Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Rippi


Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն, ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է տվել Bravo.am-ին: Երգչուհին ուզում է` ոչ միայն իր հագուստի բացությունը գնահատեն, մեկ էլ հիմա արդեն ուրախ է, որ նախկին սիրելիի հետ ոչինչ չստացվեց:

Սկանդալային երգչուհի Rippi-ն

Սկանդալային երգչուհի Rippi-ն

Ես շատ-շատ լուրջ նպատակներ ունեմ. ուզում եմ համաշխարհային աստղ դառնալ:

Հնարավոր չէ արտահայտությունը բացառում եմ: Սահմաններ չկան, եթե ուժեղ ես, շատ ես աշխատում, ամեն ինչ կարող ես:): Չնայած` հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել:

Թույլ կտամ այն ամենը, ինչն իմ ինքնասիրության վրա չի ազդի: Ես էմոցիոնալ եմ ու շուտ եմ հուզվում: (Rippi)

- Rippi-ական ազատությունը ո՟րն է:

- Տարօրինակ ազատություն է ու տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով է ինձնից դուրս գալիս: Կարող է նստած ծամոնով խաղամ` շատ երկաաար, զարմանան: Ինձ հավես է, ես այդ պահին այդպես եմ ուզում: Առաջ անհանգստանում էի, հիմա ազատվել եմ այդ կարծիքներից նեղվելուց: Իմ ազատությունը օվկիանոսի պես անծայր է: Ջրի հետ էմոցիոնալ կապ ունեմ:):

Երգչուհին ուզում է համաշխարհային աստղ դառնալ

Երգչուհին ուզում է համաշխարհային աստղ դառնալ

- Որեւէ բարդույթ չունե՟ս:

- Ստից բաներ են: Առաջ մաշկիս գույնից, եղունգներիս վատ վիճակում լինելուց կկոմպլեքսավորվեի, բայց հիմա ինչքան գնում է, այնքան ազատ, հարմար ու լավ եմ զգում: Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ: Հա, սիրուն ավանդույթներ էլ ունենք, բայց միայն գնահատում եմ դրանք, գուցե մարդիկ սխալ հասկանան, իրենց խնդրին է: Ես հաստատ կոմպլեքսավորված չեմ:

- Հայ, ոչ քեզ պես ազատամիտ աղջիկների մասին ի՟նչ կասես:

- Ես իրենց ասելու բան չունեմ: Մի ֆիլմ կա. hանցագործները մեքենայով գնում են, մեկը ասում է. “Ես չէ, որ պետք է դատեմ ձեզ: Երեք տղա նստած եք առանց աղջիկների, առանց ռեփի, ես ձեզ ասելու բան չունեմ…:)”: Թող ազատվեն, դա լավ է:): Լավ, խենթ ազգ ենք, բայց շատ սահմանափակ, դա լավ չի: Չնայած` ինձ պես տարբերվողներն էլ շատ-շատ են: Ես Հայաստանում չեմ նեղվում, ուղղակի ուզում եմ գնալ:

Rippi. “Հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել”

Rippi. “Հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել”

- Ինչի՟ց ես նեղանում:

- Նեղացկոտ եմ: Շատ հիմար բաներից կարող եմ նեղանալ: Հետո ինքս հասկանում եմ, որ հիմարություն էր, ու ուզում եմ զանգել, ասել` կներեք: Ընկերներիցս, ընկերուհիներիցս, գործընկերներիցս ստից բաների համար հնարավոր է նեղանամ: Նույնիսկ նեղանում եմ, երբ երգս են մի քիչ ուշացնում: Հետո ասում են` Ռիփ, լավ էլի, մեծ մարդ ես, ինչքան ժամանակ է` քեզ ճանաչում ենք:):

- Հիմա ումի՟ց ես “խռոված”:):

- Ընկերուհուցս նենց էի նեղացել, որովհետեւ պայմանավորվել էինք, հանդիպման վայրը խառնել էր, ես էլ գործի առումով շատ լարված ու ներվային էի էդ օրը. երեկ չէ, առաջին օրն էր: Օպերայի հարեւանությամբ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմացի ցայտաղբյուրի մոտ երկու ժամ սպասել եմ: Եկավ, ասում է` ոչինչ, կոնֆետ կտամ քեզ… :)

Rippi. “Ինձ չսիրողներ ահագին կան”

Rippi. “Ինձ չսիրողներ ահագին կան”

- Անցորդները ինչպե՟ս էին արձագանքում:

- Ռեպլիկաներ չեղան, որովհետեւ բավական մեծ ակնոցներ եմ դնում, բայց մանավանդ վերջերս շատ-շատ են ճանաչողները: Տարբեր են ռեակցիաները. աղջիկները հիմնականում վատ նայում, գնում են: Ուրիշները մեկ էլ ասում են` վայ, Rippi-ն… Կարող է գան, նկարվեն: Մեծ ակնոցներ սիրում եմ, համ էլ հարմար չի, որ դրսում ամեն վայրկյան տեսնեն ինձ: Հանգիստ է, որ գլուխդ կախ գնում, գալիս, քո գործն ես անում:

- Քեզ չսիրողները շա՟տ են:

- Էս վերջերս թշնամիներս ինչ-որ քիչ են նկատվում, բայց, կարծում եմ, հա, ունեմ: Ինձ չսիրողներ ահագին կան:

Rippi. “Որ չեն լինում բացասական կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է”

Rippi. “Որ չեն լինում բացասական կարծիքներ, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է”

- Լսել եմ` բացասական կարծիքների “մանիակ” ես:):

- Առաջ կայքերում իմ մասին գրված վատ կարծիքներից շատ էի հուզվում, հիմա սովորել եմ, նույնիսկ պահանջ եմ զգում:): Որ չեն լինում բացասական կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է: Բայց չէ, վերջին ` “Ես առաջինն եմ” տեսահոլովակից հետո լավ դոզա ստացա:): Իմ ոճն այնպիսին է, որ ուզեմ-չուզեմ, վատ արձագանքողներ կլինեն: Սկանդալներ գնահատող մարդ եմ, սկանդալային եմ: Դա ավելորդ PR է: Ի դեպ, ինձ քննադատողների 99.5 տոկոսը աղջիկներն են: Դա իրենց սահմանափակ լինելուց է: Թող ինձ պես իրենք էլ անեն այն, ինչ ուզում են: Քանի որ չեն կարող, ազդվում են: Արտաքինի ֆակտորն էլ կա: Այս երեւույթը ամեն տեղ կա, Հայաստանում` չափազանցված: Իմ հասցեին հայհոյանքներ էլ են լինում, դրան էլ եմ նորմալ վերաբերում: Ուղղակի կուզեի` գնահատեն այն, ինչ ես ցույց եմ տալիս, ոչ թե հագուստի բացությունը:

- Ե՟րբ այս Rippi-ն դարձար:

- Անունս միամիտ որոշվեց: Իմ անձնագրային անվանը շատ մոտ է: Հիմնականում ավելի ճիշտ կլինի անգլերենով գրեն: Նախկին պրոդյուսերիս` Արտյոմ Հովակիմյանի հետ /ինքը սիրում ա, որ իրեն Tyom ասենք/ մոտ երեք տարի առաջ նստած բեմական անունս էինք որոշում, ամեն մեկս մի տառ դրեցինք ու ստացվեց Rippi: Սկզբում անսովոր էր, բայց մեզ շատ դուր եկավ. Մտածեցինք` բրենդային է, լավն է:

- Հռիփսիմե դիմողներին չե՟ս արձագանքում:):

- Միայն զարմուհիս է այդպես դիմում, չգիտեմ` ինչու: Ինձ միշտ ծանոթացնում է` ներկայացնելով որպես Հռիփսիմե, չեմ հասկանում… Խնդրում եմ էլի` ինձ Rippi ասեք, ես Rippi-ն եմ:

Երգչուհի ամենախոր հիասթափությունն ապրել է առաջին սիրուց

Երգչուհին ամենախոր հիասթափությունն ապրել է առաջին սիրուց

- Ծնողներդ ինչպե՟ս են դիմում:

- Ծյոպիկ են ասում. փոքր ժամանակ քույրերս չեն կարողացել անունս ճիշտ տալ, ծյոմպոլոնիկ, ծյոպիկ են կանչել, այդպես էլ մնացել է: Շատ սիրուն է, էլի բրենդային է:): Մի հինգ, վեց տեսակի անուն ունեմ… Ինչ ասես ասում են, մի խոսքով:):

- Ինչպիսի՟ հոգեվիճակում ես լինում հիմնականում:

- Շատ ուրախ եմ, միշտ ժպտում եմ:

- Հոգիդ թաքցնում ես փաստորեն:

Rippi. “Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում”

Rippi. “Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում”

- Այո, ներքինս ոչ միշտ է այդպիսին: Շատ ժամանակ շատ-շատ վատ եմ զգում, բայց չեմ ուզում դա ուրիշներն իմանան: Անիմաստ է. իրենք էլ կնեղվեն: Հիմնականում գործի պատճառով լարվածությունը կարող է ինձ հունից հանել:

- Ամենախոր հիասթափությունը տղամարդու պատճառո՟վ ես ապրել:

- Առաջին սիրուցս: Չորս, թե հինգ տարի առաջ է եղել… Երբ հասկացա` նա այն մարդը չի, ում որ սիրում էի, շատ-շատ հիասթափվեցի:

- Լքե՟լ է քեզ, թե՟` հակառակը:

- Երկուսով այդպես որոշեցինք, որովհետեւ կռիվներ էին սկսվել, բայց չեմ կարող ասել, որ ես եմ լքել իրեն: Ժամանակը եկավ, ամեն ինչ սառեց, ու սկսեցինք էլ կապ չունենալ իրար հետ:

“Իմ ազատությունն օվկիանոսի պես անծայր է”. Rippi

“Իմ ազատությունն օվկիանոսի պես անծայր է”. Rippi

- “Իմ պատմություն” երգդ այդ չստացված սիրո՟ հիման վրա է:

- Հա, ես եմ բառերը գրել:):

- Բաժանման պատճա՟ռը:

- Երեւի իրարից հոգնել էինք: Շատ դեպքերում ես էլ եմ սխալ եղել, ինքն էլ: Երեւի տենց էլ պետք է լիներ. դա է լավը: Ճիշտն ասաց` հիմա ուրախ եմ դրա համար, բայց շատ լավ եմ վերաբերում այդ մարդուն:

- Հիմա իրար բարեւո՟ւմ եք:

- Հեռվից… Չեմ ասի, որ տաք բարեւներ են: Երեւանում է, երգարվեստի, շոու-բիզնեսի հետ կապ ունի, բայց չեմ ուզում անունն ասել` անցած պատմություն է:

Երգչուհին շատ բարկացած ժամանակ տարբեր լեզուներով հայհոյում է

Երգչուհին շատ բարկացած ժամանակ տարբեր լեզուներով հայհոյում է

- Եթե ինքը նշի քո անունը, ծանր կտանե՟ս:

- Նորմալ: Շատերը գիտեն այդ մասին:

- Նշեցիր, որ առանց նախկին ընկերոջդ երջանիկ ես, իսկ բաժանման սկզբնական փուլում շա՟տ ես արցունք թափել:

- Հա, եղել է նման բան: Կարծում էի` շատ ավելի ծանր կտանեմ, բայց նպատակս, գործերս, զբաղվածությունս օգնեցին, որ ավելի թեթեւ տանեմ: Իրականում… Ծանր է եղել:

- Հաճախ սիրահարվողների՟ց ես:

- Միասեր եմ, թեեւ տեսահոլովակներով այլ տպավորություն եմ թողնում: Շատ ռոմանտիկ եմ, շատ դժվար եմ սիրահարվում ու մարդուն մոտենում այդ իմաստով:

- Այդ դեպքում ինչպիսի՟ն պետք է լինի տղամարդը, որ մոտենաս:):

- Կոնկրետ իդեալ չունեմ: Երբ դուրս գա… Պարտադիր է, որ շփվեմ հետը, հասկանամ, ժամանակը կապ չունի, նայած` ինչպես կընթանա այդ շփումը:

Rippi. “Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ”:)

Rippi. “Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ” :)

- Նախկինիդ դեպքո՟ւմ էլ էր այդպես:):

- Ինձ ասում էին` մարդ կա, որ քեզ շատ հավանում է, ես էլ… Չէր ստացվում հանդիպելը, ավելի ճիշտ` չէի սիրում:) Երբ որ հանդիպեցի, ուրիշ վիճակ էր, միտքս փոխեցի, հավանեցի:

- Դրանից հետո էլի սիրով ապրե՟լ ես:

- Եղել է, որ հավանել եմ, սիրահարվածություն փոքր, բայց չէ:

- Հնարավո՟ր է` վաղը սիրահարվես ու նույն օրն էլ ամուսնանաս:):

- Եսիմ, գուցե, բայց դժվար… Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում:

- Ինչո՟ւ փոքր ժամանակ քեզ չես հավանել:

- Խուճուճ մազերով էի, շատ սեւ, ամառները էլ ավել էի սեւանում: Երեխեքը ինձ միշտ նեղացնում էին` նեգր, նեգր գոռալով…:)

- Դու էլ վրեժ էիր լուծո՟ւմ:

- Նեղանում էի շատ, ուզում էի սպիտակ լինել ուրիշների պես: Ու որ դիմագծերով էլ ավելի սեւականներին էի նման, ինձ չէի հավանում, չնայած` մեծերն ասում էին. “Վայ, էս ինչ սիրուն երեխա է”: Բայց ես ինձ չէի սիրում:

- Հիմա ինքնահավա՟ն ես:):

- Հետո, որ մեծացա… Սիրում եմ արեւի տակ մնալ, ավելի մգանալ: Հիմա դա նորաձեւ է, գայթակղիչ:

“Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ”. Rippi

“Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ”. Rippi

- Հայելու մեջ նայելիս քեզ հավանո՟ւմ ես:

- Հա, շատ: Բայց երբեմն լինում է, որ ինձ հեչ դուր չեմ գալիս, նյարդայնանում եմ: Երեւի հոգնած ժամանակ է դա լինում: Ճիշտն ասած` շատ եմ հայելու մեջ նայում, անընդհատ, ու ինձ ասում են` այդքան չնայեմ, էներգիա է խլում… Բայց, այո, ես ինձ դուր եմ գալիս:):

- Արտաքինիդ ո՟ր հատվածն է շատ հաճոյախոսությունների արժանանում:):

- Նայած մարդ: Ասում են` շատ սիրուն աչքեր ունեմ, մեկը մարմինս է հավանում: Բայց կուզեի, որ մի օր ոչ ոք մարմնիս, շորերիս չնայի: Ի դեպ, միտք կա նման տեսահոլովակ նկարահանել: Ուզում եմ` դերասան Սոս Ջանիբեկյանը նկարահանի. մի երկու հաջող գործ ունի, շատ է դուրս գալիս: Ես ուղղակի սովորական, ոչ կիպ ջինսերով կլինեմ, շապիկով, արտաքինս չի ընդգծվի, ոչ մի make up… Թող տեսնեն ներքինս:

- Ու ձայնային տվյալներդ լսե՟ն:

- Կարծում եմ` երբեմն ձայն ասվածը այնքան էլ ճիշտ չի… Իհարկե, երգչի համար պարտադիր է լավ ձայն ունենալը, բայց շատ գոռացողներին չեմ սիրում, կարեւորը հոգին է:

- Շոուի աշխարհը ե՟րբ մտար:

- Երեք տարի առաջ: Մինչ այդ երգում էի տանը, բայց չգիտեի` ի՟նչ եմ ուզում, ո՟նց է լինելու: “Արմենիա” TV-ով “Թաքնված տեսախցիկ” էի վարում 17 տարեկանում, “Ատեքս” մոդելային գործակալությունում եմ որպես մոդել աշխատել, բայց շատ կարճ տեւեց, թեեւ շատ դուրս եկավ, շատ եմ սիրում: Հիմա իմ զգացմունքները դեպի բեմն ու տեսախցիկը շատ ավելի խորացել են, առաջ ինքս ինձ էի ցույց տալիս, ուղղակի երեւալ էի ուզում:

- Ինչի՟ համար էր պետք երեւալդ:

- Ինձ գեղեցիկ էի համարում, ուզում էի ցուցադրեի… Ընդամենը դա: Դուրս գալիս էր, որ ինձ նկարում էին, ասում` վայ, ինչ լավն ես:):

Սկանդալային երգչուհի Rippi-ն

Սկանդալային երգչուհի Rippi-ն

- Մինչ օրս ամենամեծ գումարը, որ վաստակել ես:

- Չեմ կարող ասել: Եղել է, մեկի համար գործ եմ արել, ինձ շատ մեծ նվեր է տվել:):

- Մի ժամանակահատված կապվեցիր նաեւ թատրոնի հետ:):

- Այս տարի Թատերական ինստիտուտը ավարտեցի: Մայրս ու հորաքույրս դերասանուհիներ են` Գայանե Ամիրխանյանն ու Արսինե Նավասարդյանը: Արսինեին` հորաքրոջս, “Հարեւաններ” սերիալից կճանաչեք: Մայրս ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ է աշխատում: Ռեկտորս ասաց` ինչո՟ւ դերասանուհու դիպլոմս կարմիր չի:). “Դու էսքան սեւ-սեւ, էդքան լավ բան ես անում, ու կարմիր չի”:):

- Կուրսեցիներդ սիրո՟ւմ էին քեզ:

- Շատ լավ են ինձ վերաբերվել: Վերջին տեսահոլովակս շատ հավանեցին, ասացին` ամենալավ գործերիցս է:

- Ի՟նչ դերերում ես հանդես եկել:

- Քարտուղարուհի եմ խաղացել նույնիսկ: Ես այդտեղ ծխում էի:):

- Ուրիշ վայրերում չե՟ս ծխում:

- Փորձել եմ ծխել, դուրս չի գալիս: Չեմ հասկանում` ինչպե՟ս կարելի է այդ ծուխը շնչել: Անառողջ բան է: Թե չէ խնդիր չկա ծխելու հետ:

- Չե՟ս էլ հարբում:):

- Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում: Բայց օղի չեմ սիրում, չի ստացվում խմելը: Հարբել եւ ինձ կորցնելը շատ է լինում, ու հիմնականում տուժում են իմ խեղճ ընկերները:): Թեւերիցս բռնած տուն են տանում: Որ հարբում եմ, շատ անտանելի եմ դառնում: Բայց բարիանում եմ, սկսում եմ զանգել այն մարդկանց, ում հետ որ կռված եմ, հաշտվում եմ, եթե նույնիսկ իրենք են մեղավոր լինում: Մի երկու անգամ եմ կռիվ արել: Եղել է նաեւ, որ խմել, սկսել եմ լացել: Ճիշտն ասած` խմել չգիտեմ, ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել: Իմ օրգանիզմը չի ընդունում ալկոհոլ: Հերիք է շատ քիչ օղի խմեմ, ու տեղում դիակս կփռվի:), բայց մեկ է, էլի շարունակում եմ սովորել… Մի անգամ սոված փորիս կոնյակ եմ խմել ու ահավոր վատացել, նույնիսկ չեմ հիշում` ինչեր եմ արել, ասում են` լացել ու դարդերս եմ պատմել:):

Rippi. “Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել”

Rippi. “Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել”

- Ծնողներդ գինովցած վիճակներդ ինչպե՟ս են տանում:

- Հայրս ամեն ինչին տեղյակ է: Իմ ընկերն է` շատ ազատամիտ: Ասում եմ` պապ, գնում եմ խմելու, ընկերներիս գիտի, ասում է` խնդիր չկա:

- Իսկ խմած վիճակում տուն վերադառնալուդ, ավելի ճիշտ` երբ քեզ տուն են բերում, ինչպե՟ս է արձագանքում:):

- Հիմնականում դա շատ ուշ է լինում, ու ինքը քնած է լինում:): Իր ներկայությամբ զգաստանում եմ:): Այնպես չի, որ միշտ ալկոհոլից վատանում եմ, բայց երբեմն լինում է:

- Իսկ հարեւանների հետ ընդհարումներ…:)

- Հայրիկի տանը, ուր ես հիմնականում ապրում եմ, հարեւաններս շատ լավն են, ազատ, ինձ հասկանում են:

- Ծնողներդ ամուսնալուծվա՟ծ են:

- Այո, շատ փոքր եմ եղել, երբ բաժանվել են, ու հայրիկիս հետ եմ մեծացել: Մորս հետ էլ հաճախ եմ հանդիպում: Ինձնից մի տարի փոքր քույր ունեմ, որ մայրիկիս հետ է ապրում: Եթե ավանդական ընտանիքում լինեի, երեւի նույն Rippi-ն կլինեի: Շատ ժամանակ, երբ նկարներս բաց են լինում, պապաս ասում է. “Բայց արժե՟ր”: Պատասխանում եմ` այո, ինքն էլ ինձ վստահում է: Այնպես չի, որ շատ ուրախ է… Ուղղակի հարգում է իմ ընտրությունը: Շատ ժամանակ խորհուրդներով էլ է օգնում. բեմական շորս ցույց եմ տալիս, հարցնում` շա՟տ բաց է, ասում է. “Չէ, չէ, բեմական շոր է, հագի”:

“Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում”. Rippi

“Բացի գործիցս ոչ մի հաստատուն բան չկա իմ կյանքում”. Rippi

- Խիղճդ հաճա՟խ է տանջում:

- Անընդհատ արթուն է, բավական տանջում է: Լինում է` չար եմ լինում, հետո նեղվում` ինչու այդպես արեցի: Հիմնականում նեղվում եմ, որ չեմ կարողանում կենդանիներին կերակրել, օգնել: Փողոցային կենդանիներին միշտ օգնում եմ: Շունիկ ունեմ, պապան է փողոցից գտել: Որսորդական շնիկ է, Գայկա ենք ասում:):

- Ի՟նչ ես անում, որ հետո զղջում ես:

- Կարող է ագրեսիվ լինեմ, անիմաստ կոպտեմ…

- Հայհոյում է՟լ ես:

- Դա էլ կա: Երբեմն, որ շատ ջղայնացած եմ լինում… Ու տարբեր լեզուներով, նույնիսկ անգլերեն:):

- Փողոցում նյարդայնացնողներն է՟լ կարժանանան այդ խոսքերին:):

- Այո, ու բավական… Շատ ժամանակ փողոցում ինձ ազատ եմ պահում: Կարող է չուպաչուպսով դուրս գամ, շատերը լավ չնայեն: Շատ-շատ նորմալ բաներ կա, որ ես անում եմ, ու չի ընդունվում:

- Ազատության ետեւի՟ց ես գնում Միացյալ Նահանգներ:

- Հիմա A Chilla-ի հետ եմ աշխատում, հիմնականում անգլերեն երգերով հանդես կգամ: Ամերիկայում ծրագրում եմ հաստատվել մի քանի ամսից, բայց լուրջ նկարահանումներ ունեմ այստեղ, կարող է երկար տեւի: Ինչպես արդեն նշել եմ, միայն հայ համայնքի համար չեմ ստեղծագործելու: Շատ աշխատելով, լավ գործեր ստեղծելով ցանկությունս կիրականանա: Հիմա գումարը ճիշտ եմ տնտեսում, որ կարողանամ գնալ: Այն, ինչ անում եմ, իմ ոճը այնտեղ վաղուց կա, ընդունում են այդ դմփդմփոցը…

- Ցանկություն ունե՟ս Playboy-ի շապիկին հայտնվել:

- Կիսամերկ լուսանկարներ ունեմ, Լիաննա Աբրահամյանը` դիզայներս, խորհրդատուս, լոգոյիս հեղինակը, շատ գեղեցիկ է լուսանկարում: Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ:): Պատրաստ չեմ: Playboy ամսագիրն էլ ոչ միայն տղաների համար է, այլեւ արվեստի տեսակ է: Կցանկանայի հայտնվել շապիկին, բայց ոչ թե պարզապես ինչ-որ ձեւ կանգնած, այլ յուրահատուկ, օրիգինալ գաղափար լիներ… Հա, շատ կուզեի:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1587 | Downloads: 0 | Rating: 2.9/13
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: