Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Miss Intercontinental 2010


Հայաստանը ներկայացնում է Ինեսսա Թադեւոսյանը :)

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Դոմինիկյան Հանրապետությունում կանցկացվի "Miss Intercontinental 2010” գեղեցկության մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Ինեսսա Թադեւոսյանը:

Հայաստանը ներկայացնում է Ինեսսա Թադեւոսյանը :)

Այս մասին Bravo.am-ին տեղեկացրեց Հայաստանում "WORLD LEAGUE OF BEAUTY AND FASHION” ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը, ով ընտրել է "Miss Intercontinental 2010”-ի մեր երկրի ներկայացուցչին. «Հայաստանում միայն մեր կազմակերպությունն է միջազգային մրցույթներին մասնակիցներ տանում, ովքեր ոչ միայն Հայաստանից են լինում, այլեւ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից եւ այլն: Ես ընտրել եմ Ինեսսային, նրա նկարներն ու տվյալներն ուղարկել կազմակերպիչներին, եւ իրենք ընդունել են մեր մասնակցին»: Աշոտ Խաչատրյանն ասում է, որ Ինեսսային է ընտրել, քանի որ նա շատ հայտնի մոդել է:

"Միսս Կովկաս” մրցույթին Ինեսսան արժանացել է գլխավոր մրցանակին` դառնալով "Միսս Կովկաս 2005”

Ինեսսա Թադեւոսյանի մոդելային գործունեության ու "Miss Intercontinental 2010”-ի մասին տեղեկանալու համար փորձեցինք կապ հաստատել նրա հետ: Նա մեզ տրամադրեց լուսանկարներ մրցույթի ընթացքից, պատմեց իր մասին:

Կայանալու է "Miss Intercontinental 2010” գեղեցկության մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Ինեսսա Թադեւոսյանը

Bravo.am-ի հետ զրույցում Ինեսսան ասաց, որ առաջին անգամ չի Հայաստանը  ներկայացնում արտերկրում` միջազգային մրցույթում. «Դեռ 2005-ին մասնակցել եմ "Միսս Կովկաս” մրցույթին, որտեղ կային աղջիկներ ողջ Կովկասից, արժանացել եմ գլխավոր մրցանակին` դառնալով  "Միսս Կովկաս 2005”: 2007-ին մասնակցել եմ "Miss Russian Bikini” մրցույթ-փառատոնին, որտեղ ստացել եմ առաջին "Vice Miss” տիտղոսը, 2008-ին Լաս Վեգասում մասնակցել եմ  "Miss Havanian Tropic International”-ին, ուր 120 աղջիկներից ես եղել եմ լավագույն 15-ի մեջ, նույն թվին եղել եմ նաեւ Ալբանիայում, մասնակցել "Miss Glob International 2008”-ին եւ ստացել 3 մրցանակ` "Miss Talent”, "Miss Disco Queen International” եւ "Miss Bikini”: 2009-ին էլ Բուլղարիայում մասնակցել եմ "Best Model of the World”-ին եւ արժանացել "Best Look in Bikini” տիտղոսին»:

«Հույս ունեմ, որ մրցույթի ավարտին լավ լուրերով կկապվեմ ձեզ հետ». Ինեսսա Թադեւոսյան

Ինչպես նշեցինք, Ինեսսան այսօր Դոմինիկյան Հանրապետությունում է, իսկ մրցույթն արդեն սկսված է: Մասնակիցների առօրյան հագեցած է նկարահանումներով, պարապմունքներով եւ ուրախ երեկույթներով: Մրցույթին մասնակցում են 60-ից ավել գեղեցկուհիներ, բայց դա մեր մասնակցին չի հուզում. «Հույս ունեմ, որ մրցույթի ավարտին լավ լուրերով կկապվեմ ձեզ հետ»:
Bravo.am-ը խոստանում է տեղեկացնել մրցույթի արդյունքների մասին, իսկ մեր երկրի ներկայացուցչին հաջողություն մաղթում::)












Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1114 | Downloads: 0 | Rating: 4.6/9
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: