Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Անահիտ Շահբազյանն երկրորդ անգամ միջազգային մրցույթի մասնակցեց ու երկրորդ մրցանակին արժանացավ:): Օրերս Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացավ "Славянский базар” էստրադային երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնող երգչուհին հաղթանակը կիսել է Ուկրաինայի ներկայացուցչի` Իննա Վորոնովայի հետ: "Գրան պրին” ու 10 հազար դոլարը "գնացել են” Խորվաթիա:): Անահիտ Շաhբազյանն էլ արդեն Երեւանում է` երկու հազար դոլարով ու անհատական ձայնասկավառակ թողարկելու հնարավորությամբ: "Այդ գումարով նոր ձայնագրություններ կանեմ. շատ երգեր կան, որ անավարտ են մնացել ժամանակի ու գումարի պատճառով, հենց դրա համար օգտակար կլինի: 8000 դոլարին համարժեք նվերն էլ միջքաղաքական ֆոնդի կողմից եմ ստացել, պետք է վճարեն, որ ձայնագրեմ իմ անհատական ալբոմը: Եթե ամեն բան լավ լինի, տարեվերջին կամ 2011-ի սկզբին կթողարկվի առաջին CD-ս”,-Bravo.am-ին ասաց Անահիտ Շահբազյանը: "Славянский базар” էստրադային երգի միջազգային մրցույթի հայ մասնակցին ընտրելու հնարավորությունը Մշակույթի նախարարությունը տվել էր Արթուր Գրիգորյանին, Երգի պետական թատրոնի ղեկավարն էլ որոշեց իր թատրոնի մենակատարներից Անահիտին ուղարկել հաղթելու:): "Հունվարի 3-ն էր, որ իմացա, շատ եմ ուրախացել այդ կապակցությամբ: Հենց այդ օրվանից սկսեցինք ամեն ինչով զբաղվել: Երգի ընտրության համար էլ Արթուր Գրիգորիչն ու Անդրեն խորհրդակցեցին` ինչ երգ կարելի է սլավոնական շուկային ներկայացնել: Որոշվեց, որ իմ ձայնին շատ կսազի Ալեքսանդր Ժուրբինի` "Зови меня любовь”-ը: Սկզբում խորթ էր, մտածում էի` ինչպես կկատարեմ, կգնահատե՞ն, բայց քանի որ իրենց երգն էր, պետք է պատվով դուրս գայի: Էստրադային երգի մեջ իմ ջազային էլեմենտներն եմ մտցրել, որովհետեւ ես զուտ էստրադա չեմ կատարում”,- պատմեց երգչուհին: Արթուր Գրիգորիչը Երեւանում էր անհանգստանում, ամեն օր զանգահարում էր, որ իմանա` ինչպես է անցնում: Անահիտ Շահբազյանին էլ ուղեկցում էր երգիչ Սերգեյ Գրիգորյանը, ով երկու տարի առաջ ինքն է մասնակցել, անցյալ տարի էլ Լիլուին էր ուղեկցել: Անահիտ Շահբազյանը "Славянский базар”-ում կատարել է նաեւ Արթուր Գրիգորյանի "Ծով” ստեղծագործությունը, որը "Իրական պատմություն” մյուզիքլում է երգում: "Ինձ համար ամենահուզիչը հայ երգի ընդունվելու փաստն էր տեղի ժողովրդի կողմից: Իսկապես, շատ ջերմ ընդունեցին, ծափերը շատ-շատ էին: Ես 15-րդն էի ելույթ ունենում: 19 պետություն էր մասնակցում, Կուբայից էլ մասնակից կար, ով լեզուներ չգիտեր, ու փորձում էինք ժեստերով շփվել: Ես անգլերեն եւ ռուսերեն շատ ազատ շփվում էի”, -նշեց երգչուհին: Անահիտ Շահբազյանն երկրորդ տեղի համար էլ է շնորհակալ, բայց. "Ուկրաինայի ներկայացուցչի հետ կիսեցին, որովհետեւ քաղաքական խնդիրներ կան. ժյուրիի նախագահը ուկրաինուհի էր: Չեմ մեղադրում, ճիշտ է` իր բալերը բավական ցածր էին, բայց ամեն դեպքում երրորդ տեղն էլ երեք հոգու մեջ են կիսել: Շատ-շատերի համար ես առաջինն էի”: Մրցույթին երգչուհին հանդես է եկել Լիլիթ Մարգարյանի ստեղծած զգեստներով. "Մեկը ծովին համահունչ էր, մյուսն էլ` բեմական, կարմիր: Շատ լավ ընդունեցին ինձ: Հարցերի մեջ պատասխանել էի, որ ինձ ասոցացնում եմ հայտնի ֆիլմից միսիս Սմիթի հետ, հարցրին` միսթր Սմիթին գտե՞լ եմ, ասացի` դեռ ոչ, դահլիճից մեկը բղավեց` "ես այստեղ եմ”…. Հաճելի էր շատ”: "Славянский базар”-ը Անահիտ Շահբազյանի համար երկրորդ միջազգային մրցույթն էր: Նախորդը Մոլդովայում տեղի ունեցած փորձություններն էին, որոնցից երգչուհին հաղթանակած` առաջին հորիզոնականով էր դուրս եկել: "Չեմ դադարելու, էլի եմ գնալու մրցույթների: Սիրով կմասնակցեմ "Նովայա Վոլնա” մրցույթին, "Եվրատեսիլ” եմ ուզում մեկնել, տեսնենք….”,- ասաց 24-ամյա Անահիտ Շահբազյանը: Ի դեպ, գուցե հենց այսօր Երգի թատրոնը կմեկնի որեւէ հանգստյան վայր` Արսեն Գրիգորյանի երգերով հեղինակային երեկո-համերգին պատրաստվելու համար:): | |
Views: 913 | Downloads: 0 | Rating: 4.0/8 |
Total comments: 0 | |