Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

“Սուպերսթար” Րաֆֆի


“Ամենամեծ թուլությունս աղջիկներն են”

“Հայսուպերսթար-4” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը տոնի մեջ է: Ուրախ է, որ շախմատից ու բասկետբոլից հետո երգում իրեն գտավ: Հավատացնում է, որ անվնաս մարդ է:), հաճախ է սիրահարվում: Կարող եք հեռախոսազանգով էլ գայթակղել նրան, առաջնահերթ աղջկա ձայնն է գնահատում: Bravo.am-ի հարցազրույցում “բացեք” Րաֆֆի Օհանյանի հետ կապված սուպերսթարային փակագծերը:

“Հայսուպերսթար-4” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը

“Հայսուպերսթար-4” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը

- Ի՞նչ եղավ:

- :) Ո՞ր հաղթեցի: Այդ պահին օդի մեջ էի, շատ բան չէի հասկանում: Համ սպասում էի, որովհետեւ եզրափակչում էի, բայց չէի սպասում, որ անունս կհնչի: Ինձ հոգեբանորեն պատրաստել էի պարտությանը չասեմ, այլ առաջին տեղը չգրավելուն: Հետո, երբ անունս տվեց, մոռացա` ինչ է կատարվում, արցունքներս հազիվ էի զսպում: Զգում էի, որ բոլորը ինձ դրական էներգիայով են շրջապատել:

- Կարողացա՞ր քնել գիշերը:

- Չէ, “Սուպերսթարի” երեխեքի եւ ընկերներիս հետ գնացինք խմելու: Չեմ հիշում` ինչքան եմ խմել, բայց շատ: Առանց ստիպելու` երգում էի, հետո լուսադեմին` ժամը հինգն էր, որոշեցինք, որ սոված ենք, գնացինք մի բան ուտելու… Այդպես էներգիաս սպառեցի, գնացի տուն, հանգիստ քնեցի:

- Ծնողներդ քեզնից շա՞տ էին ուրախացել:

- Հա, որ գնացի տուն, մամայիս հայացքը շատ խորն էր, փայլում էին աչքերը:

Րաֆֆի. “Մարդիկ սիրեցին ինձ իմ անմիջականության եւ անկեղծության համար”

Րաֆֆի. “Մարդիկ սիրեցին ինձ իմ անմիջականության եւ անկեղծության համար”

- Շրջապատի վերաբերմունքը հաղթանակիցդ հետո փոխվե՞լ է:

- Իմ ընկերները նույնն էին մնացել: Բայց զգացել եմ, որ մարդիկ, ովքեր ալարում էին բարեւել, հիմա սկսել են ինձ ավելի լավ վերաբերվել: Մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Բայց երեւի թե լավ է, որովհետեւ գիտեմ` ով է ընկերս, ու չի խանգարում, եթե բոլորը հետս լավ լինեն, հաճելի է: Մեկ-մեկ ավելի հաճելի է կեղծ ժպիտ տեսնել, քան անկեղծ մունաթ:

- Շա՞տ եղան “մունաթներ”:

- Շատ չէ, բայց լինում է. մի երկու-երեք դեպք հիշում եմ: Քաղաքում քայլում էի, ջղային հայացքով նայում էին, երեւի Ռաիսայի երկրպագուներն էին:) : Facebook-ում էլ են բացասական բաներ գրել, թե արժանի չէի հաղթանակին, բայց դե նորմալ է, պատահում է: Հումորով եմ վերաբերում, անգամ հայհոյանքներ գրողներ էլ են եղել, բայց smiling face` :) եմ դրել ի պատասխան: Ծիծաղելի է, ոչ մի բան չկա, մրցույթ է, ես էլ հաղթել եմ:

Մրցույթը Րաֆֆիին սովորեցրեց վերահսկել ինքն իրեն

Մրցույթը Րաֆֆիին սովորեցրեց վերահսկել ինքն իրեն

- Իսկ եզրափակիչ փուլ անցած Ռաիսա Ավանեսյա՞նը:

- Շատ ջերմ շնորհավորեց: Շատ ուրախ եմ, Ռաիսան էլ էր եկել մեզ հետ նշելու, ուրախանալու, պարեցինք իրար հետ:

- Ծախսե՞լ ես արդեն:

- Ի՞նչը:

- Գլխավոր մրցանակդ` մեկ միլիոն դրամը:

- Մեկ միլիոն դոլար չէ, որ մտածեմ` ինչ անել:): Երեւի Շարմ Էլ Շեյխում կծախսեմ ամբողջը: Ապրիլի 9-ին տաս օրով մորս հետ գնում եմ: Պատկերացնում եմ` ափին պարկել ու հանգստանալ, հոգնել եմ, ուրիշ բան չեմ ուզում: Ճոխ բաներ չեմ ուզում:

Րաֆֆին ուզում է կայանալ որպես սոլո երգիչ

Րաֆֆին ուզում է կայանալ որպես սոլո երգիչ

- “Սուպերսթարային” վիճակների՞ց ես հոգնել:

- Մենակ մրցակցային վիճակից էի հոգնել: Որ մարդիկ շնորհավորում են` “սուպերսթար”, “սուպերսթար”, դրանից չեմ էլ հոգնի: Այն լարվածությունը կամաց-կամաց անցնում է, ուրախությանս տոկոսն էլ բարձրանում:

- Ինչո՞վ ես “սուպեր”:

- Սուպեր չի նշանակում թռնել, բան… Ուղղակի պետք է սիրվես: Մարդիկ սիրեցին ինձ իմ անմիջականության համար, անկեղծության համար: Չեմ ուզում դրանց “սուպեր” ասեմ. շատ գեղեցիկ, պարզ բաներ են, որ մարդիկ մոռանում են, ընկնում ձեւականությունների հետեւից, իրենց “սուպերմեն” զգում: Բայց այդպես չի, ինչքան պարզ լինես, ժողովրդին սիրես, այնքան էլ ժողովուրդը քեզ կսիրի:

Րաֆֆին հայկական բարեգործական ընդհանուր միության` AGBU-ի անդամ է

Րաֆֆին հայկական բարեգործական ընդհանուր միության` AGBU-ի անդամ է

- Ուզում ես ասել` “աստղայինով” չե՞ս վարակվել այս երկու օրը:

- Մեկ-մեկ լինում են պահեր, որ կարող է գլուխս “մեծանա”: Այդ պահերին աշխատում եմ ինձ վրա: Որ հանկարծ այդ աստղային վիճակները չլինի: Հիմա չեմ ուզում խոսել, բայց մոտ ապագայում կարող են բաներ կատարվել, որոնցից իմ գլուխը հնարավոր է շատ “մեծանա”: Հենց հարյուր տոկոս իմանամ` լինելու են, կասեմ: Բայց այդ պահերին ինձ վրա հոգեբանորեն աշխատում եմ: Ինքս ինձ ասում եմ` մնալու եմ նույնը, ինչ-որ կամ, պետք չի փոխվել: Իմ տարիքն էլ դեռ այն հասուն տարիքը չէ, կարող են շատ բաներ փոխվել: Դրա համար միշտ իմ դատարանի մեջ ինձ դատում եմ:

- “Դատական պրոցեսը” գիշերնե՞րն է ընթանում:):

- Գիշերները` օրվա վերլուծություն, ցերեկներն էլ` երբ մենակ եմ լինում: Դա պարտադիր երեւույթ է. շատ վտանգավոր կլինի, եթե մարդ ինքն իրեն չդատի, իր արարքները չկշռադատի:

Րաֆֆին թուլություն ունի գեղեցկության հանդեպ

Րաֆֆին թուլություն ունի գեղեցկության հանդեպ

- Վտանգավո՞ր մարդ ես:

- Չէ, անվնաս:

- Ի՞նչ բարի գործ ես արել:

- Հայկական բարեգործական ընդհանուր միության` AGBU-ի անդամ եմ: Սկաուտական խումբ է, Հալեպում որ ծնվում ես, ավտոմատ գրանցվում ես այդ ակումբում: Բայց այնտեղ շատ չէի զբաղվում դրանով, մարզական ուղղությունն էի ընտրել, շախմատով, բասկետբոլով էի տարված: Այստեղ սկաուտներով շատ պլաններ ունենք: Շատ երեխա անդամներ ունենք, նրանց դաստիարակելու ձեւ է, որ օրենքներին հետեւեն, մեծին լսեն, ինքնահաստատվեն:

Րաֆֆի Օհանյան

Րաֆֆի Օհանյան

- “Սուպերսթարը” քեզ ի՞նչ սովորեցրեց:

- Մինչ մասնակցելը տատանվող բնավորություն ունեի. միանգամից բորբոքվում էի, հետո մեղմանում: Մրցույթը սովորեցրեց վերահսկել ինքս ինձ: Որպես մարդ, երգիչ ավելի հաստատվեցի: Շատ մեծ դպրոց էր ինձ համար: Էդքան բան իմ ամբողջ կյանքում չէի տեսել, որ այդտեղ տեսա ու սովորեցի: Առաջինը ուրախ եմ, որ մասնակցել եմ, շատ եմ փոխվել. առաջվա Րաֆֆին չեմ: Ծնողներս էլ են զգում: Հիմա պատահում է` Facebook-ով հայհոյանքներ են չէ գրում, այն ժամանակ կարող է ասեի` “հեեեյ, ով ես արա…”, բայց հիմա լրիվ ուրիշ ձեւ եմ վերաբերում այդ ամենին, մեծահոգի եմ դարձել: Շատ քիչ բաներից եմ սկսել վիրավորվել: Շատ եմ ներում:

- Հաղթանակիցդ հետո քո սխալներն էլ են շա՞տ ներում:

- Հաղթանակից հետո սխալ չեմ անում:): Պարզ է, որ սխալվեմ, կասեն՝ մեր “սուպերսթարն” է, ոչինչ, բայց հիմա ավելի շատ եմ պարտավորված: Որ սխալվում եմ, պետք է ինձ “տեղը դնեն”: Տեղը դրեք ինձ:):

Րաֆֆի. “Ամուսնություն բառից վախենում եմ”

Րաֆֆի. “Ամուսնություն բառից վախենում եմ”

- Ինչի՞ց ես նեղվում հիմա:

- Ընդամենը մի շաբաթ է անցել, լավ բաներ են կատարվում, տոնական վիճակ է տիրում: Պատկերացումից ուժեղ եմ, այդպես էլ եղավ, ես ավելի դատարկ էի պատկերացնում, բայց չէ, շատ անելու բան ունեմ: Աղջիկներն են շատ զանգում: Սկզբում հաճելի էր, բայց արդեն անձնական հարցեր են տալիս: Նոր հարցրին՝ ընկերուհի ունե՞մ: Հարցնում են՝ մենա՞կ եմ, թե՞ Եվայի հետ… անկապ:

- Փաստորեն, քեզ հետ ամուսնանալ ցանկացողների թիվը շատացել է: Ընտրյալ ունե՞ս:

- Ընկերուհի չունեմ, բայց սիրահարված եմ:

- Ե՞րբ գտար նրան:

- Այս ամենից հետո եմ ծանոթացել: Հուսով եմ, որ մենակ նրա համար չի ծանոթացել հետս, որ “սուպերսթար” եմ: Երգչուհի չէ, Հայաստանում չէ: Առաջինը աղջկա մեջ ձայնն եմ գնահատում, սիրահարվում եմ ձայնով: Հաճախ եմ սիրահարվում: Ամուսնություն բառից վախենում եմ:): Հիմա ժամանակը չի: Սիրահարվում եմ շուտ-շուտ, բայց չեմ սիրել, կյանքում սեր չեմ ապրել:

Րաֆֆին սիրահարված է

Րաֆֆին սիրահարված է

- Bravo.am-ը մաղթում է, որ անպայման սիրես:):

- Ապրեք :) :

- Ի՞նչ նոր առաջարկներ ես ստացել:

- Բացի այն, որ հենց “Շանթ”-ն է ինձ տեսահոլովակ նվիրելու, մեկ այլ քլիպ նկարելու առաջարկ ունեմ:

- Հովանավորդ “Շանթ”-ն է, իսկ եթե՞ պրոդյուսեր դառնալ ցանկացողներ հայտնվեն:

- Պայմանագիր ունեմ “Շանթ”-ի հետ, բայց եթե մեկը ցանկանա պրոդյուսերս լինել, “Շանթը” եթե տեսնի, որ ինձ համար ձեռնտու է, հաճույքով կընդունի: Այդ պայմանագրով իմ իրավունքներն են պաշտպանվում, սահմանափակումներ չկան, պետք է համատեղեմ, “Շանթի” կազմակերպած համերգներին մասնակցեմ: Մեզ ասել են` այս երեք տարվա պայմանագիրը նրա համար է, որ վերջում ռեստորանի երգիչ չդառնաք, չխաբվեք:

- Ռեստորանում չե՞ս երգի:

- Ոչ, բեմն է իմը:

- Ամեն օր ձայնդ հեռուստատեսությամբ լսելու՞ ենք:

- “Ժառանգներ” սերիալի սաունդտրեկն ես ու Ռաիսան ենք կատարում: Պետք է որոշվեր` ես, թե Սուրենն է Ռասիսայի հետ երգելու: Ավելի շատ ինձ էր սազում երգը, դրա համար Գիսանե Պալյանն ասաց, որ ես կատարեմ: Լավ երգ է: Դուետներ շատ եմ սիրում, բայց ուզում եմ կայանալ որպես սոլո երգիչ:

Րաֆֆի Օհանյան

Րաֆֆի Օհանյան

- Ի՞նչ ոճում ենք քեզ տեսնելու:

- Չգիտեմ, կոնկրետ ոճ չունեմ: Երեւի մելոդիկ վիճակների մեջ, թեկուզ ռոք, բայց ոչ՝ մետալ, սոուլ:

- Սիրո մասի՞ն ես երգելու:

-Չէ, ամեն ինչի մասին: Ինչ որ տան կամ գրեմ: Ինձ համամարդկային արժեքներ են հուզում: Պարզ ու անկեղծ կլինեմ էլի, թե չէ մրցույթների ժամանակ այլ մարդիկ շատ են իրենցից հեռանում, ուրիշ կերպար ստեղծում:

- Արեւ՞ն է քեզ բնութագրում, գուցե լուսի՞նը, թե՞ դու “աստղ” ես:):

- Արեւը, չնայած Արեւը նաեւ աստղ է: Ես աստղագուշակով առյուծ եմ, մոլորակս էլ Արեւն է: Դուրս գալիս է, որ ասում են` “աստղ”, նշանակում է հայտնի եւ սիրված:

- Երեկ Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Դուդուկի ձայնը սիրո՞ւմ ես:

- Շատ, “Մայրիկ” ֆիլմից սկսեցի շատ սիրել: Որ վերջում Ազատ Զաքարյանը հորը դուդուկ է նվիրում ու “Դլե Յամանն” են նվագում… Էդ կինոն ինչքան նայում եմ, լացում եմ: Որոշ բաների նկատմամբ շատ նուրբ եմ:

- Ի՞նչ թուլություններ ունես:

- Խմիչքի հանդեպ թուլություն չունեմ, համով բաներ եմ սիրում ուտել, թեեւ տեսքիցս չի երեւում, շոփինգ անել եմ շատ սիրում: Ամենամեծ թուլությունս աղջիկներն են: Որ շատ գեղեցիկ է լինում աղջիկը, խառնվում եմ իրար: Ամեն տեսակի գեղեցկության հանդեպ թուլություն ունեմ:

- 13 տարեկանում Սիրիայից ես վերադարձել: Այստեղ ավելի լա՞վ է:

- Ոնց էլ չլինի, մուսուլմանական պետություն է, ես էլ ազատություն եմ սիրում, չէի կարող ապրել:

- Աստծուն ի՞նչ էիր խոստացել, որ հաղթես:

- Ոչինչ, աղոթելիս ուրիշ բաներ եմ խնդրում… Բեմ դուրս գալուց ասում եմ՝ դու երգելու ես, մարդիկ նայեն, ուզո՞ւմ ես վատ լինի, չես ուզում, ուրեմն այնպես պետք է անես, որ չամաչես հետո: Այդպես միանգամից մոռանում եմ համերգային լարվածությունը:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1008 | Downloads: 0 | Rating: 3.4/9
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: