Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Սիրուշո


Երգչուհին Մալթայում հայերեն է երգել

Bravo.am-ը արդեն պատմել է, որ Սիրուշոն “Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր: Երգչուհուն փետրվարի 20-ին կայացած “Go Malta Eurosong 2010”-ին ելույթ ունենալու էր հրավիրել Մալթայի PBS ազգային հեռուստատեսությունը:

Սիրուշոն “Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր

Սիրուշոն “Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր

Թա Քալիում` “Fairs & Convention” համալիրում հնչել է Եվրոպայում Սիրուշոյի այցեքարտը դարձած  “Քելե, քելե”-ն, որի ժամանակ հանդիսատեսը նրա հետ երգել ու պարել է: Երգչուհին կատարել է նաեւ հայերեն “Հավատում եմ” երգը:

Ինչպես Bravo.am-ին հայտնեց Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը, Մալթա չորսօրյա այցի ընթացքում Սիրուշոյի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է եղել. հեռուստառադիոծրագրերի, տարբեր միջոցառումների, հանդիպումների հյուրն է եղել: Նա նաեւ ֆոտոսեսիայի է մասնակցել Մալթայի Մդինա կոչվող հինավուրց քաղաքում: Այդ լուսանկարներից  մի քանիսն էլ ներկայացնում ենք ձեզ:

“Fairs & Convention” համալիրում հնչել է “Քելե, քելե”-ն

“Fairs & Convention” համալիրում հնչել է “Քելե, քելե”-ն

Սիրուշոյի մենեջերը նշեց, որ երգչուհուն ազատ հաղորդակցվելու եւ մալթացիների սիրտը գրավելուն օգնել է նաեւ նրա անգլերենի լավ իմացությունը. “Սիրուշոն հավանել է Մալթան, Մալթան ու նրա բնակիչներն էլ` իրեն”:

Երգչուհին Մալթայում գործող հեղինակավոր ընկերություններից եւ անհատներից համագործակցության առաջարկներ է ստացել: Հետեւեք Bravo.am-ին մանրամասներին տեղեկանալու համար:

Սիրուշոն հավանել է Մալթան

Սիրուշոն հավանել է Մալթան

Գուցե՞ Սիրուշոյի Մալթա այցից հետո “Եվրատեսիլ 2010”-ին Հայաստանն այս պետությունից բարձր միավորներ ստանա: Արեւիկ Ուդումյանը նշեց, որ ջերմ ընդունելության են արժանացել. մալթացիները սիրել են Սիրուշոյին ու Հայաստանը:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1135 | Downloads: 0 | Rating: 4.4/14
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: