Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մկրտիչ Արզումանյան


«Կարգին սերիալ»-ը թարմություն կբերի :)

«Կարգին հաղորդման» երկրպագուներին, կարծում եմ, հայտնի է, որ շուտով եթերում կլինի «Կարգին սերիալ»-ը` Հայկոյի ու Մկոյի մասնակցությամբ: Նախքան այդ Bravo.am-ը զրուցեց սերիալի գլխավոր դերակատարներից Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեզ պատմեց ծրագրի ու գաղափարի մասին:

Մկրտիչ Արզումանյանը` Մկոն

«Մոտ 8-9 ամիս առաջ ծնվեց այս սերիալի գաղափարը: Այն աշխարհում հայտնի «Sitcom» ֆորմատով է, որը մեզ շատ հետաքրքիր թվաց: Ուզում էինք թարմ բան անել, մի քանի գաղափարների շուրջ էինք մտածում, բայց կանգ առանք սրա վրա, որը զգացինք` կարող ենք անել»: 8-9 ամիս տղաներն աշխատել են այս ուղղությամբ, առաջին սերիան էլ 7-8 անգամ գրել ու ջնջել. «Հետաքրքիր ժանր է, Հայաստանում նման բաներ եղել են, բայց սա էլ իր նրբությունները, գաղտնիքներն ունի. մենք բծախնդրորեն ենք փորձում մոտենալ հարցին: Իմ կարծիքով, ճիշտ ուղու վրա ենք»:

Հումորիստը շատ քիչ է համարում այն, ինչ այսօր տրվում է հեռուստադիտողին

Սերիալի սցենարը գրում են տղաների ընկերները`Աշոտ Աբրահամյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը, որոնց հետ տարբեր նախագծեր են իրականացրել: Այդ ուղղությամբ աշխատում է նաեւ ռեժիսորը` Արման Մարությանը. «Մենք էլ ենք նայում, անհրաժեշտության դեպքում ինչ-որ բաներ փոխում»: Սցենարը գրվում է կենցաղային թեմաների հիման վրա: Գլխավոր դերերում, ինչպես նշեցինք, հանդես են գալիս Հայկոն ու Մկոն, ովքեր մարմնավորում են երկու` իրարից 180° տարբեր եղբայրների: Սերիալում կլինեն այլ հերոսներ եւս. «Չեմ ուզում փակագծերը շատ բացեմ: Շուտով անոնսներից ու սերիալից հեռուստադիտողին ամեն ինչ պարզ կլինի»,- ասում է Մկոն ու հավելում, որ, «Կարգին հաղորդման» նման, սերիալը եւս նախատեսված է տարբեր տարիքային խմբերի լսարանի համար:

Մկոն նշում է, որ պատասխանատու է սերիալի անվանումը` «Կարգին». «Նման անվանում ունեցող հաղորդումը պետք է բոլորին դուր գա: «Կարգին հաղորդման» ժամանակ էլ, ճիշտն ասած, վախենում էինք այն «Կարգին» կոչել, բայց մեր ունեցած տարբերակներից լավագույնը դա էր…»: :)

Շուտով եթերում կլինի "Կարգին սերիալ”-ը` Հայկոյի ու Մկոյի մասնակցությամբ

Ի դեպ, մենք խոսեցինք նաեւ «Կարգին հաղորդման»  մասին վերջերս պտտվող լուրերից` իբր հաղորդումը փակվել է Լեզվի պետական տեսչության հրամանով, այն սպառել էր իրեն եւ այլն: Իրականում Հայկոն ու Մկոն նոր բան, թարմություն էին ուզում անել. «Հաղորդումը հիմա էլ է եթեր գնում, ուղղակի մեր հին նկարահանած անեկդոտներն են: Եթե Լեզվի տեսչության հրամանով այն փակվեր, հիմա էլ եթերում չէր լինի:): Հնարավոր է, որ հետո մենք վերադառնանք հաղորդմանը… դա կախված է նրանից, թե ինչքան կտեւի մեր նոր նախագիծը: «Կարգին»-ը մեզ շատ հարազատ պրոյեկտ է, կարելի է ասել, որ մեր համար ամենալավն է»:

Սերիալը կհեռարձակվի շաբաթական 2 անգամ. «Չնայած նմանատիպ ծավալի համար նախատեսված է 1 օր, բայց մենք, հստակ գիտակցելով, որ կարող ենք ապահովել 2-ը, ընտրեցինք շաբաթական 2 օր` 20-25 րոպե տեւողությամբ»: Առաջին սերիայի ցուցադրությունը նախատեսված է սեպտեմբերի 14-ին: :)

""Կարգին”-ը մեզ շատ հարազատ պրոյեկտ է, կարելի է ասել, որ մեր համար ամենալավն է”. Մկո

«Ուզում եմ, որ ռեալ աշխատեն ու ձգտեն լավին»

Խոսելով հումորի ասպարեզում առկա մրցակցության մասին` Մկոն ասաց, որ ցանկացած բնագավառում մրցակցությունը ճիշտ է համարում. այն ստիպում է յուրովի ներկայանալ ու ձգտել ավելի լավին: «Երբ մենք նոր էինք սկսում, մրցակցություն չկար, իսկ այսօր կա: Ճիշտն ասած, մենք մեր գործն ենք անում ու չենք խորանում` ի՞նչ, ե՞րբ…»: Մկոն ասում է, որ մրցակիցներ իրենք էլ ունեն, բայց անուններ չի նշում: Փոխարենը պատմում է, որ երբ ժամանակ է ունենում, դիտում է հումորային բոլոր հաղորդումները. հետաքրքիր է` ինչպես են աշխատում սցենարիստներն ու դերասանները, բայց պրոբլեմներ շատ է տեսնում` հումորի մակարդակը, թերի մոտեցումը, ժամանակի պակասը եւ այլն:

"Ուզում եմ, որ ռեալ աշխատեն ու ձգտեն լավին”. Մկո

«Մտնում են այնպիսի պրոյեկտի տակ, որտեղից չեն կարողանում դուրս գալ: Երբ նայում ես, ծիծաղդ, լացդ է գալիս, թե ինչու են համաձայնել այդ քանակի գործ անել: Դա նրանից է, որ իրենց ուժերը ռեալ չեն գնահատում: Մեզ էլ են շատ առաջարկներ անում՝ անթիվ, անհամար առաջարկներ, որոնք մենք կարող ենք վերցնել ու ասել, թե ձեռի հետ կանենք, բայց մենք չենք ընդունում. դա կազդի մեր հաղորդման վրա: Մենք պիտի անենք մեր գործը, որը խլում է  ժամանակի 90%-ը: Դրանից ավել ինչ-որ բանի մեջ մտնելն աբսուրդ է»:

Հումորիստը շատ քիչ է համարում այն, ինչ այսօր տրվում է հեռուստադիտողին. «Ասել, որ «էս ա, ուզում եք` ուզեք, չեք ուզում` ավելի լավ բան չկա» սխալ է: Հաստատ համոզված եմ, երբ մի նոր, ուժեղ բան լինի, բոլորը կսկսեն աշխատել. հենց տեսնեն, որ իրենց հավասար մեկը «պոկվեց» առաջ, այդ ժամանակ սառը ջուր կլցնեն իրենց գլխին ու…»:

Մկոյին շատ է ուրախացնում, որ կա КВН-ի լիգա

Մեր զրուցակիցը ցանկանում է, որ ռեալ աշխատեն ու միշտ ձգտեն լավին, իսկ հումորի համար կարեւոր է համարում ակտուալ ու բոլորին հետաքրքիր լինելը: Պետք է հումորը ֆանտաստիկ չլինի, որ հեռուստադիտողը, նայելով այն, իրեն հարազատ, ծանոթ բան տեսնի. «Այդ կերպարների մեջ ամեն մարդ պետք է տեսնի իրեն, իր հարեւանին եւ այլն»: Մկոն համարում է, որ այս բնագավառ մտնելու համար իրենց ամենակարեւոր դպրոցը КВН-ն է եղել. «Մենք շատ բան սովորեցինք, որ մինչեւ հիմա մեզ օգնում է: Բայց КВН-ի խաղն էլ չես կարող ամեն տեղ ցույց տալ. միանգամայն տարբեր մոտեցում է, КВН-ի տարիքն է ուրիշ…»:

Հիմա Մկոյին շատ է ուրախացնում, որ կա КВН-ի լիգա. «Ճիշտ է, շատ անկապ բաներ կարող է տեսնենք, լսենք, բայց ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավաքվում են ինչ-որ տեղ, ծիծաղալու բաներ են ուզում մտածել եւ հեռու են մնում փողոցում պարապ կանգնելուց, արեւածաղիկ կեղեւակելուց: Իսկ որակի ուղղությամբ պետք է աշխատեն КВН-ով զբաղվողները: Հուսով եմ` լավ կլինի: Կարեւորը, որ կան այդպիսի մարդիկ, իսկ նրանցից մի քանիսը կառանձնանան որպես սցենարիստներ կամ դեմքեր…»:

Մկոն թամադայություն չի անում եւ երբեք էլ չի արել

Զրույցի վերջում անդրադարձանք մի հարցի, որը նույնպես, անհիմն շշուկների շնորհիվ, տեղ էր գտել մամուլում. «Մենք կյանքում թամադայություն չենք արել. դա մեր պրինցիպներին դեմ է: Կապ չունի թվի մեծությունը, կապ չունի` ու՞մ համար է կամ ի՞նչ է»: Կարծում եմ, Մկոյի ասածից պարզ է` ինչի մասին է  խոսքը: Պարզվում է` Մկոն թամադայություն չի անում, երբեք էլ չի արել, հետեւաբար` չի զբաղեցնում ամենաթանկ թամադաների վերին հորիզոնականները. «Եթե ինչ-որ մեկը տեսել է ինձ այդ գործն անելուց, թող գա եւ ասի, որ ես թամադայություն եմ արել:)»:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1336 | Downloads: 0 | Rating: 4.2/13
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: