Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Սյուզիի “պոզիտիվ սերը”


Երգչուհին սիրահարների համար նոր հիթ է ներկայացնելու

Bravo.am-ը ներկայացնում է երգչուհի Սյուզիի 2010 թվականի աշխատանքային գրաֆիկի նախնական տարբերակը: Երգչուհին խոստանում է բուռն ստեղծագործական գործունեություն ծավալել:



Սյուզի. «2009 թվականի վերջից ամբողջ օրը սահադաշտում եմ: Մասնակցում եմ "Երբ սահում են աստղերը” նախագծին: 12:00-ից մինչեւ 18:00 պարապմունքների եմ, հաճույք եմ ստանում սահելուց: Մինչ օրս ոչ մի "արտակարգ իրավիճակ” չի եղել: Զուգընկերս` Էմիլը, այնքան պինդ ու ամուր է, որ վերջին ելույթի ժամանակ օլիմպիական պահում ցուցադրեցինք, գլխավերեւում էի, շատ ներդաշնակ ենք, շատ անվտանգ եմ ինձ զգում: Մասնակիցներից միակն եմ, որ դեռ որեւէ վնասվածք չունեմ: Ամենամեծ դատավորը հանդիսատեսն է, երբ ամենաբարձր ծափերը քոնն են, դահլիճը քոնն է, մնացածը զրոյական է դառնում աչքիդ:



Վայ, 2010-ին այնքան շատ երգեր են ծնվել: Վերջերս նոր տեսահոլովակ ունեցա, բոլորը միաձայն ասացին, որ երգն էլ, տեսահոլովակն էլ շատ ճաշակով են: New People-ի հետ գրեցինք "Goin’ crazy”-ի երաժշտությունը: Շատ կարեւոր էր ինձ համար, նոր սկիզբ էր: Ռեժիսորը Կարեն Քոչարյանն է: Սեւանի ափին ենք նկարահանել, բայց բոլորին թվում է` արտասահմանում է նկարահանված:



Նոր երգ ունեմ, բառերը ընկերուհիս` Սոսի Խանիկյանն է գրել: Սիրո մասին է, ժամանակակից սիրո, որ ծեծված ու տանջված չէ, շատ պոզիտիվ երգ է: Կարծում եմ` բոլոր սիրահարների համար հիթ կդառնա: Երաժշտության հեղինակն էլ ես եմ:



Փոքր մենահամերգներ եմ ունենալու արտասահմանում: Փետրվարի երկրորդ կեսից ավելի շատ կլինեմ դրսում: Միացյալ Նահանգներ էլ ամռանն եմ մեկնելու: Երբեք չեմ ունենա "ամոթ մենահամերգ”: Ինձ համար շատ կարեւոր է շոուն, կունենամ պարուհիներ, ոչ թե ուղղակի մենահամերգ եմ տալիս, որովհետեւ ժամանակն է: Փետրվարին ելույթ կունենամ Մոսկվայում:


Կարող էի շատ մենահամերգներ տալ, բայց չեմ անի, որովհետեւ շատ մեծ աշխատանք պետք է տարվի դրա համար` լուսային էֆեկտներից սկսած, պարային էֆեկտները եւս, էլ չեմ ասում կենդանի ձայնի մասին:



"Հայք”-ի կամ "Հայ թիմ”-ի հետ էլի համագործակցություն չի լինի: Հիմա կաշխատում եմ  New People-ի, "Կատուներ”-ի Արտյոմի հետ: Ահավոր հարգում եմ իրենց տաղանդը: Խայտառակ տաղանդավոր են: Այնքան լավ է, որ ներդաշնակություն է լինում»:

Bravo.am-ը ուրախ է Սյուզիի երկպագուներին տեղեկացնել, որ շուտով մեր կայքում գործելու է երգչուհու անհատական էջը:






Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 886 | Downloads: 0 | Rating: 2.6/5
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: