Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս


Զույգի մեղրամսի լուսանկարներն ու 3300 դոլարանոց գիշերը

Քիմ Քարդաշյանն, ով օգոստոսին դարձավ Քրիս Համֆրիսի կինը, արդեն իսկ սկսել է իր դժգոհությունները հայտնել;). "Ամեն ինչ այնքան արագ ստացվեց… Կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, որպեսզի վայելեի հարսանիքս”:

Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը

Ռեալիթի շոուի աստղը պսակադրությունից հետո թեեւ հայտարարել էր, որ աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով մեղրամսի կմեկնեն միայն հաջորդ տարի, նշել է` "վերջին րոպեին Քրիսն իրեն անակնկալի է բերել ու կատարյալ մեղրամիս են անցկացրել”:

Իհարկե, Քարդաշյանը սեփական մեղրամիսի մանրամասներն ու լուսանկարները ներկայացնելու առիթը եւս չէր կարող ձեռքից բաց թողնել: Եվ այսպես, 30-ամյա Քիմն ու 26-ամյա Քրիսը մեղրի պես քաղցր օրեր են անցկացրել Իտալիայի Ամալֆի ծովափին` հանգրվանելով "Santa Caterina” հյուրանոցի "Ռոմեո եւ Ջուլիետ” շալեում, որտեղ յուրաքանչյուր գիշերվա համար զույգը վճարել է 3.300 դոլար:):

Քիմն ու Քրիսը մեղրամիսն անցկացրել են Իտալիայում` "Santa Caterina” հյուրանոցի "Ռոմեո եւ Ջուլիետ” շալեում

Մեղրամսի ընթացքում Քիմը բիկինիների ցուցահանդես է կազմակերպել;). երեք օրվա ընթացքում լուսանկարիչները նրան ֆիքսել են վեց տարբեր լողազգեստով: Ի դեպ, գեղեցկուհին ցուցադրել է նաեւ հատուկ իր համար կարված` "Միսսիս Համֆրիս” գրությամբ բիկինին:

Քիմ Քարդաշյան Համֆրիսը "People”  ամսագրին տված հարցազրույցում նշել է` իրեն լավ է զգում ամուսնացած կնոջ կարգավիճակում ու հույս ունի` շուտով զավակ կունենա. "Մայր լինելն այն է, ինչ միշտ ցանկացել եմ”:


















Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2152 | Downloads: 0 | Rating: 3.5/15
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: