Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Ռազմիկ Ամյան


«Եվա Ռիվասի համար բեք-վոկալ չեմ լինի»

Ռազմիկ Ամյանը “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլում հանդես է գալու “My love” երգով: Bravo.am-ն արդեն պատմել է, որ երգի երաժշտությունը Վահրամ Պետրոսյանինն է, խոսքերը` Վարդան Զադոյանինը, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը: Ռազմիկն ասում է, որ նախընտրական փուլի համար փոքրիկ շոու են կազմակերպել. “Զուտ նրա համար, որ աչքին հաճելի լինի”: Շոուին կմասնակցի Սոֆի Դեւոյանի պարային համույթը:

Ռազմիկ Ամյանը մասնակցելու է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Ռազմիկ Ամյանը մասնակցելու է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլին

“Հույս ունեմ, որ նախընտրական փուլում լավ կլինի ամեն ինչ: Իհարկե, ինչ խոսք, կուզեմ, որ ընտրվի իմ երգը: Տեսնենք` ինչ կստացվի”,- ասաց Ռազմիկ Ամյանը:

Նա նշեց, որ մյուս մասնակիցների հետ հարաբերությունները բարիդրացիական են .“Եթե մրցակցությունը խանգարի, դրանից ո՞վ է շահելու: Կարծում եմ` պետք է կոլեգիալությունը պահպանվի: Անկախ նրանից` մասնակցում ենք, թե` ոչ, անցնում ենք, չենք անցնում”:  Երգչի համար կարեւորը  պարզ ճակատով, պարզ երեսով իրար աչքերի նայել կարողանալն է:

Ռազմիկ Ամյանը պատրաստ է կանգնել հաղթողի կողքին

Ռազմիկ Ամյանը պատրաստ է կանգնել հաղթողի կողքին

Ի դեպ, փետրվարի 9-ին “Mezzo” ակումբում Եվա Ռիվասի “Apricote stone” /“Ծիրանի կորիզ”/ երգի շնորհանդեսի ժամանակ նորահայտ երգչուհու պրոդյուսեր, “Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը հայտարարեց` եթե Ռազմիկ Ամյանը չհաղթելու դեպքում համաձայնի Եվա Ռիվասի հետ որպես բեք-վոկալ հանդես գալ, մեծ սիրով կընդունեն: Հիշեցնենք, որ Ռիվասի հետ որպես բեք-վոկալ հանդես են գալիս Տիգրան Պետրոսյանն ու Գոգա Խաչատրյանը:

Bravo.am-ը ճշտել է Ռազմիկ Ամյանի մտադրությունը: “Շատ բան կարող է ուզեն: Ես եմ ընտրելու` ում հետ երգել: Ասել եմ, որ պատրաստ եմ կանգնել հաղթողի կողքին, եթե պետք լինի: Իսկ ում հետ, ես պետք է որոշեմ”,- ասաց Ռազմիկ Ամյանը:

Եվա Ռիվասի համար որպես բեք-վոկալ հանդես կգա՞ Ռազմիկ Ամյանը: “Ոչ: Ասելու ձեւ կա: Եթե ձեռք առնելով են դա ասել, չարաչար սխալվում են”,- նշեց Ռազմիկ Ամյանը:

Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանն էլ ասաց, որ որոշել են հաղթել. “Ռազմիկը պետք է ընտրի` ում հետ է ցանկանում երգել: Պարզապես հնչեցնելուն ձեւ կա: Ռազմիկն ասել է` միանշանակ կօգնի: Ես էն մարդը չեմ, որ պետք է լրագրողների միջոցով պատասխաններ տամ: Մենք բոլորի հետ շատ դրական, ընկերական վիճակների մեջ ենք, գնալու ենք “Եվրատեսիլ” ու այնտեղ պայքարենք տարբեր ազգերի հետ: Մենք որոշել ենք ոչ թե պարզապես մասնակցել, այլ հաղթել եւ մրցույթը Հայաստան բերել”:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 807 | Downloads: 0 | Rating: 3.8/4
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: