Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Միհրան


Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը

“Չեմ մասնակցի “Եվրատեսիլին””

Այն պահից, երբ որոշվեց եւ պաշտոնապես հայտարարվեց Էմմիի`  “Եվրատեսիլում” մեր երկիրը ներկայացնելու մասին, բոլորի հետաքրքրության սլաքն ուղղվեց Միհրանի կողմ. Մադոննային ու այլ գերաստղերին ուղեկցող մեր հայրենակիցը կաջակցի Էմմիին եվրոպական կարեւորագույն մրցույթում, թե` ոչ: Ծամոնի պես ձգվող այս հարցի վերաբերյալ նույնիսկ իրարամերժ պնդումներ հնչեցին. հայկական բլոգներում գրվում էր, որ Միհրանը վստահաբար չի մասնակցելու, իսկ Էմմին էլ Ֆեյսբուքի իր անհատական պրոֆայլում պահանջում էր վերջ տալ Միհրանի փոխարեն պատասխանելուն: “Ե±ս Yes!”-ն էլ փորձեց մրցույթին ընդառաջ պարզել այդ հարցը առաջին ձեռքից` հենց Միհրանից` միաժամանակ հետաքրքրվելով պարող երգչի անձնական եւ ստեղծագործական նորություններից: Անձնականը լրատվամիջոցներից մշտապես խստագույնս թաքցնող Միհրանն այս անգամ բացառություն արեց, ինչն էլ ներկայացնում ենք մեր բացառիկ հարցազրույցում:

Ամերիկաբնակ պարող, երգիչ Միհրանը

- Վերջին շրջանում բոլորին միայն մեկ հարց է հետաքրքրում, արդյոք այս անգամ կուղեկցե՞ս Էմմիին  “Եվրատեսիլ” եւ կաջակցե՞ս մեր մասնակցին:

- Էմմին իմ լավագույն ընկերն է, եւ “Եվրատեսիլում”  նրան ու Հայաստանին միայն հաջողություն եմ մաղթում, սակայն այս տարի չեմ մասնակցելու այդ մրցույթին:

- Հայկական բլոգներից մեկում անգամ հայտնվեց մի նամակ քո անունից, որով ասել էիր, որ չես աջակցելու Էմմիին  “Եվրատեսիլում”: Այդ նամակն իսկապե±ս դու էիր ուղարկել:

- Այո, այդ նամակը գրվել եւ ուղարկվել է իմ կողմից` պտտվող բամբասանքներին վերջ դնելու եւ իմ երկրպագուներին տեղեկացնելու համար, որ չեմ մասնակցելու “Եվրատեսիլին”: Իսկապես չեմ հավատում, որ Հայաստանն ուզում է հաղթել այդ մրցույթում: Եթե նրանք ցանկանային, մենք արդեն հաղթած կլինեինք կամ գոնե լավագույն եռյակում կհայտնվեինք: Մենք ունենք շատ տաղանդավոր երգիչներ, երաժշտական պրոդյուսերներ, խորեոգրաֆներ եւ տնօրեններ: Այսինքն` ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է “Եվրատեսիլը” Հայաստան բերելու համար: Ձեզանից ընդամենը պահանջվում է համախմբվել եւ ստեղծել ‎‎ֆանտաստիկ շոու: Ես բոլոր հնարավոր ճանապարհներով փորձել եմ օգնել, այդուհանդերձ, եթե Հայաստանը պատրաստ է հաղթելու կամ գոնե եռյակում հայտնվելու, ապա նրանք գիտեն` ինչպես ինձ հետ կապ հաստատել:

Միհրան. “Չեմ մասնակցի “Եվրատեսիլին”

- Նեղացա՞ծ ես ինչ-որ մեկից եւ սպասում ես պաշտոնական հրավերի՞:

- Կարծում եմ` հիմնվում եք նախորդ հարցի վրա: Եթե այո, ապա ինձ ճիշտ չհասկացաք. բոլորովին էլ նեղացած կամ զայրացած չեմ որեւէ մեկի վրա: Ես բավականին հստակ պատասխանեցի ձեր հարցին:

- Այժմ  ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ նորություններ ունես հայաստանյան երկրպագուներիդ համար:

- Այժմ Լոս-Անջելեսում տարբեր արտիստներին խորեոգրաֆիա եմ դասավանդում: Նաեւ “Matador Dance Studio”-ի անդամ եմ, որտեղ երեխաներին, երիտասարդներին եւ մեծահասակներին պարել եմ սովորեցնում: Սա մի բան է, որ միշտ ցանկացել եմ անել` աշխատել երիտասարդ պարողների հետ եւ պատրաստել նրանց շոու-բիզնեսի համար:

- Զուգերգ չե՞ս նախատեսում արտասահմանցի աստղերից որեւէ մեկի հետ:

- Այս պահին երաժշտությամբ չեմ զբաղվում, հիմնականում գրում եւ ստեղծագործում եմ այլ արտիստների համար: Բացի այդ, խորեոգրաֆի իմ աշխատանքն ինձանից այնքան ժամանակ է խլում, որ ազատ ժամանակ չեմ ունենում:

Միհրանը Լոս-Անջելեսում տարբեր արտիստներին խորեոգրաֆիա է դասավանդում

- Հայտնի արտասահմանցի կատարողների հետ համագործակցությունդ շարունակվո՞ւմ  է: Է՞լ որ դեմքերի հետ ես աշխատում, որ դեռ շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում:

- Ավելի շատ խորեոգրաֆիա եմ պարապում տեսահոլովակների եւ հեռուստատեսային շոուների համար, քան պարում եմ: Որպես պարող` արել եմ այն ամենը, ինչ ցանկացել եմ: Այժմ հիմնականում ուզում եմ վայելել խորեոգրաֆիայով զբաղվելը: Անցյալ տարի խորեոգրաֆիա եմ պարապել շատ արտիստների հետ, որոնցից են Afrojack feat Eva Simons, Basshunter, Kellly Rowland, Ludacris, Big Time Rush feat Snoop Dog, Victoria Justice-ը:

- 2009-ին` ամուսնությունիցդ հետո մեր ամսագիրը գրեց դրա մասին: Այժմ ինչո՞վ եք զբաղված: Կինդ` Դիանան, ինչո՞վ է զբաղվում:

- Կինս շոու-բիզնեսից միանգամայն տարբերվող ոլորտում է աշխատում: Նա Cedars Sinai հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույր է. այդ հիվանդանոցը քաղաքում ամենահայտնիներից է:

Միհրանն ու Դիանան հարսանյաց հանդեսի ժամանակ

- Գործերի բերումով` հասցնո՞ւմ ես տանը լինել, կնոջդ հետ երկար ժամանակ անցկացնել:

- Մենք երկուսս էլ իսկապես շատ ենք աշխատում: Փառք Աստծո, երկուսս էլ զբաղվում ենք մեր սիրած գործով, ինչը չեն կարող անել շատ մարդիկ: Աշխատում ենք անել ամեն ինչ` միմյանց հնարավորինս երկար ժամանակ տրամադրելու համար եւ գիտակցում ենք, որ դա երկուսիս համար էլ շատ կարեւոր է:

- Դու է՞լ շատ հայ տղաների պես գերադասում ես ծնողներիդ հետ ապրել, թե՞ կարծում  ես, որ պետք է առանձին ապրել:

- Մենք առանձին ենք ապրում, սակայն շատ կապված ենք մեր ծնողների հետ: Եվ եթե երբեւէ լինի դրա անհրաժեշտությունը, մենք դեմ չենք լինի նրանց հետ ապրել:

- Իսկ կնոջդ հետ Հայաստանում լինո
՞ւմ եք, եթե այո`  ի՞նչ առիթներով:

- Ժամանակի սղության պատճառով ես ու Դիանան միասին երբեք չենք եղել Հայաստանում, բայց երկուսս էլ առանձին-առանձին այցելել ենք:

Big Time Rush-ը, Hi Hat-ը, Snoop Dog-ն ու Միհրանը

- Առաջիկայում  կլսե՞նք Միհրանի հայր դառնալու մասին ուրախալի լուրը, թե դեռ չեք շտապում համալրել ընտանիքը:

- Մենք ծրագրում ենք համալրել մեր ընտանիքը եւ ո՞վ գիտի, գուցե շուտով ուրախալի լուր կունենանք:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2490 | Downloads: 0 | Rating: 3.0/23
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: