Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մանե Գրիգորյան


Հեռուստահաղորդավար Մանե Գրիգորյանին արդեն մի քանի տարի է` տեսնում ենք եթերում` սկզբում ճանաչելով  որպես Արթուր Գրիգորյանի դուստր, իսկ այժմ` նաեւ հաղորդավար: Ինչպիսի՞ն է Մանեն իրականում, ի՞նչ բնավորություն ու նախասիրություններ ունի: Հարցեր, որոնց պատասխանները փորձեցինք ճշտել հենց Մանե Գրիգորյանից:

Հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը

Հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը

«Բաժանորդը ղարաբաղցի է, խնդրում ենք խոսել մի փոքր զգույշ» :) ,- սա Մանեի բջջայինի զանգն է, ինչը մեզ շատ հետաքրքրեց:): Երբ հանդիպեցինք Մանեին, նա ասաց, որ այն ուղղակի հումոր է, եւ ինքը շատ է սիրում: Պարզվում է` Մանեն արդեն մեկ տարուց ավել է` իրեն զանգահարողներին փորձում է «վախեցնել» այդ հաղորդագրությամբ: :)

- Ի՞նչ արձագանքներ ես ստանում քեզ զանգահարողներից:

- Նախ ասեմ, որ այն ընտրել եմ “32”-ի հումորային զանգերից: Հենց լսեցի` ասացի. «Սա իմ համար է»: Բայց ընկերներ ունեմ , ովքեր հատուկ զանգում են, որ ասեն` զանգս փոխեմ, իսկ ես էլ ասում եմ. «Եթե ձեզ դուր չի գալիս, մի զանգեք» (ծիծաղում է):

Բնավորությամբ հանգիստ, բայց, միեւնույն ժամանակ, ակտիվ Մանե Գրիգորյանը

Բնավորությամբ հանգիստ, բայց, միեւնույն ժամանակ, ակտիվ Մանե Գրիգորյանը

- Ինչպե՞ս կներկայացնես քեզ, բնավորությունդ:

- Ես շատ հանգիստ, բայց, միեւնույն ժամանակ, ակտիվ մարդ եմ: Բնավորությունս մի փոքր ծանր է, եթե ինչ-որ հարցում ասում եմ «այո» կամ «ոչ», դա անփոփոխ է:

-Մի՞շտ ես այդպիսին:

- Կենդանակերպով կշեռք եմ. մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում եմ, որ հետո չսխալվեմ, չափսոսամ:

Մանեի ամենասիրելի ծաղիկը սպիտակ վարդն է

Մանեի ամենասիրելի ծաղիկը սպիտակ վարդն է

- Եվ ի՞նչ, հաջողվու՞մ է:

- Միայն հորս հետ կապված հարցերում դա այդպես չէ: Սկզբում պնդում եմ, որ ճիշտ եմ, բայց բավական է գիշերը մտածեմ, ու առավոտյան կանեմ այնպես, ինչպես նա է ցանկանում: Հետո պապան ասում է. «Որ գիտես` ճիշտ եմ, ինչի՞ ես հակառակվում»: Մենք շատ լավ ընկերներ ենք, մեկ-մեկ, երբ միմյանց հակասում ենք, ասում է. «Մեր ընկերությունը վտանգի տակ ես ուզում դնես» (ծիծաղում է): :)

- Հայրդ արգելքներ դնու՞մ է քո առջեւ:

- Վայ, շատ խիստ է :) , իմ ամեն քայլի մասին նրան պետք է տեղյակ պահեմ: Երեկոյան էլ ժամը 19.00-ին պետք է տանը լինեմ:

Մանեն առաջնություն է տալիս մարդու բնավորությանը

Մանեն առաջնություն է տալիս մարդու բնավորությանը

- Իսկ դա պատճառաբանություն ունի՞:

- Պապան ասում ա, որ վախենում ա մեր քաղաքից, շատ բաներ մարդիկ կարող են սխալ  տեսնել ու ընկալել:

- Իսկ մա՞յրդ:

- Մայրս ինձ համար կնոջ իդեալ է: Լինելով տնային տնտեսուհի` նա միեւնույն ժամանակ շատ կանացի է, կարծում եմ, ոչ բոլորին է դա հաջողվում: Մասնագիտությամբ նյարդաբան է, շատ մեղմ ու հանգիստ մարդ է: Երբ մենք երեկոյան հոգնած տուն ենք մտնում, նա մեզ է փոխանցում իր հանգստությունը: :)

Գեղեցկուհի Մանե Գրիգորյանը

Գեղեցկուհի Մանե Գրիգորյանը

- Ի՞նչ դեր ունի մայրդ քո մասնագիտական ընտրության հարցում:

- Մորս չլսելով` ես սխալ ընտրություն կատարեցի: 15 տարեկանում ավարտեցի դպրոցն ու մինչ այդ պարապում էի իրավաբանական ֆակուլտետ դիմելու համար, բայց հետո հորս ասացի, որ ուզում եմ մեկ տարի ուշ դիմել: Պապան ասաց` ոչ եւ երեք օր ժամանակ տվեց, որ որոշեմ, ուր եմ դիմելու: Ես էլ ընտրեցի լեզուներն ու դիմեցի Բրյուսով: Չորս տարի անիմաստ ժամանակ վատնեցի, քանի որ լեզուն մասնագիտություն չի, այն պետք է ուղղակի  լավ իմանաս, որ այս կամ այն մասնագիտության հետ համատեղես:

- Իսկ հիմա շարունակու՞մ ես ուսումդ:

- Հիմա սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում:

Մանե Գրիգորյան. “Տրամադրությունից է նաեւ կախված` ինչ գույներով կնայեմ կյանքին”

Մանե Գրիգորյան. “Տրամադրությունից է նաեւ կախված` ինչ գույներով կնայեմ կյանքին”

- Հեռուստատեսություն մուտքդ ո՞նց եղավ:

- Մանկուց եղել եմ այդ աշխարհում: Դրա մեջ լինել ու չվարակվել այդ «հիվանդությամբ»,  կարծում եմ, անհնար է: Երբ փոքր էի, ուզում էի երգչուհի դառնալ, ու դրա համար տվյալներ  էլ կային, բայց հայրս կտրականապես դեմ էր, ասում էր, որ իրեն մաքսիմալ լավ ձայն եւ ժամանակ է պետք: Հիմա շատ ուրախ եմ, որ երգչուհի չդարձա: Հետո եղավ այնպես, որ մրցանակաբաշխության ժամանակ Հրաչ Քեշիշյանի հետ ես պետք է պապային մրցանակ հանձնեի: Այդ ժամանակ էլ Հրաչը հավանեց իմ ձայնն ու առաջարկեց զբաղվեմ հաղորդավարությամբ: Առաջին անգամ Ավետի հետ վարեցի «Կանաչ գոտին», հետո եղան տարբեր համերգներ, «Ընծան», «Ռուբիկոնը» եւ այլն:

- Վերջերս ԱՄՆ–ում վարեցիր  Armenian Music Awards մրցանակաբաշխությունը, դրա մասին ի՞նչ կասես:

- Սկզբում ինձ հրավիրեցին երեկոն վարելու, հետո տեղում առաջարկեցին, որ Կարմիր գորգ վարեմ, ես էլ համաձայնեցի. միջոցառումը շատ լավ էր կազմակերպված: Այլ հրավերներ էլ կան, որոնց մասին դեռ մտածում եմ:

Մանե Գրիգորյան

Մանե Գրիգորյան

- Հաղորդավարի մասնագիտական կրթություն ունե՞ս:

- Իհարկե, ես եղել եմ Երգի թատրոնի հաղորդավարական բաժնի առաջին սաներից: Ես էի, Ավետ Բարսեղյանը, Արսեն Գրիգորյանը… Հայրս էլ այն ժամանակ ասում էր . «Երեխուս ձեռս չի հասնում» :) :

- Հիմա ի՞նչ է ասում հայրդ քո հաղորդման` «Ռուբիկոնի» մասին:

- Միշտ հետուստադիտողի աչքով է նայում ու ինչ-որ բան տեսնելու դեպքում իր նկատողությունն անում: Ես էլ սկզբում պաշտպանվում եմ, հետո ընդունում, որ նա ճիշտ է: :)

Կենդանակերպով կշեռք Մանե Գրիգորյանը

Կենդանակերպով կշեռք Մանե Գրիգորյանը

- Արթուր Գրիգորյանի անունն ի՞նչ դեր ունեցավ քո առաջընթացի համար:

- Բնականաբար, Արթուր Գրիգորյանի անունն իր դերը խաղաց: Մարդիկ ինձ ճանաչել են նախ որպես Արթուր Գրիգորյանի աղջիկ ու տեղ են տվել, բայց հիմա, կարծում եմ, ես կայացել եմ որպես հաղորդավար, ու ինձ ճանաչում են որպես Մանե Գրիգորյան:

- Ի՞նչ կասի Մանե Գրիգորյանն իր անձնական կյանքի մասին:

- Անձնական դեռ չունեմ ու դրա համար կոնկրետ ժամանակ չեմ նախատեսել:

- Տղամարդու իդեալ ունե՞ս:

- Արտաքինը չեմ պատկերացնում` ինչպիսին պետք է լինի. սիրում եմ եւ շիկահերների, եւ սեւահերների: Բայց բնավորությամբ ուզում եմ, որ հասկացող լինի, ընտանիքին նվիրված, աշխատող ու հումորով մարդ:

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը

- Ի՞նչն ես կարեւորում` արտաքին, թե՞  ներքին գեղեցկությունը:

- Ներքին: Առաջնություն եմ տալիս մարդու բնավորությանը:

- Եթե ընտանիքի ու աշխատանքի մեջ երկընտրանքի առջեւ կանգնես, ո՞րը կընտրես:

- Ընտանիքը: Բայց չեմ կարծում, որ նա, ում կսիրեմ, իմ առջեւ նման խնդիր կդնի: Չնայած ընտանիք կազմելուց հետո չեմ պատրաստվում ժամանցային ծրագիր վարել, իմ մասնագիտության հետ կապված ավելի լուրջ ծրագրեր կան, որոնք կարող ենք հեռուստատեսությունում իրագործել:

- Քո ընտանիքի կարծիքը հաշվի կառնե՞ս ընտրություն կատարելիս:

-Այո, շատ եմ ուզում, որ իմ ընտրությունը նրանց համար էլ ճիշտ լինի, հատկապես հորս: Չնայած պապան ասում ա, որ իմ հարսանիքին չի գա, կտխրի. ինձ չի պատկերացնում այդ դերում: Անգամ հարսանյաց ժուռնալի համար նկարվել եմ, ժուռնալը տանն ա, ու մինչ հիմա չի նայել: Բայց հարսանիքիս գալու է, իմ ձեռքից չի փախչի: :)

Մանե Գրիգորյանն ուրախ է, որ երգչուհի չի դարձել

Մանե Գրիգորյանն ուրախ է, որ երգչուհի չի դարձել

- Հարսանյաց զգեստդ ի՞նչ գույն կլինի:

- Սպիտակ: :)

- Առօրյայում ի՞նչ գույներ ես նախընտրում:

- Շատ եմ սիրում կանաչն ու կապույտը: Հագնում եմ տարբեր գույնի շորեր, նայած տրամադրության, ինչպես որ երաժշտության մեջ է: Տրամադրությունից է նաեւ կախված` ինչ գույներով կնայեմ կյանքին:

- Ի՞նչը կարող է բարձրացնել տրամադրությունդ:

- Տարբեր բաներ, օրինակ, ընկերներիս հետ շփումը, նրանց շատ եմ սիրում, աշխատում ենք ամեն օր հանդիպել ու զրուցել:

- Իսկ նվերներ սիրու՞մ ես:

- Շատ, անկախ արժեքից այն շատ գեղեցիկ է դիտվում: Հայրս տարբեր առիթներով մորս նվերներ է տալիս, եւ դա շատ սիրուն է:): Հատկապես շատ եմ սիրում ծաղիկներ:

- Ո՞ր ծաղիկն է քո ամենասիրելին:

- Վարդը, սպիտակ վարդը:

- Մեր ընթերցողներին ի՞նչ կմաղթես:

- Թող միշտ ժպտան:) :

- Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում անել:

- Ապրիլին թեզի պաշտպանություն ունեմ, հիմա դրանով եմ զբաղված:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1162 | Downloads: 0 | Rating: 3.0/4
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: