Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Երգչուհու նոր տեսահոլովակը` "Հոգիս” Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի իր
նոր տեսահոլովակը` "Հոգիս”: պատմելով տեսահոլովակի մասին` Հռիփսիմեն ասաց, որ երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: "Սցենարի մտահաղացումն իմն ու ընկերուհունս է. իր հարսանիքին պատրաստվող աղջիկը նայում է հարսանյաց զգեստին եւ ուրախությամբ սպասում այն օրվան, երբ կհագնի այն”: Երգչուհին ասում է, որ տեսահոլովակը նկարահանվել է Ծաղկաձորում`
ընկերուհու տանը: Տեսահոլովակի պրեմիերան կլինի փետրվարի 14-ին: Հռիփսիմեն ասում է , որ կան երգիչներ, ովքեր ավելի լուրջ են մոտենում այդ հարցին եւ պատրաստվում: Մրցույթի մասնակիցներից հավանական թեքնածու է համարում իր լավ ընկերոջը` Ռազմիկ Ամյանին. "Իհարկե, շատ լավ երգչուհի է նաեւ Էմմին”: Երգչուհին ասում է, որ իր համար նույնպես այդ պահը կհասունանա. "Սակայն չգիտեմ` դա կլինի մյուս տարի, թե ավելի ուշ”: Մինչ այդ Հռիփսիմեն շատ գործ ունի անելու. "Շուտով պատրաստ կլինի նաեւ իմ ձայնասկավառակը”: Հռիփսիմեն իր համագործակցությունը կշարունակի Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վահրամ Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկոյի եւ Արման Ղազարյանի հետ: Ունի նաեւ անակնկալ դուետ, որի փակագծերը դեռ չցանկացավ բացել: Համերգային գործունեության մասին խոսելով` Հռիփսիմեն ասաց, որ այս տարի
հնարավոր է ունենա մենահամերգ. "Ուզում եմ, որ դա սպասված լինի եւ ասելիք
ունենա”: 2010 թ-ի ընթացքում Հռիփսիմե Հակոբյանը կունենա նաեւ համերգային
շրջագայություն մարզերում: ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
Views: 1124 | Downloads: 0 | Rating: 4.2/4 |
Total comments: 0 | |