Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Նաիրա Մովսիսյան


«Անունս չէին հիշում ու «Արմենիա» էին ինձ ասում»:)

Նաիրա Մովսիսյանը օրերս հաղթանակած վերադարձել է Դոմինիկյան Հանրապետությունից: Մանեքենուհին մասնակցել է «Mrs Beauty Millennium International-2011» ամենամյա գեղեցկության մրցույթին:

Մանեքենուհի Նաիրա Մովսիսյանը

Գեղեցկության մրցույթին մասնակցելու առաջարկը Նաիրան ստացել է «Միսս եւ միստր աշխարհ» կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանից: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է մասնակցել այս մրցույթին: «Սկզբում մտավախություն ունեի, որ չի ստացվի, դեսպանատանը կմերժեն կամ չեմ կարողանա հաղթահարել հուզմունքս, բայց այս դեպքում ծայրահեղությունից ծայրահեղություն էր. ամեն ինչ հրաշալի էր:)»,- նշեց մանեքենուհին:

Մինչ եզրափակիչ փուլը տեղի են ունեցել «Ազգային տարազ», «Fashion Millennium» փուլերը. «Երկրորդ փուլի ժամանակ յուրաքանչյուր մասնակից պետք է հագներ յուրահատուկ զգեստ: Իմ մտահղացմամբ հագել էի կանաչ ու սեւ զգեստ, որն անսպասելիորեն շատ լավ արձագանք ունեցավ:): Աղջիկները, հյուրերը հաճոյախոսություններ էին անում, ասում էին, որ իմ զգեստը կհաղթի: Ժյուրին այդ զգեստս համարեց լավագույնը, ինչի համար արժանացա «Fashion Millennium» մրցանակին»:

Մանեքենուհին մասնակցել է «Mrs Beauty Millennium International-2011» ամենամյա գեղեցկության մրցույթին

Հաջորդ օրը կոկտեյլային վարդագույն զգեստներով մասնակիցները պատասխանել են ժյուրիի անդամների հարցերին: «Հարցրին, թե որն է իմ մասնակցության նպատակը, ես էլ պատասխանեցի, որ Հայաստանը փոքր երկիր է, շատերը նույնիսկ չգիտեն, կուզեի իմ հաղթանակով երկրիս մասին շատերն իմանան, այդպես ինձ լավ կզգամ»: Նաիրան նշում է, որ մասնակիցներին պատմել է Հայաստանի ու հայերի մասին, ամենաշատը հաճելիորեն զարմացել է վերելակի մեջ, երբ մի զբոսաշրջիկ, «Արմենիա» լսելով, բացականչել է` Շառլ Ազնավուր. «Անգլերեն էր խոսում, բայց կարծում եմ` ֆրանսիացի էր: Այնքան լավ ինձ զգացի, շատ հպարտ էի: Երբ երկիր ես ներկայացնում, որի մասին օտարազգիները չգիտեն, մի հոգի էլ ճանաչում է, արդեն հաճելի է: Այնքան էի ասել «Արմենիա», անունս չէին հիշում ու «Արմենիա» էին ինձ ասում»:

Նաիրա Մովսիսյանը եզրափակչի ժամանակ արժանացել է «Princesa Granate-2011» տիտղոսին, վերջում էլ`  գլխավոր թագին. «Գումարային մրցանակ չկար, ստացա  հետաքրքիր այլ նվերներ, նաեւ հրավեր` թագադրելու հաջորդ տարվա հաղթողին: Կշարունակեմ մասնակցել մոդելային "միսիս” մրցույթների, հավանաբար, ամռանը կմասնակցեմ «Միսիս Տիեզերք» մրցույթին»:

Նաիրա Մովսիսյանը օրերս հաղթանակած վերադարձել է Դոմինիկյան Հանրապետությունից

Դոմինիկյան Հանրապետություն մեկնելիս մոդելը չի մոռացել հայկական հուշանվերներ տանել, բայց խոստովանում է` ավելի շատ նվեր է ստացել, քան նվիրել: Ճամպրուկում հիմնականում տեղավորել է իր պոդիումային զգեստները: Այդ զգեստները գեղեցկուհուն տրամադրել են մոդելավորողներ Ալիսա Հարությունյանը, Անի Բաբայանը, իսկ տարազը` Սոֆի Դեւոյանը:

172 սմ հասակով Նաիրան մանեքենուհի դառնալու մասին չի երազել, մտածել է` բարձրակրունկների վրա քայլելիս կընկնի: Ընկերուհու հորդորով սկսել է մասնակցել մոդելային մրցույթների: «Առաջին անգամ հրավիրեցին մասնակցելու վարսահարդարների մրցույթի ցուցադրությանը, պետք է ինձ սանրվածք անեին, ես էլ ստիպված պետք է պոդիումի վրա քայլել սովորեի:)», – ժպիտով հիշում է մանեքենուհին. «Հիմա ցուցադրությունների քիչ լինելու պատճառով կարոտում եմ պոդիումը ու պահանջ եմ զգում: Լուսանկարվելն էլ իր հետաքրքրությունն ունի, ընթացքի մեջ ընկնելիս չես ուզում դադար տալ, անգամ եթե շատ ես հոգնել»:

Մանեքենուհին իր զգեստի համար արժանացավ «Fashion Millennium» մրցանակին

Մասնագիտությամբ մանկաբարձուհի Նաիրա Մովսիսյանը իր մասնագիտությամբ աշխատել է, հասկացել, որ իրենը չէ, սիրում է իր ամենակարեւոր հոբբին` մոդելինգը, վաստակածից էլ դժգոհ չէ:). «Մեր գործն ամենօրյա աշխատանք չէ, կարող ես ամիսը մեկ-երկու անգամ մասնակցել որեւէ միջոցառման որպես մոդել` ստանալով մեկ ամսվա աշխատավարձ»:











Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1613 | Downloads: 0 | Rating: 4.1/7
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: