Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
«Հենց ամուսնանամ, կիմանաք` ով է ընտրյալս»
Գեղեցկուհի, բիզնես-լեդի Լուսինե Թովմասյանը ներկայումս նկարահանվում է “Արտիստը” ֆիլմում` ըստ Շիրվանզադեի համանուն պատմվածքի: Հանդես է գալիս գլխավոր հերոսուհու` Լուիզայի դերում: “Նյու մեգ” ամսագրի տնօրենն ու “Նոր ռադիո”-ի հիմնադիր նախագահը գտել է իր միակին, ամուսնության մասին դեռ չի շտապում խոսել, ընկերոջը ժամադրություններին չի սպասեցնում, գործի բերումով սկսել է ավելի հաճախ դասական հագնվել, հարցազրույցի օրն էլ “Շանել Մադմուազել” օծանելիք էր ցանել: - Ի՞նչ լավ բան կասես: - Շատ լավ եմ եւ շատ ուրախ, որ “Արտիստը” ֆիլմում եմ նկարահանվում: Մի քանի ամսից պատրաստ կլինի: Ռեժիսորը ջահել աղջիկ է. շատ հաճելի է Զառայի հետ աշխատել: Դեկտեմբերին սկսեցինք աշխատանքները. Բաթումիում են նկարահանումներ եղել: - Շիրվանզադեի հետ “ինչպե՞ս ես”:): - Շատ եմ սիրում այս ստեղծագործությունը: “Արտիստը” վաղուց էի կարդացել, վերջերս կրկին վերընթերցեցի: - Լուիզային հե՞շտ ես մարմնավորում: - Հերոսուհու կերպարը ինչ-որ չափով փոխել ենք: Ավելի դրական կերպար ենք դարձրել, էմոցիոնալ: Պատմվածքում նա սառն է, էգոիստ, շահամոլ, իսկ ֆիլմում Լուիզան զգացմունքներ ունի Լեւոնի նկատմամբ: - Բացասական կերպարների դերում չե՞ս ցանկանում հանդես գալ: - Չար, վատ կերպար լինելը վատ կստացվի իմ պարագայում: Ավելի ճիշտ` չգիտեմ, չեմ փորձել նման դերեր: - Այսօր նկարահանում չունե՞ս: - Դրսում պետք է դրվագ նկարեինք, բայց քանի որ անձրեւում է, ցուրտ է, հետաձգեցինք: - Անձրեւային եղանակ է… - Չեմ սիրում, տրամադրության անկում եմ ունենում: - Չեմ եղել, բայց ցանկություն ունեմ: Առանց դրա էլ ամեն ինչ վառ պատկերացնում եմ` ինչպես է եղել այն ժամանակ: 23 տարեկան լինելով` շատ եմ ճամփորդել, Ճապոնիան, Իտալիան են ինձ գրավել: - Ինչո՞ւ առաջինը Ճապոնիան նշեցիր: - Մի ուրիշ մոլորակ է, այլ վայրում նման բան չես տեսնի: Մեկ անգամ եւս մեծ հաճույքով կգնամ: Շատ եմ սիրում ճամփորդել: - Արսեն Լեւոնյանի հետ ավելի հաճույքով ես աշխատո՞ւմ: - Դերասանական խումբն արտակարգ է: Մեծ բավականություն եմ ստանում ուղղակի շփվելուց: Լեւոնը, օյ, Արսենն իրոք շատ լավ դերասան է, Լեւոնի դերն էլ շատ է սազում իրեն: Խորենի հետ էլ, Արսենի հետ էլ հավասարաչափ հեշտ է աշխատել, երկուսն էլ պրոֆեսիոնալ դերասաններ են: - Նկարահանումների ժամանակ քմահաճություններ շատ ես անու՞մ: - Ամեն ինչ խնդիր չեմ սարքում: Ուղղակի, երբ որ շատ եմ քաղցած լինում, հինգ րոպե ժամանակ եմ խնդրում, ուտում եմ, որ ուժերս վերականգնվեն: - “Արտիստները”, երկրպագուները շատ են անհանգստացնու՞մ: - Անհանգստություն չեմ համարում, հաճելի է: Արտառոց բաներ, ինքնասպան լինել ցանկացողներ չեն եղել: - Ահավոր աշխույժ մարդ եմ, ինձ հանգիստ չեմ կարող համարել, սիրում եմ հստակ լինի ամեն ինչ. սա իմ տունն է, աշխատանքն է, կախվածություն չեմ սիրում: Հանգիստ եմ, երբեմն` ագրեսիվ: - Երբեմն ե՞րբ: -Երբ որ հունից հանում են: Սպասողական վիճակն ամենաանտանելի դրությունն է ինձ համար: - Վերջին անգամ ո՞վ է սպասեցրել: - Մորս ու քրոջս հետ համերգ պետք է գնայինք: Ասացի` ժամը 7-ին կգամ, որ միասին գնանք: Մտնում եմ տուն` քույրս չի պատրաստվել, ասում է` մայրս վարսավիրանոցում է, կես ժամից դուրս կգանք: Ես էլ չգնացի. նյարդայնանում եմ, հավեսս էլ կորում է: Մեծ հաճույքով եմ համերգներ, թատրոններ գնում: - 2003-ին արժանացար “Միսս Հայաստան” տիտղոցին, 7 տարի է անցել, բայց բոլորը կարծում են` տիտղոսդ ուրիշին չես տվել: - Երբեւիցե մտքովս չի անցել տիտղոսը պահել: Երբ հաղթեցի, 17 տարեկան էի, ու մտքովս էլ չէր անցնում նման բան: Պարզապես երեւի ազդեց այն, որ 2005-ին “Վիցե միսս Եվրոպա” դարձա: - Մի քանի տարի առաջ զգում էի դա ու շատ վատ էի տանում: Յուրաքանչյուր աղջիկ կարող է դա զգալ, գեղեցկության մրցույթի մասնակցությունը կապ չունի: Հիմա այդ ամենին այնքան թեթեւ եմ նայում, չի խանգարում ապրել: - Գեղեցկության մրցույթների մասնակցելու ցանկություն այլեւս չունե՞ս: - Ինձ թվում է` “Միսս Եվրոպա”-ից հետո ոչ մի մրցույթի պետք չի մասնակցել, հետո էլ այդ ամենից հավեսս հանել եմ: Մոդելային կարիերան չէ իմ ապագան ու կյանքը: - Չեմ կարող չաշխատել, յուրաքանչյուր կին պետք է աշխատի, բայց որ ասեմ` բիզնեսին կնվիրվեմ ու կարիերայիս համար ամեն ինչ կզոհաբերեմ, այդպես չէ: Ամեն ինչ սիրում եմ փորձել եւ ամեն ոլորտում չափել ուժերս: Շատ լավ աշխատողներ ու գործընկերներ ունեմ, որոնք օգնում են շատ: Նրանց շնորհիվ է, որ այս ամենը կարողանում եմ հասցնել: - Եթե խաբում են, չես կարող բարի լինել կամ ժպտալ այդ պահին, բայց շատ բարեհամբույր եմ եւ միշտ այնպիսին, ինչպիսին կամ: -Օծանելիք կամ հագուստի հավաքածու չե՞ս պատրաստվում թողարկել: - Չէ, երբեք չեմ մտածել այդ մասին, չեմ տեսնում ինձ այդ ոլորտում, նորաձեւության աշխարհը միայն որպես հաճախորդ է ձգում: - Այսօր ի՞նչ օծանելիք ես ցանել: - “Շանել Մադմուազել”. բույրը շատ լավն է: - Զգեստապահարանումդ էլ դասականն է սկսել գերիշխել… - Մի քանի տարի առաջ հարցնեիր, կասեի` սպորտային հագուստով եմ ինձ հարմարավետ զգում, հիմա գործի բերումով դասական ավելի շատ եմ սկսել հագնվել: - Ինչպե՞ս ես օրդ անցկացնում: - Եթե հանգիստ օր է, 11-ին եմ արթնանում, շատ եմ սիրում քնել. պարտադիր երեւույթ է ինձ համար: Արդեն սկսել եմ մարզասրահ հաճախել: Նախաճաշելը պարտադիր է, ուտելու հանդեպ թուլություն ունեմ: Հետո գործերով… Արտաքնապես սկսում եմ մորս նմանվել: - Քրոջդ` Իրինային ինչո՞վ ես նման: - Բնավորությամբ ահավոր տարբեր ենք: Ինձնից չորս ու կես տարի մեծ է: - Ես շատ հեռու եմ նման բաներից, գրելու սեր էլ չունեմ: Հենց քրոջս “Բարի գիշերը” վարելիս եմ տեսնում, բարի ժպիտ է հայտնվում դեմքիս: Բարի կերպար է: - Դու ի՞նչ կերպար ես: - Չգիտեմ, չգիտեմ, ահավոր կենսուրախ մարդ եմ: - Ամուսնանալու մտադրություն չունե՞ս: - Ինչո՞ւ չէ, ունեմ, բայց` երբ, ժամանակը ցույց կտա: - Գտե՞լ ես “նրան” : - Այո: - Հենց ամուսնանանք, բոլորը կիմանան: Փակագծերը չեմ ուզում բացել: Դերասան չի, չեմ ասի` ով է. հայ է : - Ո՞ւր ես գնալու հարցազրույցից հետո: - Մեգիին` քրոջս դստերը, մանկական սրճարան եմ տանելու. խոսք եմ տվել: | |
Views: 2477 | Downloads: 0 | Rating: 3.9/9 |
Total comments: 0 | |