Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Հայազգի դերասանուհին հանվել է Maxim-ի համար
Անժելա Սարաֆյանի կիսամերկ նկարները զարդարում են "Maxim”-ի սեպտեմբերի համարը: 28-ամյա դերասանուհին տղամարդկանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցում պատմել է հայ տղամարդկանց, ինչպես նաեւ իր երազանքների տղամարդու մասին:): "Փնտրում եմ այն տղամարդուն, ով կստիպի ինձ պարել եւ պոեզիա գրել ամբողջ օրը: Ես շատ "քթի մազ” եմ այդ հարցում:)”,- ասել է հայազգի Անժելա Սարաֆյանը: Ամերիկաբնակ դերասանուհին Maxim-ին խոստովանել է նաեւ, որ "շատ ամաչկոտ անձնավորություն է եւ տղամարդու հետ շփման ժամանակ առաջին քայլը չի անի”. "Շատ եմ նյարդայնանում, երբեմն նույնիսկ չեմ կարողանում նորմալ խոսել: Երբեք չեմ համբուրվել առաջին հանդիպման ժամանակ: Շատ եմ սիրում անակնկալներ, այնպես որ դա թողնում եմ տղամարդուն:” Անժելան հարցազրույցում նշել է, որ "ուրախ է ամեն ինչ փորձելու համար, բայց եթե սեքսուալ բնույթի սանձարձակ առաջարկ ստանա, միանգամից տաքսի կկանչի եւ տուն կմեկնի”: Նշենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականի հունիսի 30-ին եւ ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 4 տարեկանում: Հայուհին նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում ու հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են "The Good Duys’’-ը, "Buffy The Vampire Slayer”-ը, "Cold Case”-ը, "CSI:NY”-ը եւ այլն: Հայազգի դերասանուհուն առավել ճանաչված է դարձրել "Մթնշաղ. Սագա. Լուսաբաց” ֆիլմում խաղացած դերը: Ի դեպ, Անժելա Սարաֆյանը այս ամառ մասնակցել է Հայաստանում նկարահանվող "Կորել եւ գտնվել է Հայաստանում” ֆիլմի նկարահանումներին` ստանձնելով գլխավոր հերոսուհու դերը: | |
Views: 2082 | Downloads: 0 | Rating: 3.5/15 |
Total comments: 0 | |