ` Իրինային ինչո՞վ ես նման:

- Բնավորությամբ ահավոր տարբեր ենք: Ինձնից չորս ու կես տարի մեծ է:

- Իրինան հեքիաթներ է գրում, դու նման նախասիրություններ չունե՞ս:

- Ես շատ հեռու եմ նման բաներից, գրելու սեր էլ չունեմ: Հենց քրոջս “Բարի գիշերը” վարելիս եմ տեսնում, բարի ժպիտ է հայտնվում դեմքիս:  Բարի կերպար է:

- Դու ի՞նչ կերպար ես:

- Չգիտեմ, չգիտեմ, ահավոր կենսուրախ մարդ եմ:

Գեղեցկուհին շատ է սիրում քնել

Գեղեցկուհին շատ է սիրում քնել

- Ամուսնանալու մտադրություն չունե՞ս:

- Ինչո՞ւ չէ, ունեմ, բայց` երբ, ժամանակը ցույց կտա:

- Գտե՞լ ես “նրան” :

- Այո:

- Bravo.am-ն երջանկություն է մաղթում: Ո՞վ է այդ երջանիկը:

- Հենց ամուսնանանք, բոլորը կիմանան: Փակագծերը չեմ ուզում բացել: Դերասան չի, չեմ ասի` ով է. հայ է :) :

- Ո՞ւր ես գնալու հարցազրույցից հետո:

- Մեգիին` քրոջս դստերը, մանկական սրճարան եմ տանելու. խոսք եմ տվել:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2432 | Downloads: 0 | Rating: 3.9/9
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: