Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Յուլիա Ավագյան


Ներկայացնում է WOW ամսագիրը

Playboy-ի հայուհին

Այս անգամ որոշեցինք լսել Ուկրաինայի ամենահայտնի մոդելներից Յուլիայի sex sounds-ը: Հայի «Ավագյան» ազգանվամբ շլացուցիչ եւ սեքսուալ հայուհին խոսեց հայ օլիգարխների մասին եւ խոստովանեց, որ պատրաստ է ամեն ինչ թողնել, գալ Հայաստան եւ դոլմա  փաթաթել:

- WOW ամսագրի այս թողարկման ուղղվածությունն աշխարհի բոլոր ծայրերում հառչակավոր հայերի մասին է: Հայտնի հայերից ովքե՞ր են քեզ համար ցանկալի:

Հայի «Ավագյան» ազգանվամբ շլացուցիչ եւ սեքսուալ հայուհին

Հայի «Ավագյան» ազգանվամբ շլացուցիչ եւ սեքսուալ հայուհին

- Տղամարդկանցից միանշանակ Գարիկ Մարտիրոսյանը: Շատ ուրախ, հետաքրքիր եւ գրավիչ անհատականություն է: Շատ եմ հավանում եւ գնահատում Շառլ Ազնավուրի գործունեությունը. նա ինձ համար նույնպես ցանկալի է:
Կանանցից սեքսուալ է շատ հայտնի հայուհի Շերը: Նա իրոք գիտի իրեն մատուցել:

- Պատմիր քո հայկական արմատների մասին: Քեզ իսկական հայուհի՞ ես զգում:

- Հայրս է հայ: Նա ծնվել եւ մեծացել է Հայաստանում, զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, ապա տեղափոխվել Ուկրաինա: Հենց այստեղ էլ ծանոթացել է մայրիկիս հետ: Մայրս ազգությամբ ռուս է: Տատիկս եւ պապիկս մինչեւ հիմա Հայաստանում են ապրում: Ցավոք, հայերեն չեմ հասկանում ու չեմ խոսում, սակայն շատ եմ ցանկանում սովորել հայերեն լեզուն:

Playboy-ի հայուհի Յուլիա Ավագյաը

Playboy-ի հայուհի Յուլիա Ավագյաը

- Ի՞նչ ես կարծում, եթե ապրեիր Հայաստանում, կկարողանայի՞ր մասնակցել այդպիսի բաց եւ անկեղծ լուսանկարահանումների: Ըստ քեզ` ինչպիսի՞ն կլինեին հայերի արձագանքները:

- Գուցե նկարահանվեի, վստահ չեմ: Կցանկանայի բոլորը գիտակցեին, որ այս ամենն էլ արվեստի մի մաս է, այս ամենը գեղեցիկ է: Վստահ չեմ, որ Հայաստանում մարդիկ այս հարցին որպես արվեստ կնայեն: Քանի որ այստեղ չեմ ապրել, լիովին չգիտեմ հայերի մտածելակերպը: Ամեն դեպքում կարծում եմ` կկարողանայի:

- Երբեւէ Հայաստանում եղե՞լ ես:

- Այո, մանկությանս տարիներին: Ցավոք, աղոտ եմ հիշում: Մեծ հաճույքով կրկին կայցելեի Հայաստան: Գիտակից տարիքում, կարծում եմ, տպավորություններս միանգամայն այլ կլինեին: Լսել եմ, որ Հայաստանում գեղեցիկ վայրեր կան, որոնք պետք է անպայման այցելել: Այնպես որ հրավերի եմ սպասում:

Մոդել Յուլիա Ավագյանը

Մոդել Յուլիա Ավագյանը

- Ծանո՞թ ես հայկական մոդելային շուկային: Եվ ի՞նչ կարծիք ունես հայ մոդելների տեսակի մասին:

- Ցավոք, ոչ մի պատկերացում չունեմ հայաստանյան այդ ոլորտի մասին ու երբեք որեւէ առնչություն չեմ ունեցել: Միայն տեղյակ եմ, որ «Միսս Եվրոպա» մրցույթում տարիներ առաջ երկրորդ տեղը հայ գեղեցկուհի է զբաղեցրել: Այդպիսով` հայկական մոդելային շուկայի մասին իմ պատկերացումները սահմանափակվում են:
Կարող եմ միայն ավելացնել, որ հայի տեսակը շատ տարբերվող է: Բնականաբար, մոդելային ոլորտում հայ աղջիկները կարող են մեծ պահանջարկ ունենալ, բայց դրանից առաջ պետք է ստեղծել պրոֆեսիոնալ ասպարեզ:

- Հայ օլիգարխները քեզ շատ կհավանեին: Իսկ դու սիրո՞ւմ ես օլիգարխների:

- Շնորհակալ եմ, ես շատ շոյված եմ: Ես սիրում եմ խելացի տղամարդկանց, իսկ խելացի տղամարդը աղքատ չի կարող լինել: Կարող էի կեղծել եւ ասել. «ի՞նչ եք խոսում, չե՞ք ամաչում…», բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ սիրում եմ: Ավելին` շատ աղջիկների համար է կարեւոր տղամարդու սոցիալական կարգավիճակը:

- Ի՞նչ կարծիք ունես հայ տղամարդկանց մասին: Ծանո՞թ ես հայ տղամարդկանց խիստ էթնիկ առանձնահատկություններին:

- Իմ կյանքում հայ տղամարդ եղել է, բայց մեր հարաբերությունները ճիշտ հունով չընթացան: Կյանքիս այս փուլում միանշանակ չեմ կարող ասել` կկարողանամ հեռանկարային հարաբերություններ ունենալ հայի հետ, թե ոչ: Կապրենք, կտեսնենք:

Յուլիա Ավագյանը զբաղվել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտով

Յուլիա Ավագյանը զբաղվել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտով

- Ապագա ամուսնուդ դերում հայի պատկերացնո՞ւմ ես:

- Ինչո՞ւ ոչ: Միանշանակ կարող եմ ասել, որ իմ կողքի տղամարդը պետք է ինքնավստահ, ներկայանալի եւ կրթված լինի, ինչը հայերի մասին հեշտ կարելի է ասել:

- Պատրա՞ստ ես կարիերադ թողնել, գալ Հայաստան ու դոլմա փաթաթել ամուսնուդ համար:

- Եթե սիրահարվեմ, ամեն ինչի պատրաստ կլինեմ: Բացի այդ, սիրում եմ պատրաստել:

- Կցանկանայի՞ր ծանոթանալ Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների հետ եւ տեղափոխվել Playboy-ի հայտնի առանձնատուն:

- Իհարկե, կարծում եմ` ամեն ինչ դեռ առջեւում է: Playboy-ում գոնե մեկ անգամ նկարահանված աղջիկներից յուրաքանչյուրը կերազեր այդ մասին: Ես էլ բացառություն չեմ:



Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1312 | Downloads: 0 | Rating: 4.0/5
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: