Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մարիաննա Հովհաննիսյան


"Շուտ սիրահարվողներից չեմ…”

2009 թվականը Մարիաննայի համար "շատ բուռն է անցել”: Երգչուհին այս տարվանից էլ է նույնը պահանջելու: "Անցյալ տարվա աշխատանքներս ավարտին հասցրի, որ 2010-ը թարմ սկսեմ: 2009-ին 4 հաջող երգ ունեցա, որոնցից "Սիրտս է մեղավոր” ստեղծագործությունն արդեն իսկ բավական ճանաչում է ձեռք բերել: "Քեզ” երգիս երաժշտությունն Հայկոն է գրել, բառերի հեղինակն էլ ես եմ: "Միգուցե” երգի համար Apricota-ի հետ եմ աշխատել: Մի երգ էլ անգլերեն լեզվով ունեմ` "Օրացույց”: Լիլիթ անունով շատ տաղանդավոր հեղինակ է նվիրել: Այն իր ոճով բավական տարբեր է, ավելի լիրիկական, մի քիչ ուրիշ ոճում եմ երգել, երբ լսեք, ինքներդ էլ կհամոզվեք”,- ասաց Մարիաննան:




Երգչուհին նշեց, որ դեռեւս միայն "Սիրտս է մեղավոր” երգն է հնչել: Շուտով թվարկված  երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվելու. "Բավական երգեր ունեմ, շարունակելու եմ ստեղծագործել ձայնասկավառակ թողարկելու համար: Հուսով եմ` այս տարի կլինի”:

Մարիաննան 18 տարեկան է, սովորում է ԵՊՀ Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում: Երեկ վերջին քննությունն է հանձնել գերազանցությամբ: Ունի հինգ տեսահոլովակ, երգում է մոտ 8-9 տարի:


"Շատ է եղել, որ լսել են` ես եմ երգը գրել, զարմացել են: Պատրաստ եմ իմ ընկերների համար բառեր գրել ու նվիրել: Եթե կա երգը, դրա հիման վրա գրում եմ բառերը, այդպես ավելի ճիշտ է, երաժշտությունն է բառերը հուշում”,- ասաց Մարիաննան:



18-ամյա երգչուհին սիրո թեմայով է գրում ու երգում, բայց լուրջ սիրահարվածություն դեռ չի ունեցել: "Ինչու՞ սեր: Եթե պանրի մասին գրեմ, ոչ ոք չի լսի: Բայց իմ երգերը շաբլոն չեն, տխուր, տառապալից չեն, ուրախ են, դարդոտած վիճակներ չեմ սիրում: Ինչ-որ չափով ապրել եմ այդ զգացմունքը, բայց որ ասեմ` սիրահարվել, գլուխս կորցրել եմ, չի եղել: Ուրիշների սիրո պատմությունն էլ է ստեղծագործելու առիթ դառնում: Ես շուտ սիրահարվողներից չեմ, շատ բարդ է, մի օրով, շաբաթով սերեր չեմ ունեցել, շատ ավելի լուրջ եմ վերաբերվում նման հարցերին: Շատ ռեալիստ եմ, ցանկացած աղջկա մեջ էլ կա ռոմանտիկան, միայն սիրով չպետք է տարվել, նվիրվել, սիրել պետք է, բայց ես կշարունակեմ նաեւ անել իմ աշխատանքը, ուսումս կշարունակեմ”,- նշեց Մարիաննան:









Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1220 | Downloads: 0 | Rating: 3.0/4
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: