Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Բլից»-ը նոր հաղորդավարուհի ունի : )
Հայ հեռուստադիտողին վաղուց ծանոթ է «Բլից» ժամանցային ծրագիրը, որը կրկին վերադառնում է TV5 հեռուստաընկերության եթեր: Պարբերաբար հաղորդավարուհիներ «փոփոխած» «Բլից»-ն այժմ ունի նոր հաղորդավարուհի` մոդել Աննա Բաբայանը, որի մեկնաբանությամբ էլ հնչելու են բլից-նորությունները: Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ծրագրի ուղղվածությունը գրեթե նույնն է` միջազգային կինոպրեմիերաներ, շոու-բիզնեսի նորություններ, մրցանակաբաշխություններ ու զավեշտալի պատմություններ. «Ծրագրի ֆորմատը վարկանիշային է, միջազգային շոու-բիզնեսը մարդկանց հետաքրքրում է, նույնիսկ եղել են զանգեր, որ հաղորդումը նորից եթերում հայտնվի:)»: Ծրագիրը եթերում է շաբաթը 3 անգամ` մոտ 20 րոպե տեւողությամբ: Աննան ասաց, որ ծրագրի ողջ տեքստն անգիր է սովորում:). «Ամեն հաղորդավարուհի ունի իր շարժուձեւը, ոճն ու խոսելաձեւը: Սիրում եմ ընթացքում իմպրովիզներ անել, ոչ թե ուղղակի անգիր ասել: Արդեն կարծիքներ լսել եմ, հիմնականում դրական արձագանքներ են , բայց դեռ ինքս ինձ կադրում չեմ հավանում»: Ինֆորմացիոն-ժամանցային հաղորդաշարի պատրաստման վրա աշխատում է մոտ 6 հոգի: Նշենք, որ մեր հանդիպման օրը միանգամից մի քանի ծրագիր էր տեսագրվում, քանի որ հաղորդավարուհին 2 շաբաթով բացակայելու է Երեւանից. «Մեկնելու եմ Իսպանիա` քրոջս աջակցելու: Նա արեւելյան մոտիվներով ֆլամենկո ոճի մենապարուհի է: Բարսելոնայում ու Մայորկայում իրենց խմբով մեծ համերգներ են ունենալու»,- ասաց հաղորդավարուհին ու չբացառեց, որ մի օր էլ ինքը կտեղափոխվի Իսպանիա մշտական բնակության::) | |
Views: 1130 | Downloads: 0 | Rating: 4.0/6 |
Total comments: 0 | |