Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մայա Պողոսյան


"Ամուսինս ինձ նվերներ է անում առանց առիթի”

Մայա Պողոսյանն օրերս իր մտերիմների հետ նշել է ծննդյան տարեդարձը: "Էլ Սթայլ” ամսագրի խմբագրի հոբելյանի առիթով ամուսինը՝ Ավետիս Խախամյանը, գործուղումից վերադարձել է նվերներով ու խնջույք է կազմակերպել:):

"Գիշերվանից երկուսով սկսեցինք նշել, հետո մեր մտերիմների հետ` Աղվերանի հյուրանոցներից մեկում: Ծանոթներն այնքան շատ են, եւ հնարավոր չէր Երեւանում մնալ, որոշեցինք քաղաքից մեկնել”, – BRAVO.am-ին պատմել է Մայա Պողոսյանը՝ ավելացնելով, որ երեկոյի երկրորդ հատվածը վերածել են լողավազանային փարթիի:):

Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը

Ինչպես նշում է հեռուստահաղորդավարուհին, ամուսնուց նվերներ ստանում է ոչ միայն ծննդյան օրերին, այլեւ առանց առիթի. օրինակ՝ վերջերս "աշխատանքային առօրյան մի կողմ դնելով”` ամուսինները մեկնել են Իսպանիա՝ ամառային հանգստի:

Մայայի տեսած ամենահրաշալի քաղաքը :)

Նրանք 15 օր անց են կացրել Բարսելոն, Մադրիդ, Իբիցա եւ Պալմա դե Մայորկա քաղաքներում: Իսպանիան Մայայի ամենասիրելի ու ցանկալի երկիրն է դեռ մանկուց, որով սեփական աչքերով հիացել է առաջին անգամ:):

Մասնագիտությամբ լեզվաբան խմբագիրը դեռ համալսարանական տարիներից սկսել է սովորել իսպաներեն՝ որպես երկրորդ օտար լեզու. "Չեմ կարող ասել, որ իսպաներենին լավ տիրապետում եմ, բայց իսպանացիները, նրանց լեզուն ու մշակույթն ինձ միշտ հիացրել են:)”:

Մայան Մադրիդում

Մայա Պողոսյանն ամենից շատ տպավորվել է Բարսելոնով, նա ոգեւորված պատմում էր հենց այս քաղաքի մասին. "Իմ տեսած ամենահրաշալի քաղաքն է, որովհետեւ ամեն մի քարը գլուխգործոց է:): Անչափ ուրախ եւ հետաքրքիր մթնոլորտ էր, իսկ Մադրիդում այդպես չէր. մայրաքաղաքն ինձ ավելի սառը թվաց: Բարսելոնում շատ հավանեցի շինություններից մեկը, որը մեկ շենք է՝ բաղկացած չորս տարբեր հատվածից՝ տարբեր թվականներ, տարբեր մշակույթ ու ձեռագիր: Ցավալի է, որ չքնաղ շենքի երկրորդ հարկում բրենդային բուտիկներ էին բացել”: Նա ափսոսանք հայտնեց, որ հսկայական հերթերի պատճառով չեն կարողացել մտնել Սագրադա Ֆամիլիա տաճար:

Մայան Պալմա դե Մայորկայում

Խելահեղ փարթի՝ նավի վրա:)

Շիկահեր գեղեցկուհին տպավորվել է նաեւ Իբիցայով, որտեղ հասել են նավով. "Շատ ակտիվ, ազատ ու գեղեցիկ երիտասարդություն էր հավաքվել: Որքան հնարավոր է՝ բոլորը մերկ պարում էին, արեւայրուք ընդունում, այլ կերպ ասած՝ խելահեղ փարթի՝ նավի վրա:)”:

Մայայի խոսքերով` ակումբներն այնտեղ սրբություն են համարվում, որոնցից յուրաքանչյուրը դարձել է բրենդ. "Կղզին ուղղակի ապրում է ակումբներով. շատ ռիթմիկ, պարային հաուս երաժշտությունը հնչում էր ամենուր, նույնիսկ` տաքսիներում: Երկու օր ընդհանրապես քունս չի տարել, պատրաստ էի անվերջ պարել: Ակումբային կյանքն այնքան զարգացած էր, որ վաճառում էին կեղծ տոմսեր, որոնցով քեզ ներս չեն թողնի: Այնուամենայնիվ, Իբիցան միայն ակումբներով ու գիշերային կյանքով չի սահմանափակվում. այնտեղ կան հիանալի թանգարաններ, պատմական վայրեր, շատ լավ լողափ ու բարեհամբույր բնակիչներ:)”:

Մայա Պողոսյանն ընկերուհու` Անի Շադոյանի եւ քրոջ` Սոֆյա Պողոսյանի հետ

Մադրիդում էլ  Մայան ու Ավետիսն այցելել են թագավորական պալատ: "Ինչքան էլ որ շատ սիրում եմ Իսպանիան ու այնքան էլ չեմ սիրում Ֆրանսիան, պետք է խոստովանեմ, որ պալատը Վերսալին չի հասնում”, -ասում է նա ու ավելացնում, որ այնտեղ հիասթափվել է միայն եկեղեցիների մոմերից. "Իսկական մոմերի փոխարեն էլեկտրական լույսով արհեստական մոմեր են, որոնց համար ինչքան գումար ուզում, թողնում ես ու կոճակը միացնում”:

"Թայլանդն ուրիշ "մոլորակ” է”

Հաղորդավարի ամենատպավորիչ ճամփորդություններից մեկն անցել է Թայլանդում. "Օվկիանոսում՝ փոքրիկ կղզում, իսկական պասիվ հանգիստ եմ վայելել, որտեղ չկա հեռուստացույց, համացանց, աղմուկ ու այլ խանգարող հանգամանքներ: Թայլանդն ուրիշ "մոլորակ” է, որը շատ սիրում ու կարոտում եմ”:

Մայա Պողոսյանը Թայլանդում

Հայկական ադաթները չպահպանելով… :)

Եվրոպական երկրներից Մայան հավանել է Իտալիան, համոզված է՝ կարելի է անվերջ գնալ ու չձանձրանալ. "Երբ դեռ նշանված էինք, հարսանիքից մեկ ամիս առաջ ամուսինս մարտի 8-ի առթիվ Իտալիայի ավիատոմսեր էր նվիրել: Հայկական ադաթները չպահպանելով՝ մինչ հարսանիքը միասին առաջին անգամ մեկնեցինք ճամփորդության, եղանք Վենետիկում, Ֆլորենցիայում, Միլանում: Իսկ մեղրամսին այցելեցինք Ֆրանսիա, որից, անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ , մթնոլորտն ակնկալածիցս սառն էր”:

"Թուրքիայում ինձ համար տհաճ էր”. Մայա Պողոսյան

Ճամփորդությունների ընթացքում  նա չի հավանել Թուրքիան, որտեղ երկրորդ անգամ չէր ցանկանա լինել. "Սկզբունքայնորեն որոշել ենք Թուրքիայում չհանգստանալ: Ստամբուլն ուղղակի չեմ սիրում. տեսնելու ինչ բաներ էլ կան, հայերի ձեռքի շնորհքն են: Բառիս բուն իմաստով` այնտեղ չէի կարողանում ուտել, նույնիսկ թունավորվել եմ: Երեւի, ինքս ինձ ներշնչել էի, բայց տհաճ հինգ օր եմ անցկացրել այնտեղ”:

Մայան Մադրիդում

Հաջորդ "կանգառը”՝  Միացյալ Նահանգներ

Հաջորդ երկիրն, ուր կայցելի Մայա Պողոսյանը, Միացյալ Նահանգներն են, հատկապես ցանկանում է լինել Լոս-Անջելեսում, Մայամիում. "Նախկինում չէի ցանկանում գնալ, բայց առաջիկայում մեր պլանների մեջ մտնում է մեկնել ԱՄՆ, որտեղից աշխատանքի ու համագործակցության առաջարկներ ունենք”:

Լուսանկարվողի դերում է :)

Հաղորդավարուհին նշում է՝ ամուսնու հետ ճամփորդելիս ունեն որոշակի սովորություններ. Մայան սիրում է լուսանկարվել, իսկ ամուսինը` լուսանկարել կնոջը, ամեն երկրից սառնարանի վրա փակցվող խորհրդանիշներ են բերում, վերցնում են քիչ հագուստ՝ տեղում գնելու ակնկալիքով, բայց շոփինգը թողնում են վերջին օրվան:





Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2625 | Downloads: 0 | Rating: 4.1/8
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: