Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Սիրուշո


Միջազգային փառատոնում երգչուհին տաջիկական թաբլակ է նվագել:)

Սեպտեմբերի 17-ին ու 18-ին Տաջիկստանում առաջին անգամ անց է կացվել "Համերաշխության երկինք” խորագիրը կրող երաժշտական փառատոնը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների ու Վրաստանի էստրադային երիտասարդ ճանաչված դեմքերն ու "աստղերը”::) Այս փառատոնին Հայաստանի ներկայացուցիչը եղել է Սիրուշոն. "Փառատոնը կազմակերպում է ռուսական կողմը , միջպետական բնույթ է կրում, որի նպատակն է համախմբել ԱՊՀ երկրների ճանաչված երգիչներին մի հարկի տակ, որ շփվեն իրար հետ ու տոնական համերգներ տան հանդիսատեսի համար: Կազմակերպիչները նախատեսում են փառատոնն ամենամյա դարձնել ու ամեն անգամ տարբեր երկրներում անցկացնել”,- Bravo.am-ին ասաց Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը:

Սիուշոն մասնակցել է "Համերաշխության երկինք” խորագիրը կրող երաժշտական փառատոնին

Երկօրյա երաժշտական փառատոնը Դուշանբեում միախմբել էր Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի ու Հայաստանի երգիչներին: Ներկա են եղել "Եվրատեսիլ-2010”-ի մասնակիցներ ուկրաինացի Ալյոշան, վրացի Սոֆիա Նիջարաձեն, ադրբեջանցի Սաֆուրան, բելառուս Դմիտրի Կոլդունը, ռուս Անաստասիա Վոլոչկովան, երգչուհի Սաշան, "Դինամիտ” խումբը եւ այլք:

Հայաստանից մեկնել են Սիրուշոն, Արեւիկ Ուդումյանը եւ օպերատոր Վարշամը. "Մեր թռիչքի հետ կապված անընդհատ խնդիրներ էին լինում, հետաձգվում էին կամ չեղյալ էին համարվում: Մեկ օր առաջ պետք է տեղ հասնեինք, փորձերին մասնակցեինք, բայց համերգասրահ ենք հասել համերգի ավարտին::) Սիրուշոն 10 րոպեում  պատրաստվեց առանց նախապես բեմը տեսնելու ու ձայնը լսելու, Կոլդունից հետո երգեց ու փակեց առաջին օրվա համերգը”:

"Եվրատեսիլ-2010”-ի Վրաստանի մասնակից Սոֆիա Նիջարաձեն ու Սիրուշոն

Օտարերկրյա հանդիսատեսի համար երգչուհին երգել է "Դուն իմ մուսան ես”, "Քելե-քելե” ու ռուսական հին երգերից կազմված պոպուրի. "Ազգերին համախմբող փառատոնին տեղին էր ներկայացնել պոպուրին, փաստորեն, "Եվրատեսիլ”-ից հետո հիշում էին Սիրուշոյին, նրա հետ երգում "Քելե-քելե”-ն”,- ասում է Արեւիկն ու ավելացնում, որ հաջորդ օրը մամուլի ասուլիսից հետո հանդիպել են Տաջիկստանում ապրող հայերին. "Նրանք կազմակերպիչներին առաջարկել էին հանդիպում կազմակերպել Սիրուշոյի հետ: Շատ ջերմ ընդունեցին ու որպես հուշ տաջիկական թաբլակ երաժշտական գործիք նվիրեցին: Առաջին անգամ տեսնելով`Սիրուշոն սկսեց տմտմբացնել ու որոշեց 1 ժամից սկսվող բացօթյա համերգի ժամանակ թաբլակով նվագել ու "Քելե-քելե”-ն երգել: Տաջիկները հիացած էին, թե ոնց է իրենց ազգային գործիքով նվագում: Համերգը շուտով ցուցադրվելու է "Միր” ալիքով, կտեսնեք, թե ոնց էին պարում ու երգում նրա ելույթի ընթացքում”,- ասաց Արեւիկը:

Միջազգային փառատոնում երգչուհին տաջիկական թաբլակ է նվագել:)

Տաջիկստանի ուղեւորությունը երգչուհու մենեջերն արդյունավետ է գնահատում. "Շատ երաժիշտների, պրոդյուսերական խմբերի հետ ծանոթացանք, ընկերական հարաբերություններ ձեւավորվեցին Ալյոշայի, Սոֆիայի հետ, Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրայի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ էինք, շատ չենք շփվել, բայց ոչ մի լարվածություն չկար”:

Սիրուշոն ու իր մենեջեր Արեւիկ Ուդումյանը մամուլի ասուլիսի ժամանակ

Տաջիկստանից հետո երգչուհին իր մենեջերի հետ միանգամից ուղեւորվել է Մոսկվա` մասնակցելու Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրվան նվիրված համերգին. "Շատ մեծամասշտաբ համերգ էր "Լուժնիկի” համերգասրահում. մասնակցում էին Թաթան, Նունե Եսայանը, Կոբզոնը, Մարտին Յորգանսը, Արմենչիկը, Դաթոն ու էլի ուրիշներ: Հաճելի էր տեսնել, որ մոտ 60 հազար հոգանոց դահլիճը նրա հետ միաժամանակ երգում էր "Քելե-քելե”-ն”,- եզրափակեց Արեւիկը:




Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 2189 | Downloads: 0 | Rating: 3.2/24
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: