Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Որոգայթ


Հայտնի սերիալն «արտահանվեց» Ռուսաստան

Ռուսաստանյան «Ցենտրալ Պարտներշիփ» կինոընկերությունը «Շանթ» հեռուստաընկերությունից ձեռք է բերել Ռուսաստանում «Որոգայթ» սերիալը արտադրելու արտոնագիր:

“Որոգայթ” հեռուստասերիալ

“Որոգայթ” հեռուստասերիալ

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում ասել է կինոընկերության գործադիր տնօրեն Զլատա Պոլիշչուկը:

«Սա առաջին դեպքն է, երբ ռուսաստանյան պրոդյուսերը արտոնագիր է ձեռք բերում ԱՊՀ իրավատիրոջից»,- ասել է նա: «Մեզ համար արտոնագրի վաճառքը նախադեպ է»,- իր հերթին նշել է «Շանթ»-ի նախագահ Արթուր Եզեկյանը:

“Որոգայթ” հեռուստասերիալ

“Որոգայթ” հեռուստասերիալ

2008-2009թթ. 380 դրվագով հեռարձակված «Որոգայթը» ամենահաջողված սերիալն է եղել հայկական հեռուստատեսության ողջ պատմության մեջ: Սերիալի լսարանի մասնաբաժինը չորս տարեկանից բարձր հանդիսատեսի շրջանում կազմել է միջինը 60-70%, իսկ առավելագույն ցուցանիշը հասել է նույնիսկ 90%-ի, ասել է Արթուր Եզեկյանը` վկայակոչելով AGB Nielsen Media Research-ի հեռուստաչափումների տվյալները:

“Որոգայթ”

“Որոգայթ”

«Ցենտրալ Պարտներշիփ»-ը ձեռք է բերել սերիալի առաջին մասի արտոնագիրը, որը պարունակում է շուրջ 150 սերիա: Արթուր Եզեկյանն ասել է, որ օրիգինալ տարբերակում մեկ դրվագի տեւողությունը կազմել է 30-35 րոպե, սակայն ռուսաստանյան տարբերակում այն կարող է շարունակվել մեկ ժամ, հետեւաբար, սերիաների քանակը կարող է հասնել 70-80-ի: Սցենարը վերամշակվելու է հատուկ ռուսաստանյան հեռուստադիտողի համար, ասել է Զլատա Պոլիշչուկը:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 930 | Downloads: 0 | Rating: 4.2/4
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: