Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Քեմերոն Դիաս


"Ի՞նչ սպասել, երբ երեխայի ես սպասում”

2012-ին մայիսին Քեմերոն Դիասը չի մայրանա. կայանալու է դերասանուհու մասնակցությամբ` "Ինչի՞ սպասել, երբ երեխայի ես սպասում”  ֆիլմի պրեմիերան :) : Բայց ամերիկուհու անձնական կյանքում էլ փոփոխություններ կան:

Դերասանուհի Քեմերոն Դիասը

Քեմերոն Դիասը 1988-ին վերջակետ է դնում երկու տարի տեւողությամբ` իր եւ դերասան Մեթ Դիլոնի սիրավեպին, ուղիղ մեկ տարի անց դերասանուհին սիրային նոր հարաբերություններ է սկսում Ջարեդ Լետոյի հետ, որոնք ավարտվում են 2003-ին: Հենց նույն տարում նրա նոր սիրելին է դառնում Ջասթին Թիմբերլեյքը…

2010 թվականի հուլիսին Քեմերոնը սկսում է հանդիպել Ալեքս Ռոդրիգեսի հետ: Ինչպես հայտնի է դարձել, դերասանուհու այս սիրավեպը եւս ավարտվել է. նա կրկին միայնակ է:

Դերասանուհի Քեմերոն Դիասը

39-ամյա  Քեմերոնն ու  36 -ամյա Ալեքսը հարաբերությունները խզել են այս ամառ: "Քեմերոնը զբաղված է իր կարիերայով: Ալեքսը եւս ցանկանում է կենտրոնանալ սպորտի վրա: Երկուսն էլ իրենց նվիրել են սեփական մասնագիտություններին: Այնուամենայնիվ, նրանք ընկերներ են մնացել, շարունակում են շփվել եւ միմյանց լավ են վերաբերվում: Ալեքսը հարգում է Քեմերոնին”,- նշել է բեյսբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:):

Նշենք,  Դիասը ողջ կարիերայի ընթացքում պարբերաբար կրկնել է` "իրեն դուր է գալիս չամուսնացած կին լինել, ցանկանում է միայնակ լինել”, այնպես որ, Դիասի  հերթական սիրելին դառնալու հույս ունեցող երկրպագուների աչքը լույս;):








Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1115 | Downloads: 0 | Rating: 3.1/7
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: