Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Հարսանեկան նոր լուսանկարներ:)
Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի հարսանիքից արդեն իսկ մեկ ամիս անցել է, բայց ռեալիթի-շոուի հայազգի աստղն այնպես է անում, որ իր համար կարեւոր օրվա մասին խոսակցությունները չդադարեն:): Մեղրամսի նկարներն օրերս հրապարակած գեղեցկուհու հարսանեկան նոր լուսանկարները, որոնք առաջինը ներկայացնելու իրավունքը "People”-ինն էր` խոսակցությունների համաձայն` 1.5 միլիոն դոլարի դիմաց:), եւս տարածվել են համացանցում: Հիշեցնենք, 30-ամյա Քիմ Քարդաշյանը դարձել է 26-ամյա մարզիկ, "New Jersey Nets” բասկետբոլի թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի կինը: Զույգը պսակադրվել է օգոստոսի 20-ին: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում գտնվող` 200 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը: Մոտ 450 հյուրին հարսը ներկայացել է հայտնի դիզայներ Վերա Վանգի փղոսկրի գույնի ժանեկազարդ զգեստով, "Guiseppe Zanotti” կոշիկներով եւ երկու անգամ զգեստափոխվել է խնջույքի ընթացքում, իսկ փեսան` Քրիսը` "Ermenegildo Zegna” բրենդի կոստյումով: Ներկաների մեծամասնությունը, Քարդաշյանի ցանկությամբ, եւս սպիտակ գույնի հագուստով են եղել: Զույգը փոխանակվել է Lorraine Schwartz-ի հեղինակած ամուսնական մատանիներով: Քիմը հարսանիքի ընթացքում կրել է նաեւ ամուսնու նվիրած ադամանդե թեւնոցը: Գլխի հարդարանքի համար էլ գեղեցկուհին ծախսել է 2.5 միլիոն դոլար:): "Շունչս կանգնեց: Այնքան գեղեցիկ էր: Զգացի, որ ստեղծված ենք միմյանց համար’’,- Քիմին հարսի զգեստով տեսնելով` նման զգացողություններ է ունեցել գեղեցկուհու ամուսինը` Քրիս Համֆրիսը: Զույգը կտրել է սեւ-սպիտակ տորթը, այս լուսանկարը եւս կարող եք տեսնել ֆոտոշարքում: Իսկ ամուսինների կարգավիճակում Քիմի եւ Քրիսի առաջին պարը եղել է Ռոբին Թիկի "Angels” երգի ներքո, հետո էլ սոուլ երգիչը հնչեցրել է "Let’s Stay Together” ստեղծագործությունը: | |
Views: 2692 | Downloads: 0 | Rating: 4.0/8 |
Total comments: 0 | |