Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Սոֆի Մխեյան


“Լավ իմաստով չարաճճի եմ”

2009-ի Armenian Music Awards–ին Սոֆի Մխեյանը արժանացավ “Lավագույն փոփ-երգչուհի” տիտղոսին: Առջեւում “Ազգային երաժշտական” եւ “Տաշիր” մրցանակաբաշխություններն են: Մինչեւ նոր իրադարձությունները երգչուհին գարնան գալուստի կապակցությամբ նոր տեսահոլովակ է նվիրում երկրպագուներին: “Պետք չես” երգի երաժշտությունը գրել է Վաչե Տեր-Եղիշյանը` Վչոն, խոսքերի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է:  Ի դեպ, տեսահոլովակի պրեմիերան կարող եք դիտել հետեւյալ հասցեով` http://www.bravo.am/videos/petq-ches/

Bravo.am-ը պարզել է` ինչ է կատարվում Սոֆիի կյանքում, հոգում, կարիերայում:

“Lավագույն փոփ-երգչուհի” տիտղոսին արժանացած Սոֆի Մխեյանը

“Lավագույն փոփ-երգչուհի” տիտղոսին արժանացած Սոֆի Մխեյանը

- “Պետք չես”- ը կներկայացնե՞ս:

- Նոր տեսահոլովակս երկու-երեք տարվա աշխատանքիս հաշվետվությունն է: Իհարկե, ամեն ինչ չեմ կարողացել մի տեսահոլովակում զետեղել, բայց փորձել եմ ներկայացնել լավ հիշողություններ արթնացնող, հետաքրքիր պահերը, որոնք իմ ստեղծագործական կյանքում ուղղություններ փոխեցին: Սա անվանում եմ տեսահոլովակ-հաշվետվություն իմ հանդիսատեսին: “Լույս խավարում” ձայնասկավառակիս առաջին երգն է: Լավ արձագանքներից հասկացա, որ հիթ կարող է դառնալ, դրա համար նման ձեւով փորձեցի ներկայացնել: Հիմա մի տեսահոլովակ էլ ունեմ, որ պատրաստման փուլում է, բայց քանի որ Նոր տարուց մինչ օրս ուղեղումս պտտվում էր այս ինֆորմացիան, եւ ցանկություն կար համերգներիցս կուտակված էներգիան ներկայացնել, որոշեցի նման տեսահոլովակ էլ ունենալ: Դիմեցի ընկերներիս` Eskiz Studio-ին: Մոնտաժի հեղինակը Էդուրարդ Մատենցյանն է: Կան բազմաթիվ լուսանկարներ…

- Ինֆորմացիա հավաքելո՞վ էիր զբաղված:

- Ինչ վերադարձել եմ Միացյալ Նահանգներից, մոտ մեկ ամիս, ինֆորմացիա եմ հավաքում: Իմ արխիվը չեմ կարող միանգամից  ցույց տալ, որովհետեւ ոչ այնքան եթերային տեսանյութեր էլ ունեմ, պետք է փորփրեի բոլոր հնարավոր արխիվներս: Չալարեցի եւ մեկ ամսվա ընթացքում հավաքեցի հնարավոր լավ կադրերը, որ չտուժի տեսահոլովակի որակը: Գարնան գալուստի կապակցությամբ նվեր եմ անում, մարտի մեկից եթերում կլինի:

Էներգիայով լի Սոֆի Մխեյանը

Էներգիայով լի Սոֆի Մխեյանը

- Վերադարձիդ ի՞նչը զարմացրեց:

- Քաղաքական ամսագրերից մեկն ինձ “Տարվա աստղ” տիտղոսին էր արժանացրել: Ինձ ոգեւորում է ոչ թե տիտղոսը, այլ այն, որ քաղաքական ուղղվածության ամսագիրը, անդրադառնալով մշակույթին, հասկացել է, որ ամենաքննարկվող, ամենապահանջված անունն եմ: Ժամանցային ամսագրերի արձագանքը եւս այդպիսին էր: Այս ամենը կարեւորում եմ նրանով, որ արածդ ամիսներ հետո մեծ արձագանքի է արժանանում, որ դու ապշում ես: Ամեն ինչից զատ, իհարկե, հանդիսատեսի ջերմությունն եմ կարեւորում, որ միշտ սպասում է, քեզ տեսնելիս հետաքրքիր արձաքաներ են լինում:

-“Քաղաքանությունը” հետաքրքրվել է  քո արվեստով, քաղաքական գործիչ դառնալու ցանկություն չունե՞ս:

- Քաղաքականությանը հետեւում եմ որպես հայ, քաղաքացի ու երեւանցի, իրազեկ եմ, տեղյակ` ինչ է կատարվում մեր հանրապետությունում, բայց խառնվելու ցանկություն չունեմ, չեմ ուզում քաղաքականության կողմ շեղվել:

Երգչուհին իրեն շատ ռոմանտիկ մարդ է համարում

Երգչուհին իրեն շատ ռոմանտիկ մարդ է համարում

- Միացյալ Նահանգներից ի՞նչ հետաքրքիր բան կպատմես:

- Մեկնեցի դեկտեմբերի սկզբին Armenian Music Awards եւ M Club Music Video Award–ին մասնակցելու համար: Ինձ համար շատ մեծ պատիվ էր այդ մրցանակաբաշխության ժամանակ երկու ժամ շփվել, խոսել, նկարվել Շառլ Ազնավուրի հետ: Չէինք էլ հավատում, որ նման բան կարող էր լինել: Իրար էինք նայում ու չէինք հավատում, որ մեր կողքին լեգենդն է նստած:

- Շանսոնիեից ստորագրություն էլ վերցրի՞ք :) :

- Կան իրավիճակներ, երբ մարդ իրեն երջանիկ եւ լիակատար է զգում: Հասկանում է` ինչքան էլ գնահատված ու սիրված է, բայց կան մարդիկ, որ իրենց անուն-ազգանունով մեր պատմության մեջ փոխել եւ փոխում են շատ-շատ բաներ: Այդ րոպեին դու իր կողքին ես, կարեւորն այն էր, որ հատուկ մեզ համար էր եկել, պատահական չտեսանք ու նկարվեցինք: “Դաղլյան” ստուդիայում ենք իր հետ հանդիպել: Քանի որ խոսելու եւ նկարվելու հնարավորություն ունեցանք, ստորագրության մասին չմտածեցինք: Բոլորս կրկնվում էինք, բայց չէինք կարող չասել, որ հպարտ ենք կողքին լինելու համար: Երբեմն էմոցիաներն այնքան էին տեղի տալիս, որ փաթաթվում էինք ու չէինք թողնում իրեն: Շառլ Ազնավուրը տարեվերջին եզրափակեց իմ էմոցիաների տարափը:

Սոֆի Մխեյան. “Իմ ուժերին չհավատացողներն էլ են ինձ ուժ տալիս”

Սոֆի Մխեյան. “Իմ ուժերին չհավատացողներն էլ են ինձ ուժ տալիս”

- Երկա՞ր մնացիր ԱՄՆ-ում:

-  Շուտ էի ցանկանում վերադառնալ, բայց գործնական շատ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք շատ կարեւոր էին: Իմ “Լույս խավարում” ձայնասկավառակը թողարկեցինք այնտեղ: Մինչ վերադառնալս իմացա, որ վաճառքի լուրջ ցուցանիշ ունի CD-ս: Գուցե այս տարի մենահամերգ ունենամ Միացյալ Նահանգներում:

- Երեւանյան մենահամերգ էլ էր սպասվում:

- Այո, պլանավորում եմ առաջինը Հայաստանում մենահամերգով հանդես գալ: Հետո նույն ծրագիրը կտեղափոխենք Միացյալ Նահանգներ, Եվրոպա:

- Շոփինգի չգնացի՞ր:

- Հանդիպումներով, հեռուստատեսություններին հարցազրույցներ տալով լեցուն օրեր էին, հետաքրքիր առաջարկ ունեցա արտասահմանյան ստուդիաներից, ժամանակին կպատմեմ բոլորը: Նաեւ լավ ժամանակ եմ անցկացրել: Այս անգամ հասկացա, որ մարդիկ ինձ տեսնելու ցանկություն ունեին:

Սոֆի Մխեյան. “իմ կարիերայում անընդհատ սկիզբ կա”

Սոֆի Մխեյան. “իմ կարիերայում անընդհատ սկիզբ կա”

- Սիրված երգչուհի ես:

- Ինձ բոլորն ասում են, որ աշխույժ ու դրական էմոցիաներ եմ փոխանցում: Ինձնից անկախ է ստացվում: Չեմ կարողանում պահել, սկսում եմ կիսվել, վարակիչ է դառնում: Մրցանակաբաշխության ժամանակ էլ, երբ ամեն ինչ խախանդ էր, բեմից գոռացի “հաայեեեեեեեեեեր”: Ձայնս պոռթկաց, ու բոլորը ոգեւորվեցին, սկսեցին բարձր ծափահարել: Իմ ներքին էմոցիաներն են, որ սրտանց կիսում եմ մարդկանց հետ: Թաքցնելու բան չունեմ: Երիտասարդական, աղջկա էներգիա է, որ երբեմն չեմ կարողանում զսպել, ու մեծ քանակությամբ լիցք է դուրս գալիս:

- Դու էլ սուրճ չես սիրում:):

- :) Բայց դա կա՞պ ունի նրա հետ, որ ինձ սիրում են: Ինձ համար կարող է սուրճը չլինել: Ալկոհոլ էլ չեմ սիրում: Ասում են` գալիս ես, բոլորիցս շատ քեֆ ես անում, բայց ոչ խմում ես, ոչ ծխում ես ու բոլորիցս շատ դու ես ուրախանում: Իմ էներգիան միջիցս է:

- Մռայլ  դեմքով չե՞նք տեսնի քեզ:

- Աստված չանի` մռայլ լինեմ: Թող դժբախտ բաները մեզնից հեռու լինեն: Էս ամենը, որ ինձ հետ կատարվում է, ուղղակի երջանկացնում է, չեմ կարող մռայլ լինել: Հետո էլ պետք չէ քո տխուր ինֆորմացիան տաս ուրիշին: Չի նշանակում` լիրիկա չեմ սիրում, ես շատ ռոմանտիկ մարդ եմ: Այս կերպարս աշխույժ է, կայտառ, լավ իմաստով` չարաճճի:

Երգչուհին քնել շատ է սիրում

Երգչուհին քնել շատ է սիրում

- Քնել էլ չունե՞ս:

- Այ, քնել սիրում եմ, միակ բանն է, որ շատ եմ սիրում: Դրանից է, որ թարմ եմ: Առավոտյան արթնանում եմ ու սկսում վազել աջ ու ձախ, ժպտալ: Երբեմն էլ մտածում եմ` քնելով ինչքան ժամանակ ենք կորցնում:

- Ե՞րբ մտար շոու-բիզնես:

- Առաջին` “Իմ ընկեր” տեսահոլովակս 2005 թվականին եմ նկարահանել: Բայց անընդհատ ինչ-որ բան սկիզբ եմ համարում: Փորձում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր տեսահոլովակս մի աստիճան բարձր լինի մյուսից: Իմ սանդուղքն ինձ դեպի վեր է տանում: Գուցե փոքրիկ անկումներ եղել են, բայց իմ կարիերայում անընդհատ սկիզբ կա: Ավարտ էլ կա, բայց ես դեռ սկզբի եմ ձգտում, այն շարունակվում է:

- Հայրդ ասել էր, որ այս ոլորտում կործանարար հիասթափություն ես ապրելու: Ապացուցվեցի՞ն նրա խոսքերը:

- Հայրս ժամանակին պարել է ու ասում էր, որ գիտի` ինչքան խորդուբորդեր ունի շոու-բիզնեսը, պետք է կարողանալ դրանք հաղթահարել: Ժամանակը ցույց տվեց, որ այնքան մեջս ցանկություն կար, հայտնվեցի այս ամենի մեջ, դա իմ մի մասնիկն է: Շատ կործանարար բաներ կան, բայց կործանիչ ուժը հենց մարդու միջից է, եթե կարող ես ինչ-որ մի տեղ կանգնել ու ասել` վերջ, ուրեմն` ասա: Քեզ ոչինչ չեն կարող ստիպել, դու ես որոշում` շարունակություն ուզում ես, թե` ոչ: Եթե դու գնում ես ինչ-որ քայլի, հավանաբար համոզում ես քեզ, որ դա ճիշտ է:

Երգչուհին իրեն շատ ռոմանտիկ մարդ է համարում

Երգչուհին իրեն շատ ռոմանտիկ մարդ է համարում

- Այդ դեպքում ի՞նչն է ամենից շատ զզվեցնում, զայրացնում ու նյարդայնացնում քեզ:

- Կան բաներ, որ իսկապես նյարդայնացնում են, բայց տեսակս դրական է, օպտիմիստ եմ: Շոու-բիզնեսում տհաճ բաներ շատ կան: Հոգնեցնում են հիմար բամբասանքները, չես կարողանում հասկանալ` մարդու երեւակայությունն ուր է հասնում: Ես ասում եմ` այստեղ փռշտում ենք, Ավանում ասում են առողջություն, որովհետեւ այնքան արագ է լուրը պտտվում, բամբասելն ու հորինելը անիմաստ է: Ես շատ հանգիստ եմ, ուրախ, ազատ ու դրական, անում եմ այն, ինչ կարողանում եմ: Լավ արձագանքներն էլ ֆանտաստիկ ուրախություն են պարգեւում:

- Ուժեղ աղջիկ  ե՞ս:

- Մարդիկ իմ մեջ հաղթող են տեսնում, ներքին ուժս են զգում: Ես անկեղծ եմ, ու շատ լավ է, երբ կարողանում ես ներքնապես եւ ֆիզիկապես ուժեղ լինել: Ես կարող եմ լինել մեղմ, հանգիստ, բայց ինձ հաճելի է, որ մարդիկ ինձ սիրում են ոչ թե թույլ, այլ տեսակով ուժեղ լինելու համար: Իմ ուժերին չհավատացողներն էլ են ինձ ուժ տալիս:

- Հարսի զգեստով ֆոտոսեսիաներ ես ունեցել, ամուսնության նպատակով ե՞րբ ես սպիտակ հարսանեկան զգեստ հագնելու:

- Հավատում եմ, որ կգա մի օր, երբ հատուկ իմ օրվա համար կկրեմ այդ զգեստը ու երջանիկ կլինեմ: Չեմ շտապում, ամեն ինչ իր ժամանակին ու լավ կլինի:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1011 | Downloads: 0 | Rating: 3.0/6
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: