Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մերի Ոսկանյան


“Եվրոպացիները զիլ են, բայց հայ տղաներին չեն հասնի”

Մերի Ոսկանյանը գերմանացիներին հրապուրել է իր գեղեցիկ մուգ գանգուրներով եւ ձայնով: 23–ամյա հայուհին 7 տարեկանից Գերմանիայում է, երազում է Բեյոնսեի նման “աստղ” դառնալ ու, ամենակարեւորը, հուսով է` հնարավորություն կունենա ապագայում Հայաստանը ներկայացնել “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթում: Ձայնասկավառակ թողարկել է, տեսահոլովակներ ունի, մնում է պատմական գոլը խփի:):

Գերմանիայում բնակվող հայ երգչուհի Մերի Ոսկանյանը

Գերմանիայում բնակվող հայ երգչուհի Մերի Ոսկանյանը

- Գարունը ի՞նչ հետաքրքրություն է մտցրել կյանքդ:

- Սիրում եմ գարունը, որովհետեւ գիտեմ` ամառն է մոտենում: Սիրում եմ հետեւել` ինչպես են ծաղիկները ծաղկում, եղանակը տաքանում է, ու սկսում եմ լավ զգալ: Իսկապես վայելում եմ արեւի շողերի ներքո անցկացրած ժամանակս:

- Ինչպե՞ս հայտնվեցիր Գերմանիայում:

- 1994 թվականին ընտանիքով հաստատվեցինք այստեղ: Այս պահին Գերմանիայի հարավում գտնվող Վյուրցբուրգում եմ ապրում:

- Երեւանյան ձեր բնակարանը հիշո՞ւմ ես:):

- 7 տարեկան էի, երբ մեկնեցինք հայրենիքից: Կոմիտասի պողոտայում էր մեր տունը: Սիրով եմ հիշում Հայաստանում անցկացրածս ժամանակը եւ մտաբերելուց ամեն անգամ ժպտում եմ:): Հրաշալի մանկություն էր:

Մերի Ոսկանյանը հանդես է գալիս փոփ, R&B, սոուլ ոճերում

Մերի Ոսկանյանը հանդես է գալիս փոփ, R&B, սոուլ ոճերում

- Գերմանական գյուղում ի՞նչ հետաքրքրություններ ունես:

- Արձակուրդի մեջ եմ  եւ որոշեցի ազատ ժամանակս ընտանիքիս հետ անցկացնել: Շվայֆուրտ քաղաքին մոտ գյուղ է: Վայելում եմ ծնողներիս ներկայությունն ու խաղում փոքր քույրերիս հետ: Մեկը 3, մյուսը` 8 տարեկան է: Միասին հեծանիվ ենք քշում, եթե ցանկանում եմ շոփինգի գնալ կամ ընկերներիս հանդիպել, նշածս քաղաքն եմ գնում:

- Ապրիլին օրերդ ինչո՞վ են լցված լինելու:

- Ժամանակիս մեծ մասը համալսարանում կանցկացնեմ, բացի դրանից իմ երաժշտությամբ եմ զբաղված լինելու: ITS անվամբ մի մեծ կազմակերպություն ինձ ընտրել է ամռանը իր կազմակերպած միջոցառումներին երգելու համար: Ձայնագրություններ եւ ֆոտոսեսիաներ եւ ռադիո պրոմո-տուրեր ունեմ: Աշխատում եմ իմ հեղինակային երգերի վրա Բեռլինից պրոդյուսերական թիմի եւ Քենդ ԴեՐուժի հետ:

Մերի Վոսկանյանը մասնակցել 2007-ի “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական շոուին

Մերի Ոսկանյանը մասնակցել 2007-ի “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական շոուին

- Ե՞րբ երգը քեզ գտավ:

- Շատ փոքր էի, երբ հայտնաբերեցի իմ սերը դեպի երաժշտությունը: 5 տարեկանում երգում էի “Արեւիկ” համույթում: Այդ ժամանակվանից գիտեմ` ինչ եմ ցանկանում անել: Ինձ համար հաճույք է երգելն ու պարելը: Զբաղվածությանս պատճառով չեմ հասցնում կարդալ երգերիս տեքստերը, եւ մայրս է ստիպված լինում դրանք կարդալ  ինձ համար, որ սովորեմ:): Հայրս էլ է երաժիշտ: Մեծ ազդեցություն ունի ինձ վրա: Նա օգնում եւ աջակցում է ինձ այս ասպարեզ մտնելու առաջին օրից: Շատ երգեր միասին ենք ստեղծել, իմ երգերից շատերի պրոդյուսինգով է զբաղվում: Երաժշտությունն իմ կյանքում մեծ դեր է խաղում: Փոքր ժամանակ սիրով MTV էի դիտում ու երազում ինքս հայտնվել այդտեղ: Այդպիսով յուրաքանչյուր օրս անցկացնում եմ` Ուիթնի Հյուսթոնի, Մերայա Քերիի, Բեյոնսեի եւ այլ մեծ երաժիշտների երգերն երգելով:

- Ի՞նչ ոճում ես հանդես գալիս:

- Փոփ, R&B, սոուլ: Անգլերեն եւ գերմաներեն եմ երգում, մի քանի երգ էլ հայերեն լեզվով ունեմ:

Մերի Վոսկանյանը երազում է Բեյոնսեի նման “աստղ” դառնալ

Մերի Ոսկանյանը երազում է Բեյոնսեի նման “աստղ” դառնալ

- Միջազգային ճանաչում ունեցող ի՞նչ արվեստագետների հետ ես աշխատել:

- Հնարավորություն եմ ունեցել աշխատել Քենդ ԴեՐուժի հետ: Նա երգահան է. Սելին Դիոնի համար նրա գրած “Power of Love”-ը թիվ մեկ հիթը դարձավ: Արդեն 5 տարի է` միասին աշխատում ենք, ստեղծել ենք շատ երգեր, օրինակ` “Wake up Armenia”-ն: Հիմա իրականացնում ենք “Like a Fox” երգի աշխատանքները: Աշխատում եմ նաեւ Ֆելիքս Վեբերի եւ Իրմգարդ Կլարմանի` ASCAP հաղթողի հետ: Նրանց հետ “Hastalavista” երգն եմ ստեղծել, որ հայերեն եւ անգլերեն լեզվով է: Ավելին, հզոր էր աշխատել Յան Վան Դեր Թուրնի հետ, ով աշխատում է *NSYNK-ի եւ Nana-ի հետ:

- “Wake up Armenia” երգիցդ կպատմե՞ս:

- Քենդ ԴեՐուժին շատ եմ պատմել հայրենիքիս մասին, մեր մշակույթն ու պատմությունն եմ ներկայացրել: Եվ մենք որոշեցինք Հայաստանի մասին երգ գրել: Ցանկանում էինք, որ աշխարհն իմանա հայերի անցկացրած դժվար ժամանակների մասին: Wake up-ի կոչ եմ անում, աշխարհի հայությանն ասում եմ, որ պետք է ոտքի կանգնել, աճել, ապրել ու տարածել մեր մշակույթը:

- “Եվրատեսիլյան” փորձություններովդ կիսվի:

- Հաճելի էր մասնակցել 2007-ի “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական շոուին: Հաջող ելույթ էր, ավելին չէի սպասում, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, երկրորդ տեղում հայտնվեցի: Հույս ունեմ` հնարավորություն կունենամ Հայաստանը ներկայացնել “Եվրատեսիլ”-ում: Ինձ համար մեծ պատիվ կլինի: Այս տարվա նույն մրցույթի գերմանական նախընտրական փուլում էլ եզրափակչում հայտնված 8 լավագույնների շարքում էի: Դրա համար շատ ուրախ ու հպարտ եմ, որովհետեւ 4500 մասնակից կար:

Մերի Վոսկանյանը գերմանացիներին հրապուրել է իր գեղեցիկ մուգ գանգուրներով

Մերի Ոսկանյանը գերմանացիներին հրապուրել է իր գեղեցիկ մուգ գանգուրներով

- Տեղյակ ենք, որ թմրամոլության եւ ալկոհոլիզմի դեմ ես պայքարում:

- Թմրամոլության, ալկոհոլիզմի դեմ երգ եմ գրել, որովհետեւ ամեն օր հեռուստատեսությամբ լսում էի` ինչպես են մոտ 20 տարեկան երիտասարդները մահանում դրանից: Ցանկանում եմ օգնել նրանց: Այդ երգը դարձավ եվրոպական ամենամեծ երիտասարդական YOU շարժման սիրելի երաժշտությունը:


- Գերմանական ապրելաոճում ի՞նչն ես սիրում:

-Մարդկանց ազատ մտածելակերպն ու բարդույթավորված չլինելը:

- Ինչքանո՞վ ես կարողացել հայտնի դառնալ Գերմանիայում:

- Քանի որ գերմանական մեծ հեռուստաշոուներին եմ մասնակցել, մարդիկ նկատել են ինձ, հետաքրքրվում են ինձնով, փողոցում տեսնելիս ցանկանում են լուսանկարվել հետս: Ուրախ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ մինչ օրս, բայց սա վերջնակետը չի, դեռ գոլ չեմ խփել: Աշխատում եմ այդ ուղղությամբ:

Մերի Վոսկանյան. “Եվրոպացի տղաները զիլ են, բայց հայ տղաներին չեն հասնի”

Մերի Ոսկանյան. “Եվրոպացի տղաները զիլ են, բայց հայ տղաներին չեն հասնի”

- Եվրոպայում հայտնի դառնալու համար հայուհուն ի՞նչ է պետք:

- Պետք է հայերն օգնեն միմյանց:

- Էմմի Վայնհաուսը, Բեյոնսեն ի՞նչ դեր ունեն քո կյանքում, ցանկանո՞ւմ ես նմանվել նրանց:

- Մեծ դեր ունեն… Նրանք ոգեշնչում են ինձ իրենց երաժշտությամբ: Փոքր ժամանակ հիանում էի ամերիկյան աստղերով, նրանք այնքան տաղանդավոր եւ գլամուրային են, եւ երազում էի` մի օր էլ ես նրանց նման հաջողակ լինեմ:

- Էմմի Վայնհաուսի պահվածքի մասին ի՞նչ կասես:

- Չեմ սիրում մարդկանց դատել, բոլորը գիտեն, որ թմրանյութերը առողջությանը վնաս են: Այն ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ սիրում եմ իր երաժշտությունը շաատ: Տաղանդավոր երաժիշտ է, մնացածն իր գործն է:

- Գանգուրներդ ումի՞ց  ես ժառանգել: Գերմանացիները հայկական արտաքինիդ ի՞նչ հաճոյախոսություններ են անում:

- Կարծում եմ` հորիցս: Մարդիկ հավանում են իմ գանգուր եւ մուգ սեւ վարսերը:

- Ընկեր ունե՞ս, գերմանացի՞ է: Ի՞նչ կարծիքի ես եվրոպացի տղաների մասին:

- Ընկեր չունեմ: Սպասում եմ, որ արքայազնս գա: Եվրոպացի տղաները զիլ են, բայց հայ տղաներին չեն հասնի:):

- Երեւանն էլ ե՞րբ է քեզ տեսնելու:

- Հուսով եմ` շուտով հրավեր կստանամ: Իսկապես, սիրում եմ ելույթ ունենալ հայրենիքումս: Կարոտել եմ շատ ու անհամբեր սպասում եմ հայրենիք վերադարձիս:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1250 | Downloads: 0 | Rating: 3.7/3
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: