Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Տեր է Հայկոն, հնազանդ է Անահիտ Սիմոնյանը. սիրահարներն այսօրվանից այր ու կին են: "Աստղային” զույգը մի քանի ժամ առաջ ամուսնացել ու Աստծո խորանի առջեւ իրար հավերժ ու անսահման սիրելու խոստում է տվել:): Bravo.am-ն ամենաքննարկվող, սպասվող ու "աստղային” հարսանիքի մասին դեռ ամիսներ առաջ էր պատմել: Հիմա էլ սիրով ներկայացնում ենք պսակադրության մանրամասներն ու հարսանեկան ֆոտոշարքը: Եվ այսպես, հունիսի 11-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում կայացավ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի պսակադրության արարողությունը: Տեր Հայրը օրհնեց նորապսակներին, զույգը ամուսնական մատանիներով փոխանակվեց, սիրո, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողեց:): Ի դեպ, նորապսակների խոսկապը եւս ամսի 11-ին է եղել: "Աստղային” զույգի կնքահայրը "Քոմեդի Քլաբ Փրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն է: Պսակադրությանը ներկա էին զույգի բարեկամները, ընկերները, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Գեղեցիկ էր Անահիտ Սիմոնյանի հարսանեկան զգեստը: Հայկոյի կինը Bravo.am-ին պատմել էր, որ հարսի զգեստը կարելու է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը: Հիմա ռեստորաններից մեկում նորապսակները շարունակում են իրենց խնջույքը: Հայկոն էլ Bravo.am-ին ասել էր, որ իր ընկերը` Սոսո Պավլիաշվիլին, անպայման ներկա է լինելու իրենց տոնին ու երգելու է: Անսահման է Անահիտի ու Հայկոյի սերը, այդպես է բնորոշում իր զգացմունքներն այս գեղեցիկ զույգը: Անահիտը գտել է իր երազների ասպետին, Հայկոն էլ աշխարհի ամենաերջանիկ տղամարդն է այսուհետ:): Bravo.am-ն ի սրտե շնորհավորում է նորապսակներին: Սիրեք իրար, երջանկություն… | |
Views: 3317 | Downloads: 0 | Rating: 3.4/14 |
Total comments: 0 | |