Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մարիաննա Հովհաննիսյան


Մարիաննա Հովհաննիսյանը տղաներին միշտ հաջողություն է ասել, այս անգամ իրենից են հեռացել:): Խոսքը ընդամենը նոր ստեղծագործության մասին է. "Այսօր Փարիզ մեկնում եմ, վաղը Լոնդոնում եմ”-ից երգչուհին այլ թեմաների է անցնում:). "Հետաքրքիր բան կա. իմ բոլոր երգերում տղաներին ասում եմ` գնա, հեռացիր, ինձ պետք չես, առանց քեզ էլ է լավ, այս դեպքում ես լրիվ հակառակ իրավիճակն եմ ներկայացրել: Աղջկա կողմից էր սերը շատ, եւ այդ սիրուց հոգնելով` տղան հեռանում է, աղջիկն էլ բողոքում` իմ սիրուց դու հոգնեցիր, մեղավոր ես դու, դու, դու: Մի խոսքով, ես այդ դերում էլ եղա”:

Մարիաննա Հովհաննիսյան. "իմ բոլոր երգերում տղաներին ասում եմ` գնա, հեռացիր, այս դեպքում լրիվ հակառակն է”

"Դու”-ի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, խոսքերը գրել է Մարիաննա Հովհաննիսյանը. "Դե սա առաջին դեպքը չի, իմ երգերի բառերը հիմնականում ես եմ գրում, այս անգամն էլ բացառություն չի, ու շատ սրտանց է ստացվել: R&B ոճում է, մի քիչ արեւելյան լուծումներ կան, բայց շատ քիչ”:

Երգչուհին խոստանում է տեսահոլովալով անակնկալ մատուցել երգրպագուներին

Մարիաննան հանկարծակիի կբերի հանդիսատեսին, բայց ոչ մերկությամբ:)

Երգչուհին տեսահոլովալով անակնկալ է մատուցելու երգրպագուներին. Իմիջային կտրուկ փոփոխություն կնկատեք: "Երեք շատ տարբեր կերպարներով եմ հանդես գալու: Մերկ չեմ լինելու. պարտադիր չէ, որ հետաքրքրությունը մերկությամբ դրսեւորվի: Ոճաբանս MANCH-ն է: Կոմբինիզոն եմ հագնելու նաեւ, մազերս պոչ կկապենք, վայրի վիճակում եմ լինելու, մեկ էլ, ինչպես MANCH-ն է ասում, ագրեսիվ, ինքնավստահ, սեքսուալ կնոջ կերպարով կլինեմ”,- ասաց Մարիաննա Հովհաննիսյանը:

Մարիաննա Հովհաննիսյան. "Մերկ չեմ լինելու. պարտադիր չէ, որ հետաքրքրությունը մերկությամբ դրսեւորվի”

"Դու” երգի հիմնան վրա տեսահոլովակ է նկարահանում Միհրան Ստեփանյանը: "Սեւ ու սպիտակ ֆոն կլինի, ոչ մի գրաֆիկա, մի քանի լուսային էֆեկտներ ու վերջ: Տեսահոլովակը պետք է գեղեցիկ լինի, երգիչն ու երգչուհին էլ սիրուն երեւան… Անակնկալը միտքն է. չեմ հիշում` նման բան  հայերն արել են, թե` ոչ: Ամբողջ աշխարհում արել են, հանկարծակիի է բերելու հանդիսատեսին”,- ասաց ռեժիսորը:

նկարահանումները ընթանում էին "Շանթ”-ի (հեռուստաընկերության հետ չխառնեք:)) տարածքներից մեկում

Մեծ բիզնես ունեցող հայր ու հանգիստ Թունիսում:)

Ի դեպ, նկարահանումները ընթանում էին "Շանթ”-ի (հեռուստաընկերության հետ չխառնեք:)) տարածքներից մեկում: Bravo.am-ը հետաքրքրվեց` արդյոք երգչուհու հորն է պատկանում ընկերությունը: "Չէ, գործարանը մեզ չի պատկանում, նման փոքր բաներ մեզ չեն պատկանում:): Նկարահանվելու համար հարմար տաղավար կա այստեղ”,- ասաց Մարիաննա Հովհաննիսյանը:

Մարիաննա Հովհաննիսյան

Երգչուհին ընտանիքով մոտ օրերս Թունիս կմեկնի հանգստանալու. "Համարյա բոլոր կուրորտային քաղաքներում եղել ենք, ընտանիքով մտածում էինք` էլ ո՞ւր, էլ ո՞ւր, պարզվեց, որ կարելի է ավելի էկզոտիկ հանգիստ փորձել: Օգոստոսի 10-ին կվերադառնամ ու նորից կսկսեմ բուռն աշխատել”:




Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1516 | Downloads: 0 | Rating: 4.4/8
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: